ՃԱՆԱՉԻ՜Ր ԱՐԱՐՉԻԴ
1.Մենք պանդուխտ ենք (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
2.Աստվածաշունչ (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
3.Աստված (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
4.Ես լսել եմ ինձ սիրում ես (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
5.Ով Տեր Քո խոսքով (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
6.Հիսուս Քրիստոս (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
7.Հայր մեր (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
8.Եկեղեցի (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)
9.Զղջացել եմ Տեր Աստված (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)ն
10.Նորապսակներին (Կարեն Թորոսյան) Բեռնել (Download)


ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ



ՃԱՆԱՉԻ՜Ր ԱՐԱՐՉԻԴ


ԲԱՐԻ ԼՈւՐ.



Հեռ.
(+374) 93-141-941,
mmmmmmm 98-85-00-33

Էլ. փոստ
CBJCinfo@houseofgod.am

ՔՐԻՍՏՈՍ
ԹԱԳԱՎՈՐ Է


ՊԱՇՏԻ՜Ր ԱՍՏԾՈւՆ
ԵԿԵՂԵՑԻ


ՄԵՆՔ ՊԱՆԴՈւԽՏ ԵՆՔ
Խոսք և երաժշտություն`
Միլազիմ Ռասոյանի
Երգիչ` Կարեն Թորոսյան

1. Մենք պանդուխտ ենք այս աշխարհում,
Կյանքն էլ ինչպես ճրագ վառվում,
Օրերն այսպես անցնում, գնում,
Մեր ճրագն էլ կամաց մարում:

2. Հազար տարի թեև ապրես,
Ոսկի արծաթով պարուրվես,
Կյանքդ կանցնի կծերանաս,
Սառը հողին հյուր կգնաս:

3. Գոլորշու պես տարիներն են,
Ուտել-խմելն էլ ունայն են,
Առողջ կյանքի հույս չի մնա,
Ցավ, տառապանք կշատանա:

4. Մի՞թե սա է մարդու կյանքը,
Ո՞րն է լավ կյանքի գաղտնիքը,
Ասեք ինչպե՞ս մահին հաղթեմ,
Ու կենաց աղբյուրին հասնեմ:

5. Աստծո Որդին` Հիսուսն հաղթեց,
Այս հարցերին լուծում տվեց,
Խաչի մահով, մահը զավթեց,
Ու հարությունը հաստատեց:

6. Ով հավատա ապաշխարի,
Հիսուսի գործը ընդունի,
Թեև մեռնի, նա կհառնի,
Աստծո հետ երջանիկ կապրի:
Թեև մեռնի, նա կհառնի,
Արքայություն կժառանգի:

ԱՍՏՎԱԾ
Խոսք և երաժշտություն`
Միլազիմ Ռասոյանի
Երգիչ` Կարեն Թորոսյան

1.Երկինք-երկիր, արարածներ լուռ կացեք,
Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
Իմացեք, թե ով է նա, ինչպիսին է:


2.
Միակն է նա, կա ճշմարիտ մեկ Աստված,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած,
Տիեզերքում նրա նման սուրբ չկա,
Թագավորաց-Թագավոր է և միշտ կա:

3.Սկզբում էր Գոյը և Գոյն Աստված է,
Ամեն գոյերն նրանով են գոյացել,
Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում,
Եւ նրանով իրենց վախճանը գտնում:

4.Նա հոգի է, և ինքնագո, իմաստուն,
Հավիտենից անփոփոխ է և գիտուն,
Ողջ տիեզերք նա ստեղծեց վեց օրում,

Երկինք-երկիր և ինչ որ կա նրանցում:

5.Ամենուրեք է Աստված, ամենազոր,
Իր ստեղծածներին հսկում է ամեն օր,
Իր սուրբերի սրտում և հոգում է նա,

Ամեն ստեղծված էակի հետ է նա:

ՈՎ ՏԵՐ ՔՈ ԽՈՍՔՈՎ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան

1.Ով Տեր, քո խոսքով մեզ ստեղծեցիր,
Դու հաստատեցիր երկինք, երկիրը,
Որքան եմ սիրում ես քո օրենքը,
Այն է ամեն օր իմ մտածմունքը:

2.Օրհնեցե՜ք, Տերը, ով բոլոր ազգեր,
Գովեցեք նրան, ով ժողովուրդներ,
Նեղությանս մեջ Տիրոջ կանչեցի,
Ու Տերը պատասխան տվեց ինձի:

3.Լսե՜ք, այս խոսքը, ով բոլոր ազգեր,
Ու ականջ դրե՜ք, ով ժողովուրդներ,
Աստված մեզ համար Փրկիչ ուղարկեց,
Որը իր կյանքը մեզ համար զոհեց:

