|
1. Երկինք-երկիր, արարածներ լուռ կացեք,
Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
Իմացեք, թե ով է նա, ինչպիսին է:
2. Միակն է նա, կա ճշմարիտ մեկ Աստված,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած,
Տիեզերքում նրա նման սուրբ չկա,
Թագավորաց Թագավոր է և միշտ կա:
3. Սկզբումն էր Գոյը և Գոյն Աստված է,
Ամեն գոյերն նրանով են գոյացել,
Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում,
Եւ նրանով իրենց վախճանը գտնում:
4. Նա հոգի է, և ինքնագո, իմաստուն,
Հավիտենից անփոփոխ է և գիտուն,
Ողջ տիեզերք նա ստեղծեց վեց օրում,
Երկինք-երկիր և ինչ որ կա նրանցում:
5. Ամենուրեք է Աստված, ամենազոր,
Իր ստեղծածներին հսկում է ամեն օր,
Իր սուրբերի սրտում և հոգում է նա,
Ամեն ստեղծված էակի հետ է նա:
|
.....Եկեղեցին ունի հետևյալ ............................ ՀԱՎԱՏԱՄՔԸ
|
,,,,ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉՆ Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով, որն ամփոփված է Ավետարանով: Այն կատարյալ գործ է, որի մեջ շոշափված են մարդու ամեն կարիքներն ու զգացումները:
,,,ԱՍՏՎԱԾ ինքնագո Հոգի է` Հոր, Որդու և Սուրբ Հոգու Եռամիասնությունը, որը մեկ է, միակն է և մեկացած է, որից բացի ուրիշ Աստված չկա:
,,,Նա կատարյալ է սիրո, սրբության, կարողության, գիտության և իմաստության մեջ և հավիտյան անփոփոխ է:
,,,Նրա ձեռքով ստեղծվեցին երկինքը, երկիրը և ամեն ինչ, որ նրանց մեջ կան` տեսանելին և անտեսանելին: Եւ ամենուրեք ամեն ինչի վրա է, ամենքի հետ է և իրեն ընտրած մարդկանց` ամենքի մեջ է:
,,,ՄԱՐԴՆ Ադամի և Եվայի սերունդն է, Աստծո ձեռքով ստեղծված, նրա պատկերի և նմանության պես: Սակայն Ադամը դարձավ մեղավոր, Սատանայից ընդունելով նրա սրտում առաջացած անօրինությունը: Նրա սուրբ բնությունը փոխվեց մեղանչականով` մարդու հակումները դարձան դեպի մեղքը` անիրավությունն ու անօրինությունը: Եւ այդ բնությունը ժառանգաբար անցավ նրա ողջ սերունդին: Հետևաբար, մարդը զրկվեց Աստծո փառքից և կյանքի օրենքի փոխարեն նրա մեջ սկսեց գործել մահվան օրենքը:
,,,ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ սուրբ է` բարձր է գոյություն ունեցող ամեն օրենքներից, և նրանով բացահայտվում է իրավունքի և անիրավության սահմանը:
,,,ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԸ Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` Աստծո Միածին Որդին` նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված:
,,,Աստծուն հավասար լինելով` չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
,,,Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվելով, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ:
,,,Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:
,,,ՍՈւՐԲ ՀՈԳԻՆ
Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է` Աստված դիրքի ու վիճակի մեջ` ոչ ավելին և ոչ էլ պակաս:
,,,Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ:
,,,ԵԿԵՂԵՑԻՆ
Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է` կանչված և առանձնացված Աստծո համար` նրա գլխավոր նպատակին հասնելու` Հիսուս Քրիստոսին նմանվելու:
,,,Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և պակասեցնելու), կատարի մկրտություն` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Տերունական ընթրիք: |
| |
|
|
1. Մարդկանց ժողովք հավերժական,
Տերն է կերտել քո ապագան,
Հոժար կամքով դարձի եկած,
Դեպի քո Արարիչ Աստված:
Քրիստոս Տերը քեզ շատ սիրեց,
Իր արյունով նա քեզ գնեց,
