ՀԻՍՈւՍՆ Է ՀՈւՅՍԸ ՍՐՏԵՐԻ |
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Հիսուսն է հույսը սրտերի,
Կյանքում այս ծանր ու դաժան,
Որոնց նա սրբեց մեղքերից,
Երբ խաչվեց անմեղ ու արդար,
Սուրբ Հայրը Որդուն միածին,
Զոհեց մեր փրկության համար:
Կրկ. - Անցա՛ն, տասնյակ դարեր խավար,
Ինչ նա թափեց արյունը սուրբ,
Արյամբ գնեց մի ժողովուրդ,
Դարձավ նրա հույսը անմար:
2.Ով ճանաչեց Հոր սերը սուրբ,
Տենչում է նա սիրել անվերջ,
Սիրել անգամ արցունքի մեջ,
Սիրել սիրով Հիսուսի սուրբ,
Հալածողին ու թշնամուն,
Սիրել ինչպես Հիսուսը սուրբ:
3.Թող պարծենա աշխարհը չար,
Ինքն իր աչքին թվա զորեղ,
Քո դեմ միայն ծուխ է, մղեղ,
Քամուց քշված անզոր, անկար,
Պարծենում եմ քեզնով Հիսուս - 2:
4.Ո՞վ կարող է մեզ բաժանել,
Օրհնյալ Փրկչի սիրուց անհուն,
Մեզ չի կարող մահն էլ զատել,
Եւ
ոչ մի ուժ այս մութ կյանքում,
Հիսուսն է մեր վահանն անբեկ,
Նա է հոգին մեր ամոքում:
|
ԱՅՆՊԵՍ ԱՆՈւՇ ԱՆՈւՆ ՉԿԱ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան
Այնպես անուշ անուն չկա,
Չկա այնպես սիրունը,
Ինչպես իր ծնվելուց առաջ,
Փրկչին տրված անունը:
Կրկ. - Փափագ ունենք մեր Տերն տեսնել,
Տեսնել մեր Հորը տունը,
Այնպես անուշ անուն չկա,
Ինչպես Հիսուս անունը:
2.Հրեշտակն իջավ «Հիսուս» ասաց,
«Դնես նրա անունը,
Քանզի պիտի փրկի մահից,
Բոլոր իր ժողովուրդը»:
3.Խաչի վրա էլ գրեցին,
Այս պատվական անունը,
Որ մարդ տեսնի ինչու համար,
Միշտ ինքը տիրելու է:
4.Ու հիմա Հորը մոտ նստած,
Ինքն է մեր բարեխոսը,
Ուստի սիրենք ու միշտ գովենք,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
|
ԿԱՆԳՆԵՔ ՄԱՐԴԻԿ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Նայիր, ինչ խավար է շուրջ բոլոր,
Մարդիկ խարխափում են խավարում,
Գնում են դեպ կորուստ հավիտյան,
Առանց հասկանալու: - 2
Կրկ. - Կանգնեք, մարդիկ, լսեք Աստծուն,
Որ ձեզ համար զոհեց Որդուն,
Տեսեք ինչպես կանչում է նա,
Ետ դարձեք Հիսուսին, ետ դարձեք:
2.Շատ շատերը ծիծաղում են,
Երբ ճշմարտության խոսք են լսում,
Համարելով հին առասպելներ
Խավար ճամփով են գնում: - 2
|
ՄԻ ԼԻՆԻՐ ՏՐՏՈւՄ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Մի՜ լինիր տրտում եղբայր սիրելի,
Ձգի՜ր վշտերդ, ուրախացիր,
Կփոխվի կյանքը այս անցանելի,
Սիրում է մեզ Տերվ մի մոռացիր:
2.Տիրոջն ընդունի՜ր վեմ ու կարեկից,
Եւ աղոթքում դու հարատևի՜ր,
Նա կամոքի քո սիրտը վշտերից,
Եւ հոգուդ կասի. «Ուրախ եղի՜ր»:
3.Այստեղ ալիքներ շատ փոթորկահույզ,
Աղմկում են, գոռում են ուժգին,
Բայց դու վեր նայի՜ր, մի՜ լինիր անհույս,
Դեմքդ հառի՜ր սիրով լի իր դեմքին:
4.Նրա ձեռքին է ղեկը մեր կյանքի,
Հանգչում ենք նրա պաշտպանությամբ,
Ուղարկում է նա ուզածն իր կամքի,
Առաջնուդում մեզ ուրախության:
5.Մեզ սպասում է այնտեղ խաղաղ կյանք,
Չկա այնտեղ քամի ահարկու,
Այնտեղ չի մարում լույսը հավիտյան,
Քրիստոսն` ինքն է, այնտեղ լույս տալիս:
6.Դժվար րոպեներ չահաբեկեն քեզ,
Ոչ խաչդ քեզ տրտունջ պատճաչի,
