«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ 33 ՆԻՍՏԵՐ» ՀՈԳԵւՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ

Սիրելի՜ ընթերցող

,,,Աստծո շնորհքով լույս է տեսել «Ճշմարտության 33 նիստեր» աստվածաշնչային հոգևոր դասընթացը, որը բաղկացած է 33 թեմաներից:
,,,Տիեզերքի Թագավոր Տեր Հիսուս Քրիստոսը իր մեծ հանձնարարականի մեջ պատվիրեց` ասելով. «Գնացե՜ք բոլոր ազգերը աշակերտեցե՜ք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և սովորեցրե՜ք նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի»: Ուստի, Աստծուն հավատացողները պետք է սովորեն այն կարգ ու կանոնները, վարդապետությունները, օրենքներն ու դատաստանները, որոնք գրված են Ավետարանում և որոնցով Տեր Հիսուսը կամենում է առաջնորդել իր Թագավորությունը ընդունած մարդկանց:

,,,Աստվածաշնչային ուսմունքներով բացահայտվում է Աստծո կամքը և մարդը կարողանում է սովորելով հնազանդվել իր Թագավորի ասածներին: Աստվածաշնչային ուսուցումնեը կարևոր են, որովհետև դրանցով Աստծո մարդու միտքը լցվում է ճշմարտությամբ. ճանաչում է իր Արարիչ Աստծուն և ապահովված է լինում սատանայի բերած երկմտություններից, կասկածներից և մոլորություններից` հաստատվում է Աստծո կամքի մեջ և աճում դեպի կատարելություն` հասնելով Հիսուս Քրիստոսի նմանությանը:
,,,Բոլոր 33 դասերի մտքերը իրար հետ սերտ կապված են և կազմում են մեկ ընդհանուր ամբողջություն: Ուստի, արգելվում է որևէ թեմա կամ միտք մեկնաբանել յուրովի, քան այն, որ մեկնաբանված է:

Հիսուս Քրիստոսին Հավատացողների Եկեղեցի


Դուք արդեն կարող եք «Ճշմարտության 33 նիստեր» դասընթացը նաև լսել


«ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ 33 ՆԻՍՏԵՐ» ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ ԵՔ`

ԿԱՐԴԱԼ

ԼՍԵԼ

ԴԻՏԵԼ

designed by "Verjin Andzrevner" studio 2007