Անթիվ մեղքերդ նա սրբեց
Եւ Աստծո տաճար դարձրեց:
Կրկ.- Եկեղեցի, - 2 անձեռակերտ տուն Արարչի,
Հիսուսն է քո հիմնադիրը,
Նույն ինքը քո հիմքն ու Տերը:
2. Նա փրկեց քեզ դատաստանից,
Հավերժական կործանումից,
Սեփականատերդ նա է
Եւ հավիտյան քեզ կպահե:
Դու Քրիստոսի մարմին և հարս,
Նրա խոսքից չհեռանաս,
Նա քո գլուխն է իմացիր,
Հնազանդ ու խոնարհ եղիր:
3. Սյուն ես դու և հաստատություն,
Աստվածային ճշմարտության,
Քարոզիր դու խաղաղություն,
Ավետարան Արքայության,
Ուսուցանիր Աստծո կամքը,
Որ հաստատվի արդար կյանքը,
Որ փրկվեն մարդիկ մահից`
Հավերժական դառ տանջանքից:
4. Քեզ համար է նոր երկինքը,
Եդեմից լավ նոր երկիրը,
Ուր չես սովի, չես ծարավի,
Սուգ չես անի, չես տառապի:
Նա կսրբի արցունքներդ
Եւ կամոքի ողջ ցավերդ,
Էլ չի լինի անգութ մահը,
Դու կտեսնես Տիրոջ Գահը:
|
ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՍՏԾՈ ԻՐԱՎՈւՆՔԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻՆ
|
....Եկեղեցին Աստծո իրավունքի պատվիրանները ընդունում է որպես ճշմարտություն և հավիտյան մնայուն:
....Աստծո Օրենքը տրվեց, որ մարդը ճանաչի իրավունքն ու անիրավությունը, արդարությունն ու անարդարությունը: Առանց Օրենքի մարդը չէր ճանաչի իրավունքի և անիրավության սահմանագիծը:
....Օրենքը նման է մի սարքավորման, որը բացահայտում է եղածը:
....Խոսքն այն մասին չէ, թե Օրենքի հայտնությունով իբրև մարդը հեռու կմնա անիրավությունից և փրկություն ձեռք կբերի: Ո'չ, այլ որ բացահայտվի իրավունքը և անիրավությունը: Օրենքով եղավ անիրավության` մեղքի ճանաչումը: Ուստիև ով որ անիրավությամբ է վարվում Աստծո, մարդկանց և ամեն արարածների հետ, նա խախտում է Աստծո Օրենքը` նա մեղանչում է և արժանի է պատժի: Հռ.3:20; 7:7; 1Հովհ.3:4; 5:17;
....Օրենքի պատժից մարդը փրկվում է Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով, ապաշխարելով և նրան հավատալով:
|
|
....1.Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենա'ս:
....2. Քեզ համար կուռք չշինես, ո'չ վերը` երկնքում, կամ ցածը` երկրի վրա, կամ երկրի տակի ջրերում եղած մեկ բանի նմանությամբ: Նրանց երկրպագություն չանե'ս և նրանց չպաշտե'ս:
....3. Քո Տեր Աստծո անունը զու'ր տեղը չհիշես, որովհետև Տերը իր անունը զուր տեղը հիշողին անպատիժ չի թողնի:
....4. Հիշի'ր հանգստության օրը, վեց օր աշխատիր և քո բոլոր գործերն արա, բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծո հանգստության օրն է: Ոչ մի գործ չգործես, ո'չ դու, ո'չ քո որդին, ո'չ քո աղջիկը և ո'չ քո ծառան ու աղախինը, ո'չ քո անասունը, ո'չ էլ քո դռան օտարականը, որովհետև Տերը վեց օրվա մեջ արավ երկինքը, երկիրը, ծովն ու նրանց մեջ եղածները և յոթերորդ օրը հանգստացավ: Նրա համար Տերը օրհնեց հանգստության օրը և սրբեց նրան:
....5. Պատվի'ր քո հորը և մորը, որ քո օրերը երկարեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը կտա քեզ:
....6. Սպանություն մի' անիր:
....7. Շնություն մի' անիր:
....8. Գողություն մի' անիր:
....9. Քո դրացու դեմ սուտ վկայություն մի' անիր:
|
 |
....10. Մի' ցանկացիր քո դրացու տանը, կնոջը, կա'մ նրա ծառային, կա'մ նրա աղախնուն, կա'մ նրա եզին ու էշին: Քո դրացու ոչ մի բանին մի' ցանկացիր: |
|
....Եկեղեցու նպատակն է մարդկանց ճանաչեցնել իրենց Արարիչ Աստծուն և նրա սերը, ինչպես նաև Աստծո օգնությամբ նպաստել մարդկանց, որ աճեն դեպի կատարյալ բարության և հասկացողության` որ է Աստծո պատկերը:
|
|
...........................................................................................
|