Մեծ փորձություններ, թե կբախեն քեզ,
Հուսա` ողորմությանը Գառի:
7.Մի՜ մոռացիր, Քրիստոս քո Փրկիչն է,
Նա քեզ համար տանջվեց անհապաղ,
Թշվառությունից նա Ազատողն է,
Նա քեզ հետ է ընդմիշտ հավիտյան:
8.Մի՜ լինիր տրտում եղբայր սիրելի,
Մի՜ վշտանա, ցնծա՜ մեծապես,
Երկնքում տուն ունես, դու հայրենի,
Երանյաց մեջ էլ հանգիստ կառնես:
|
ԽԱՉԻՆ ՄՈՏ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Երբ սերս պաղել էր ու բեռս ծանր էր,
Մեղքի խավարում էի կապվել,
Իմ մեղքերով եկա, խաչյալի ոտքն ընկա,
Եւ այնտեղից էլ վրաս լույս ծագեց:
Կրկ. - Խաչին մոտ, - 2 ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս - թողություն, - 2
Ո՛հ քո քաղցր նայվածք,
Կյանք է ինձ պարգևած,
Արդ քեզանով է իմ բերկրություն:
2.Մինչ հոգով կույր էի, ինձ անմեղ կարծեցի,
Չէի վախենում մահվան գետից,
Ընկա այն ժամանակ, խաչյալի ոտքի տակ,
Եւ այնտեղ փրկվեցի խավարից:
3.Արդ խավարն անցել է, սուրբ արև ծագել է,
Ես հիմա տեսնում եմ իմ Փրկչին,
Քեզ եմ նայում Հիսուս,
Դու տուր ինձ կյանք և լույս,
Խաչիդ մոտ կյանք գտավ իմ հոգին:
|
ԽԱՉԻ ՎՐԱ ԳԱՄՎԱԾ ԷՐ ՆԱ
Հոգևոր երգարան
Երգիչ` Արսեն Վարդանյան
1.Մեկը կար, որ հոժար էր, իմ տեղը մեռնելու,
Հոժար էր իր ուսի վրա, բիրտ խաչը առնելու,
Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում ես սուրբ արյան:
Կրկ. - Խաչի վրա գամված է նա, - 2
Օ՛, ի՛նչ մեջ, հիանալի փրկություն,
Խաչի վրա գամված է նա:
2.Նա հեզ էր, համբերում էր, սիրովը երկնային,
Հիմա մութը անցել է, տեսնում եմ Հիսուսին,
Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում ես սուրբ անյան:
3.Նա մեռավ հենց ինձ համար,
Թափեց իր սուրբ արյունը,
Որ նայեմ ես իր խաչին, ստանամ փրկություն,
Որ ապրի իմ հոգին անարժան,
Որ գտնեմ ներում ես սուրբ արյան:
|
|
ԳԵԹՍԵՄԱՆԻ ՊԱՐՏԵԶՈւՄ
Խոսք և երաժշտություն`
Գենադի Դավթյան
Երգիչ` Արսեն Վարդանյան
1.Գեթսեմանի մեծ պարտեզում,
Ճակատից քրտինքն էր հոսում,
Տերն աղոթում էր Հայր Աստծուն,
Դառը բաժակ կար խմելու,
Իր Հոր կամքին խոնարհվելու, սրտով հոժար.
Տառապանքի խաչն էր սպասում
Չարչարանքի ուղին դժվար, նրա համար,
Բայց նա աղոթում էր դարձյալ,
Թող քո կամքը լինի Սուրբ Հայր,
Աստված Բարձրյալ:
Կրկ.-Սիրո կանթեղն էր սուրբ սրտում վառվում,
Խաչի ճամփան իր արյամբ ներկում,
Սիրո կանթեղն էր սուրբ սրտում վառվում,
Մարդկության համար ճամփա հարթում:
2.Ահա մարդիլ դաժան, անգութ,
Խփում էին ծաղրում նրան,
Իսկ նա լուռ էր սիրով լցված,
Փշե պսակն այնպես ծակում,
Սուրբ ճակատն էր արնահոսում,
Լուռ էր դարձյալ.
Ահա խոնարհ իր խաչն ուսին,
Սարն էր ելնում Գողգոթայի, սարը մահվան,
Դաժան, անգութ մարդկանց համար,
Պիղծ, չարագործ անձանց համար,
Մեղաց համար:
3.Ահա խաչին գամված էր նա,
Ձեռքերն, ոտքերն արյունլվա,
Կամենում էր փրկել մարդկանց,
Բայց նրան ջրի փոխարեն,
Քացախ տվեցին սպունգի վրա, դաժանաբար,
Իսկ նա աղոթում էր Աստծուն,
Խնդրում էր այդ մարդկանց համար.
