ՀՈւՍԱՀԱՏՈւԹՅՈւՆ. |
Խոսք և երաժշտություն`
Հերմինե Քոչարյան.
Երգիչ՝ Արսեն Վարդանյան
1. Երազներս ինչպես թռչուն,
Սավառնում էր ջինջ երկնքում,
Ծիածանն էիր որոնում
Հորիզոնի այն կողմում,
Եւ մինչդեռ վեր էիր խոյանում,
Չարաբաստիկ ձեռքով անգութ,
Նետահար եղար խեղճ թռչուն,
Երազիս անուրջ ճախրուն:
Ա՛խ թռչնակ իմ անշնչացած,
Երազներն ես իմ չիրացված,
Ահա արնոտ իմ դեմ ընկած,
Զոհը դարձար կամքին չարյաց:
Այն ու՞մ նետը սիրտդ խոցեց,
Ծիածանդ ավաղ չքվեց,
Մեկը չկա, որ քեզ գթա,
Մեկը չկա, որ քեզ խղճա: 2. Տառապած, հոգնած հոգի,
Դառնացած այս փուչ աշխարհից,
Ա՛խ երբ պիտի առնես հանգիստ,
Մշտատև քո տանջանքից:
Ավա՛ղ չտվեց քեզ ոչինչ,
Կյանքը այս խավար տաղտկալի,
Ընկեր դարձար վիշտ ու ցավին,
Ով թշվառ, իմ խեղճ հոգի:
Արցունքներս ծով դարձան,
Իմ երազներս ցնորք անմիտ,
Ա՛խ ինչու՞, ինչու՞ ծնվեցի,
Միթե՞ կյանք է կյանքը իմ:
Ո՛հ իզուր, իզուր փնտրեցի
Կապույտ ու անամպ լուրդ երկինք:
Հիասթափված ու վշտով լի
Գլուխս կդնեմ հողին:
|
ՀԻՍՈւՍԸ ՄԻԱՅՆ
Խոսք և երաժշտություն`
Գենադի Դավթյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Ո՞վ է որ կարող է, չոր անապատը ծաղկեցնել,
Ո՞վ է որ կարող է, խավարը լույս դարձնել,
Ո՞վ է որ կարող է, դառնությունը քաղցրացնել,
Ո՞վ է որ կարող է, -մահը կյանքի փոխել: - 2
Ո՞վ է որ կարող է:
Կրկ. - Հիսուսն է միայն աննման,
Հիսուսը փառավոր Արքան,
Հիսուսը բարձրյալ, սքանչելի,
Հիսուսը հավերժ գերազանց:
2. Ո՞վ է որ կարող է, մեղավորին արդարացնել,
Ո՞վ է որ կարող է, խաղաղություն սրտում դնել,
Ո՞վ է որ կարող է, ուրախություն միշտ պարգևել,
Ո՞վ է որ կարող է, -մարդուն երջանկացնել: - 2
Ո՞վ է որ կարող է:
3. Ո՞վ է որ կարող է, քեզ սրտակից ընկեր լինել,
Ո՞վ է որ կարող է, հավատարիմ քեզ հետ քայլել,
Ո՞վ է որ կարող է, քեզհամար
Բարին միայն խորհել,
Ո՞վ է որ կարող է, -կյանքի գնով սիրել:
- 2
Ո՞վ է որ կարող է:
|
ՀԱՐՈւԹՅՈւՆ
Խոսք և երաժշտություն՝
Ռաֆիկ Խաչատրյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Գեղեցիկ մի առավոտ էր,
Արևը դեռ չէր բարձրացել,
Կանայք խունկեր պատրաստեցին,
Եւ գերեզման այցելեցին:
Կրկ. - Օ՛հ, այս ինչ հրաշք ենք տեսնում,
Դատարկ գերեզման առջևում,
Հարություն է առել Տերը,
Բազմել երկնքի բարձրերը:
2. Այս լուրն անշուշտ պիտի պատմեմ,
Եւ ամենքին հայտարարեմ,
Հիսուսը չկա գերեզմանում,
Այլ նստած է նա Հոր աջում:
3. Ահեղ մահը չդիմացավ,
Երբ Հիսուսն հարություն առավ,
Այն պարտվեց, խայտառակվեց,
Իր հզոր ուժը կորցրեց:
|
ԱՊԱՇԽԱՐՈւԹՅՈւՆ
Խոսք և երաժշտություն`
Հերմինե Քոչարյան
Երգիչ` Արսեն Վարդանյան
1. Քեզ եմ ես կանչում կարիքով, տենչով անհուն,
Սրտիս պատուհանն ու դուռը քո առջև բացում,
Քոնն է սիրտը իմ, քոնն է կյանքս ու հոգիս,
Այսուհետ միշտ եկ բնակվիր սրտիս մեջ Տեր իմ:
Ձեռքիդ մեջ առ Տիրակալ Արքա,
Կառավարիր կյանքս սիրելիս,
Թող որ լինեմ ես մի ընծա, քեզ միշտ հաճելի,
Անմացորդ նվիրաբեր զոհասեղանիդ:
2. Մեղապարտ եմ ես և շատ մեծ է մեղքս Տեր,
Դառըմահվանումաքառման
Վիհն է վերջակետը իմ,
Ուստի քեզ եմ գալիս սուրբ խաչիդ առջև Փրկիչ,
Քո արյուննէ կոչում կյանքի հուսահատ անձիս:
Թողություն տուր իմ հանցանքներին,
Անսահման սեր, ներող Տեր անգին:
Թող որ լինեմ ես մի ընծա, քեզ միշտ հաճելի,
Անմնացորդ ողջակիզված զոհասեղանիդ:
|
ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔ
Խոսք և երաժշտություն`
Հերմինե Քոչարյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Կա երկնային չքնաղ քաղաք,
Ա
ննման, անզուգական,
Ուր բնավ չկա սահման սիրո և երջանկության,
Եւ որքան էլ, որ փորձեն շքեղ նկարագրեն,
Ո՛հ, ավաղ չկան խոսքեր, օրինակ, նմուշ մի գեթ:
Այնտեղ սերն է թագավորում,
Սրտերը բերկրանքով լցնում,
Կյանքի լույսն այնտեղ չի մարում,
Քրիստոսն ինքն է լույսն անհուն,
Չկա բնավ վիշտ ու ցասում,
Տառապանք, ողբ ու դառնություն,
Քրիստոսն ինքն է մխիթարում
Եւ սրբում ամեն արցունք:
2. Սուրբ Երուսաղեմ, քաղաքն Աստծո,
Ո՛հ, որքան է հիասքանչ,
Խավարից նշույլ անգամ չի մտնի այնտեղ բնավ,
Ցավն ու զրկանքը, ահն ու տագնապը,
Սարսափը դաժան մահվան,
Մեղքն ու չարը հավիտյան կդառնան ցնորք երազ:
Անվախճան երջանկավետ կյանք,
Անսահման խաղաղության վայր,
Սքանչելի է և գերազանց,
Հավերժության սուրբ օրրան,
Ահա թե ինչ պարգևեց նա,
Մեր Արքան հզոր փառապանծ,
Քրիստոսն ինքն է խաղաղության
Եւ փառքի սիրո Իշխան:
|
...Երգերին ձայնակցեցին`մմն
mmmԳայանե Մուրադյան
mmmՀերմինե Քոչարյան
mmmԱրմինե Մուրադյան
նն.նՄարինե Վարդանյան
|
|
ԱՂՈԹՔ
Խոսք և երաժշտություն`
Գենադի Դավթյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Նայիր, թե որդին իր հորը,
Որքան ատելի է դարձել,
Նայիր, թե ինչպես այն մայրը,
Լքում է իր հարազատ մանկան,
Մարդը դաժան է, անգութ է, բարին չսիրող:
Կրկ. - Հայր մեր լսիր այս աղոթքը,
Մեկնիր ողորմած քո սուրբ ձեռքը,
Փրկիր մահվան ճիրաններից դաժան,
Օգնիր հանուն քո Որդու արյան:
2. Նայիր փոքրիկ այն մանկանը,
Մահվան անկողնու մեջ պառկած,
Նայիր սեղմում է մոր ձեռքը,
Մահվան երախից սարսափած,
Մարդը մենակ է, անհույս է, անմխիթար:
3. Նայիր երիտասարդին անհույս,
Ինքնասպան է լինել ցանկանում,
Նայիր խելագար մի ամբոխ է,
Մահվան յաթաղան գլխներին,
Մարդը մեռնում է, կորչում է, դժոխքն է իջնում:
|
ԳԵԹՍԵՄԱՆԻ ՊԱՐՏԵԶՈւՄ
Խոսք և երաժշտություն`
Գենադի Դավթյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Գեթսեմանի մեծ պարտեզում,
Ճակատից քրտինքն էր հոսում,
Տերն աղոթում էր Հայր Աստծուն:
Դառը բաժակ կար խմելու,
Իր Հոր կամքին խոնարհվելու, սրտով հոժար:
Տառապանքի խաչն էր սպասում
Չարչարանքի ուղին դժվար, նրա համար,
Բայց նա աղոթում էր դարձյալ,
Թող քո կամքը լինի սուրբ Հայր,
Աստված բարձրյալ:
Կրկ.-Սիրո կանթեղն էր սուրբ սրտում վառվում,
Խաչի ճամփան իր արյամբ ներկում,
Սիրո կանթեղն էր սուրբ սրտում վառվում,
Մարդկության համար ճամփա հարթում:
2. Ահա մարդիկ դաժան, անգութ,
Խփում էին ծաղրում նրան,
Իսկ նա լուռ էր սիրով լցված:
Փշե պսակն այնպես ծակում,
Սուրբ ճակատն էր արնահոսում,
Լ
ուռ էր դարձյալ:
Ահա խոնարհ իր խաչն ուսին,
Սարն էր ելնում Գողգոթայի, սարը մահվան,
Դաժան, անգութ մարդկանց համար,
Պիղծ, չարագործ անձանց համար,
Մ
եղաց համար:
3. Ահա խաչին գամված էր նա,
Ձեռքերն, ոտքերն արյունլվա,
Կամենում էր փրկել մարդկանց:
Բայց նրան ջրի փոխարեն,
Քացախ տվեցին սպունգի վրա, դաժանաբար:
Իսկ նա աղոթում էր Աստծուն,
Խնդրում էր այդ մարդկանց համար.