4.Հիմա մոտեցե՜ք շնորհաց աթոռին,
Եւ շնորհք առեք ճիշտ ժամանակին,
Հիսուս Փրկիչ է համայն աշխարհի,
Համբերող Աստված սպասում է ձեզի:


ՀԱՅՐ ՄԵՐ
Խոսք և երաժշտություն`
Միլազիմ Ռասոյանի,

Երգիչ` Կարեն Թորոսյան

1.Հայր մեր երկնային, անունդ սուրբ լինի,
Արքայությունդ գա, թող քո կամքը լինի,
Ինչպես որ երկնքում` այնպես էլ երկրի վրա:-2

2.Մեր ամենօրյա հացը, այսօր էլ մեզի տուր,
Եւ մեզի ներիր, մեր ամեն պարտքերը,
Ինչպես մենք ենք ներում,
Մեր պարտականներին:-2

3.Ու մեզի դեպի փորձության մի տանիր,
Հապա չարիցը, դու մեզի ազատիր,
Որովհետև քոնն է թագավորությունը,
Զորությունն ու փառքը հավիտյան. Ամեն:


ԶՂՋԱՑԵԼ ԵՄ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ
Հոգևոր երգարան
Երգիչ` Կարեն Թորոսյան

1.Զղջացել եմ Տեր Աստված,
Ներիր մեղքերս բոլոր,
Ձեռքս բռնիր Տեր Աստված,
Կորած գառդ եմ մոլոր:

Կրկ. - Զղջացել եմ Տեր Աստված, - 2
Գալիս եմ դուռդ օրհնյալ,
Զղջացել եմ Տեր Աստված:

2. Խառնաշփոթ է հոգին,
Ինչ որ բան է կատարվում,
Թախիծն է պատել սրտիս
Ու հոգիս է արտասվում:

3.Էլ չեմ ուզում, որ մեղքին,
Գերի լինելով ապրում,
Թող, որ գրկիդ մեջ հանգչեմ,
Սերդ ամենին պատմեմ:

4.Դու կտաս ինձ հաղթություն
Անձիս, մեղքի, մահի դեմ,
Խառնաշփոթ այս կյանքս
Կդարձնես մի Եդեմ:

 

 



 

 

 

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ
Խոսք` Միլազիմ Ռասոյանի
Երաժշտություն` ժողովրդական
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Իր մեջ ունի պատմություններ,
Սուրբ Օրենքներ ու կանոններ,
Իմաստություն ու գիտություն,
Մարգարեություն և ուսուցում:

Այդ թերթերով Տերն է խոսող,
Ակը զուլալ, ջուրը հոսող,
Սուրբ Հոգու միտք մարդկանց բերնով,
Կյանք է տվել նա դարերով: - 2
Աստվածաշո՛ւնչ - 2

2. Կատարյալ է և անթերի,
Մխիթարանք` կյանք սրտերի,
Տրվել է, որ լինի անմերժ,
Ու կյանք տա նա մարդկանց հավերժ:

Հազարամյակներ են անցել,
Մարդկանց առջև դուռ է բացել,
Որ Աստծո խոսքին հավատան,
Կատարյալ ու անբիծ դառնան: - 2
Աստվածաշո՛ւնչ - 2


ԵՍ ԼՍԵԼ ԵՄ ԻՆՁ ՍԻՐՈւՄ ԵՍ
Խոսք և երաժշտություն`

Միլազիմ Ռասոյանի

Երգիչ` Կարեն Թորոսյան

1.
Ես լսել եմ ինձ սիրում ես Տեր Հիսուս Փրկիչ,
Եւ ուզում ես որ ինձ փրկես դու իմ Արարիչ:
Ես էլ քո կարիքն ունեմ դու ինքդ գիտես: - 4

2. Հիսուս իմ Տեր մեղավոր եմ, մեղքերս ծով են,
Բայց ես գիտեմ քո արյունով քավություն ունեմ:
Ես խնդրում եմ որ ինձ մաքրես ու ինձ սուրբ անես:-4

3. Հիսուս Տերը ձայնս լսեց, ու ինձ ողորմեց,

Իր արդարությամբ իմ Տերը, ինձ արդարացրեց:
Այժմ ես նրա զավակն եմ, իր ժառանգորդն եմ: - 4

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
Խոսք և երաժշտություն`
Միլազիմ Ռասոյանի

Երգիչ` Կարեն Թորոսյան

1.Հիսուսն Աստծո բնությամբ էր,
Ամեն ինչով Հոր նման էր,
Բայց իր փառքով չզմայլվեց,
Մարդացավ ու շատ խոնարհվեց:
Իջավ երկիր ունայնացավ,
Ծառայի բնություն ստացավ,
Իր խաչով նա ճամփա հարթեց,
Հայրն էլ նրան շատ բարձրացրեց:


