,,,Մարդու ստեղծվելու գլխավոր նպատակը Աստծո նման լինելն է: Ծն.1:26-28;
,,,,Աստված մարդու հետ հաղորդակցվելով` նրան աճեցնում է դեպի կատարելություն և ցանկանում է, որ նա հավիտյան ապրի: Եւ Աստված գիտի` որտեղ չկա ազատ կամք և ընտրության իրավունք, այնտեղ հաճելի հաղորդակցություն չի կարող լինել, և չի կարող արտահայտվել Արարչի նմանությունն ու պատկերը: Աստված կամեցավ, որ մարդը ցույց տա իր կամեցողությունն ու ընտրությունը: >Ծն.2:16,17;
>>Մարդու Աստծո պատկերի մեջ աճելը նրան տանում էր աստվածային փառքին: Ես.43:7; Սակայն Աստծո գլխավոր նպատակը մարդուն փառավորելը չէ, այլ որ մարդը նմանվի իրեն` Քրիստոսի ամբողջական պատկերն ունենալով: Ծն.1:26,27; Մտթ.5:48; Հռ.8:29; Եփ.4:13; Կող.2:9; Կող.3:10-14; 1Հովհ.3:2;
ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈւ WEB - ԿԱՅՔՈւՄ
|
-
Դուք կարող եք դիտել, լսել, ընթերցել և, որ ամենակարևորն է, կրթվել մեր եկեղեցում պատրաստված «Ճշմարտության 33 նիստեր» հոգևոր դասընթացի միջոցով:
-
Դուք նաև կարող եք լսել հոգևոր երգեր, որոնք ձեզ կմղեն խորանալ աստվածաճանաչողության մեջ, որի շնորհիվ կլինեք աստվածավախ, աստվածապաշտ և աստվածահաճո մարդիկ, ինչպես նաև այդ երգերը ձեր հոգուն կհաղորդեն յուրօրինակ հանգիստ, մխիթարություն, խաղաղություն և սեր ինչպես Աստծո, այնպես էլ դիմացինի հանդեպ:
-
Կարդացե՜ք և լսե՜ք պատգամներ Աստծո խոսքից, որոնք ձեզ կտան Աստծո հանդեպ ունենալ խորը ճանաչողություն, կօգնեն, որ լինեք արթուն` Աստծո դրած իրավունքի մեջ` հեռու մնալով մեղքից ու անիրավությունից և, որ ամենակարևորն է, պատրաստ լինենք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
-
Ո՞վ է Աստված և ի՞նչ ծրագրեր ունի մարդու հետ կապված:
Արդյո՞ք մարդը Փրկչի կարիքն ունի:
Քրիստոսն իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքի պատիժը...
Այս և նման հարցերի հստակ պատասխաններն ստանալու համար կարդացե՜ք ավետարանչական թեմաներով պատգամները:
-
Ձեզ հուզող բոլոր հարցերով կարող եք դիմել մեր եկեղեցու համապատասխան ծառաներին: Նրանք էլ, Աստծուց իրենց տրված շնորհքի չափով ձեզ կօգնեն: Այցելեք <<Կապ մեզ հետ>> բաժինը:
|
ÐÆêàôê ðÆêîàêÆÜ вì²î²òàÔÜºðÆ ºÎºÔºòàô WEB - Î²ÚøàôØ
|