«Ներիր նրանց չէ որ կույր են չեն հասկանում,
Ձեռքդ մեկնիր օգնիր նրանց
Իմ Հայր Աստված»:
|
ՀԵՌՎԱՆՑ Է ՏԵՐՆ ԵՐԵՎԱՑԵԼ
Խոսք և երաժշտություն`
Նորայր Ճաղարյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Հեռնանց է Տերն երևացել,
Իր մեղմ ձայնով ինձ հետ խոսել,
Թե. հավիտյան քեզ սիրեցի,
Ողորմությամբ քեզ փրկեցի:
Կրկ. - Ընկած էիր արնաթաթախ,
Վերքերով լի, անօգնական,
Անցա կողքովդ` իմ սիրով ես,
Եւ կամեցա որ դու ապրես:
2.Խոսեց կրկին դեղ եմ բերել,
Նայիր խաչիս եւ կգտնես,
Հավատքով վերքերիս նայիր,
Եւ անպայման կբժշկվես:
3.Սիրող հոգով ինձ փնտրեցիր,
Գտար կորածիս, փրկեցիր,
Ինձ պես տկար խղճուկ մեկին,
Ասիր. «Կանեմ քեզ իմ որդին»:
|
..ՊԱՏԳԱՄ ԱՍՏԾՈ ԾԱՌԱՆԵՐԻՆ
Խոսք և երաժշտություն`
Միլազիմ Ռասոյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Թեև հիմա մենք փրկված ենք,
Տիրոջ շնորհքով կանգնած ենք,
Իմաստություն ենք ձեռք բերել,
Արդարություն ենք մենք հագել:
Կրկ.- Սակայն եթե Աստված չօգնի,
Ոչ ոք էլ ուղիղ չի կանգնի,
Քո ուժերին մի վստահիր
,
Քրիստոսի խոսքերով ապրի:
2.Թեև հիմա մենք մաքուր ենք,
Եւ շատ գիտություն մենք ունենք,
Փորձառություն ձեռք ենք բերել,
Եւ օրհնություններ վայելել:
3.Հաջողության մեջ մի՜ խաբվիր,
Ինքնագլխություն մի՜ անիր,
Զգուշացի՜ր քո գործերում,
Սահմանն անցնես կա կործանում:
4.Աստծո առաջ խոնարհ եղի՜ր,
Քո պարգևի մեջ ծարայիր,
Այդ անելով կապահովվես,
Երկնային փառք կժառանգես:
5.Հանկարծ դու չհամեմատվես,
Հպարտությամբ սիրտդ լցնես,
Համեմատությունն է ծնում,
Հպարտություն և կործանում:
|
ՔՐԻՍՏՈՍ ՈՎ ՉԳԻՏԻ ԱՆՈւՆԸ ՔՈ
Հոգևոր երգարան`
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Քրիստոս, ո՞վ չգիտի անունը քո,
Մարդկանց մեջ, այս տխուր աշխարհում,
Եկար և զոհեցիր կյանքը քո,
Որ չմնաք խավարում:
Կրկ. - Քրիստոս, քո անունը ի՛նչ թանկ է ինձ,
Քրիստոս, քո սերը ի՛նչ քաղցր է ինձ,
Քրիստոս, դու չես ուզում քեզ անծանոթ
,
Թողնել, այստեղ ոչ մեկին:
2.Ուղղիր քո հայացքը դեպ Գողգոթա,
Իմ եղբայր լռությամբ նրան նայիր,
Այդ արյունը թափվեց մեզ համար,
Որ մենք լինենք երջանիկ:
3.Քրիստոս, լուսավորիր ինձ քո սիրով,
Քո շնորհքով լցրու դատարկությունն իմ,
Որ խոսքդ տարածվի իմ միջոցով
,
Եւ ապրեմ կյանքով երկնային:
|
ԿՅԱՆՔՍ ԼԻՆԻ ՏԵՐ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Կյանքս լինի Տեր, սաղմոս ու երգ,
Առողջություն տաս կամ խոր վերք,
Բաժինս լինի սուգ ու թախիծ,
Ձախորդություն կամ սուր կսկիծ,
Նույնիսկ ոսկիս դարձնես պղինձ,
Կամ ցնցոտի հագցնես ինձ,
Պիտի երգեմ ու գովեմ քեզ,
Դառն վշտերիս մեջ հրակեզ:
2.Դու երկնքից կտաս արև,
Կտաս նաև ամպեր սև-սև,
Շուքեր ունի օրս խաղաղ,
Ինչպես փուշեր վարդը չքնաղ,
Բայց ինձ հասնող ամեն չարիք,
Իր մեջ ունի հազար բարիք,
Եւ արցունքի բաժակս դառն,
Կքաղցրանա սիրովդ վառ:
3.Հիսուս օրհնես կամ ինձ պատժես,
Պատժող ձեռքդ համբուրեմ ես,
Քո հայրական մատներդ գթոտ,
Կփաթաթեն վերքն իմ կսկծոտ,
Գիշերվա մեջ կտաս ինձ երգ,
Ու կվառես ճրագս հեզ,
Ես էլ ով Տեր երես ընկած,
Կհամբուրեմ ձեռքդ օրհնյալ:
|
|