2.Հիսուս անունը փառավորեց,
Իր զորությամբ հրամայեց,
Որ ամեն ծունկ պիտի ծռվի,
Ճշմարտությունը դավանի:
Որ Հիսուսն Աստծո Որդին է,
Դատաստանից Ազատողն է,
Ասա դու ես Աստծո փառքը,
Իմ Փրկիչը և իմ կյանքը:


ԵԿԵՂԵՑԻ
Խոսք և երաժշտություն`
Միլազիմ Ռասոյանի,

Երգիչ` Կարեն Թորոսյան
1.Մարդկանց ժողովք հավերժական,
Տերն է կերտել քո ապագան,
Հոժար կամքով դարձի եկած,
Դեպի քո Արարիչ Աստված:
Քրիստոս Տերը քեզ շատ սիրեց,
Իր արյունով նա քեզ գնեց,
Անթիվ մեղքերդ նա սրբեց
Եւ Աստծո տաճար դարձրեց:

Կրկ. - Եկեղեցի,2 անձեռակերտ տուն Արարչի,
Հիսուսն է քո հիմնադիրը,
Նույն ինքը քո հիմքն ու Տերը:

2.Նա փրկեց քեզ դատաստանից,
Հավերժական կործանումից,
Սեփականատերդ նա է
Եւ հավիտյան քեզ կպահե:
Դու Քրիստոսի մարմին և հարս,
Նրա խոսքից չհեռանաս,
Նա քո գլուխն է իմացիր,
Հնազանդ ու խոնարհ եղիր:

3.Սյուն ես դու և հաստատություն,
Աստվածային ճշմարտության,
Քարոզիր դու խաղաղություն,
Ավետարան Արքայության,
Ուսուցանիր Աստծո կամքը,
Որ հաստատվի արդար կյանքը,
Որ փրկվեն մարդիկ մահից`
Հավերժական դառ տանջանքից:

4.Քեզ համար է նոր երկինքը,
Եդեմից լավ նոր երկիրը,
Ուր չես սովի, չես ծարավի,
Սուգ չես անի, չես տառապի:
Նա կսրբի արցունքներդ
Եւ կամոքի ողջ ցավերդ,
Էլ չի լինի անգութ մահը,
Դու կտեսնես Տիրոջ Գահը:


ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ
Խոսք և երաժշտություն`
Նորայր Ճաղարյանի,

Երգիչ` Կարեն Թորոսյան

1.Գիտե՞ք ով է հեղինակը ձեր այսօրվա միության,
Գիտե՞ք ով է դրել կարգը ձեր այսօրվա մեկացման,
Նայեք համարձակ երկնքին փառավորեք Հիսուսին,
Ձեռք պարզելով իր սուրբ գահին -
Նայեք ձեր կյանքի հույսին: - 2

Կրկ. - Զույգն եք դուք մեր սիրելի,
Պատճառն եք այս երգերի,
Գիտեք որ ձեզ է նայում
Սուրբ աչքերը Բարձրյալի:

2.Կառուցեք ձեր սիրո տունը Տեր Հիսուս վեմի վրա,
Եթե կուզեք որ ձեր տունը մինչև հավիտյան մնա:
Եթե ապրեք դուք ձեր կյանքը Տեր Հիսուսի խոսքերով,
Կգնաք երկնային տունը - ուրախ զվարթ երգերով: -2

1.Տոն է այսօր մեզ համար Հիսուսն է ներկա,
Օրհնեց նա մեր այս զույգին կերտեց ապագան,
Տվեց մեզ ուրախություն, նաև օրհնություն,
Թե ուրախ ես եկ մեզ հետ փառք տուր Աստծուն:

Կրկ. - Տեր ջան օրհնիր քո սիրով, դու քո այս զույգին,
Առաջնորդիր քո փառքով տունը երկնային,
Հովիվ եղիր քո սիրով, դու քո գառներին,
Առաջնորդիր քո փառքով, տունը երկնային:

2.Եթե թուլանան հանկարծ, զորացրու նրանց,
Նեղությունների մեջ Տեր, չընկճվերն հանկարծ,
Հավատքով քեզի նայեն ու հույսով ցնծան,
Ու երկնային աչքերով տեսնեն ապագան:

3.Եկեղեցին սուրբ հարսն է, մեր Տեր Հիսուսի,
Մեր զույգն էլ օրինակն է, երկնային հույսի,
Շուտով մեր Տերը կգա, իր հարսին տանի,
Ով որ այդ խմբի մեջ է, նրան երանի:

 

designed by "Verjin Andzrevner" studio 2007