«Ներիր նրանց չէ որ կույր են չեն հասկանում,
Ձեռքդ մեկնիր օգնիր նրանց
Իմ Հայր Աստված»:
|
ՀԻՍՈւՍԸ ՍԻՐՈւՄ Է ՔԵԶ
Խոսք և երաժշտություն`
Գենադի Դավթյան
Երգիչ` Կարեն Թորոսյան
1. Հիսուսը սիրում է քեզ մարդ մեղավոր,
Շատ-շատ և ավելի շատ,
Սրբում է մեղքերդ, հանցանքներդ բոլոր,
Սուրբ-սուրբ և ավելի սուրբ:
Բարձրացնում է քնից քեզ ահավոր,
Վեր-վեր և ավելի վեր:
Տարածում սրտումդ սերն իր Հոգով,
Լայն-լայն և ավելի լայն:
Կրկ. - Անմար է իր սերը, անհուն է իր սերը,
Կյանք տվող աղբյուր է -իր սերը, -2
Հզոր է իր սերը, անուշ է իր սերը,
Անվերջ գովելի է -իր սերը: -2
2. Դե շուտ փոխիր դու ճանապարհը քո,
Քայլիր-քայլիր համարձակ,
Զիջիր Թագավորին սիրտը քո,
Բաց-բաց սիրտդ դու լայն բաց:
Կանչիր հիմա նրան դու հավատքով,
Տես-տես սպասում է նա քեզ,
Սրտումդ սերը նա լինի ամեն օր,
Նա-նա և միայն նա:
3. Ապահով է կյանքը Հիսուսի հետ,
Փառք-փառք հավիտյան մեծ փառք,
Չի լքի նա իրեն սիրողին երբեք,
Ոչ-ոչ չի թողնի երբեք:
Ամենակարող Տեր, հղոր ապավեն,
Գովք-գովք անլռին լի գովք,
Սիրո կապով է նա ամուր կապել,
Սերտ-սերտ և ավելի սերտ:
|
ԵՐՋԱՆԻԿ ԸՆՏԱՆԻՔ
Խոսք և երաժշտություն`
Գենադի Դավթյան
Երգիչներ` Արսեն Վարդանյան
Գայանե Մուրադյան
Արմինե Մուրադյան
Մարինե Վարդանյան
1. Անցան անդարձ վատ օրերն,
Երկյուղներն մահի,
Անցան անեծք, տառապանք, սև շուքն էլ մահի,
Ինչպես անմեղ գառնուկներ Աստծո հոտի,
Հիսուս Տերը ձեզ օրհնի և ձեզ պահպանի:
2. Ապահով է կյանքը ձեր այսուհետ հավետ,
Տիրոջ ձեռքերի մեջ է կյանքը ձեր բալեք,
Աստծո բարի աչքը ձեր վրա լինի,
Սուրբ կյանք ապրեք և սիրով, Տերը ձեզ օրհնի:
3. Շուտով մեր Տերը կգա կտանի երկինք,
Մեր տուն կտանի նա մեզ ոսկեղեն փայլուն,
Կտեսնենք Թագավորին, որ օրհնում էր մեզ,
Կփարվենք կրծքին նրա երջանկության մեջ:
4. Աստված ունենք կենդանի,
Ճի՞շտ է չէ՞, հայրիկ,
Տերը շատ է մեզ սիրում, դ՜ե ասա մայրիկ,
Սիրում է նա մեծ սիրով, իր ամբողջ սրտով,
Որ իր Որդուն նա զոհեց, մեզ կյանք շնորհելով:
|
ՀԵՌՎԱՆՑ Է ՏԵՐՆ ԵՐԵՎԱՑԵԼ
Խոսք և երաժշտություն`
Նորայր Ճաղարյան
Երգիչ` Նորայր Ճաղարյան
1. Հեռվանց է Տերն երևացել,
Իր մեղն ձայնով ինձ հետ խոսել,
Թե. հավիտյան քեզ սիրեցի,
Ողորմությամբ քեզ փրկեցի:
Կրկ. - Ընկած էիր արնաթաթախ,
Վերքերով լի անօգնական,
Անցա կողքովդ` իմ սիրով ես,
Եւ կամեցա, որ դու ապրես:
2. Խոսեց կրկին դեղ եմ բերել,
Նայիր խաչիս և կգտնես,
Հավատքով վերքերիս նայիր,
Եւ անպայման կբժշկվես:
3. Սիրող հոգով ինձ փնտրեցիր,
Գտար կորածիս, փրկեցիր,
Ինձ պես տկար, խղճուկ մեկին,
Ասիր. Կանեմ քեզ իմ որդին:
|
|