| |
 |
ԸԸԸԸԸԸԸ |
---Փրկությունը Աստծո Սուրբ Եռամիասնության գործն է, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի անձով: Եւ Աստված այն ձրի է պարգևում այն մարդուն, ով հավատում է, թե Հիսուս Քրիստոսը մեռավ իր մեղքերի համար և հարություն առավ: Եւ այդ հավատքով ապաշխարողը փրկվում է մեղքից և դրա հետևանքից, ինչպես նաև Սատանայի իշխանությունից փոխադրվում է Աստծո իշխանության տակ:
|
| |
|
ՆԱԽՈՐԴԸԸԸ |
ԸԸՀԱՋՈՐԴԸ |
Փրկությունը բոլոր ազգերի համար միայն մեկ միջոցով է ձեռք բերվում` Աստծո պատրաստած ճանապարհով:
Նոր Կտակարանում «փրկություն» բառը գործածված է երեք իմաստով.
-, ՓՐԿՎԵԼ ՄԱՐՄՆԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆԻՑ. Մրկ.6:55,56;
,- ՓՐԿՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՆՔԻՑ. Սաղ.54:7; 2Կոր.1:8-11;
,- ՓՐԿՎԵԼ ՄԵՂՔԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔԻՑ.
,,,,Սակայն մենք ուսումնասիրելու ենք այս երրորդ բաժինը:
|
ՓՐԿՎԵԼ ՄԵՂՔԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔԻՑ
|
Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
,,, 1. ՓՐԿՈւԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ
,,, 2. ՓՐԿՈւԹՅԱՆ ԲՆՈւՅԹԸ
,,, 3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՍՏԱՆՈւՄ ՓՐԿՈւԹՅՈւՆԸ
|
|
Այս բաժինը կուսումնասիրենք երկու ենթաբաժիններով.
Ա. ՓՐԿՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ՍՈւՐԲ ԵՌԱՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԳՈՐԾՆ Է. Հովհ.3:3,16; 2Կոր.13:13; Տիտ.3:4,5;
Բ. ՓՐԿՈւԹՅՈւՆԸ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՁՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾ Է
,,,,Այս գործը անմիջապես մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձով տեղի ունեցավ: Նա մարմին հագավ, չարչարվեց, մեռավ, թաղվեց և հարություն առավ: Ղուկ.2:11; Հովհ.14:6; 1Թսղ.5:9; 2Տիմ.1:9; Եբ.5:9; Առանց Տեր Հիսուս Քրիստոսի փրկություն չկա: Գործք.4:10-12;
|
|
Այս բաժինն էլ կուսումնասիրենք չորս ենթաբաժիններով.
Ա. ՄԱՐԴՆ ԻՆՉԻ՞Ց Է ՓՐԿՎՈւՄ / ԱԶԱՏՎՈւՄ
Բ. ՄԱՐԴԸ ՓՐԿՎԵԼՈՎ Ի՞ՆՉ Է ՁԵՌՔ ԲԵՐՈւՄ
Գ. ՄԱՐԴՈւ ՓՐԿՈւԹՅԱՆ ՉԱՓՆ Ու ԺԱՄԱՆԱԿԸ
Դ. ՓՐԿՈւԹՅՈւՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԸ
|
|
Ա. ՄԱՐԴՆ ԻՆՉԻ՞Ց Է ՓՐԿՎՈւՄ / ԱԶԱՏՎՈւՄ |
Մարդն ազատվում է մեղքից և նրա հետևանքից` Աստծո բարկությունից և դատաստանից, ինչպես նաև` Սատանայի իշխանությունից: Մտթ.1:21; Հովհ.3:17; Գործք.26:18; Հռ.5:9; 1Թսղ.1:10;
,,,,Նախ հիշենք, որ մեղքը դա անիրավություն և անօրինություն է: Աստված Քրիստոսով մեզ ազատում է անիրավություն և անօրինություն գործելուց և ամեն պատիժներից` ամեն անեծքներից, որոնք մեղքի պատճառով են, որպեսզի ազատ վիճակով իրեն ծառայենք: Փրկությունը Քրիստոսին հավատացող ամենքի համար է: Հռ.6:11-13; Գաղ.3:10-13;
,,,,Աստծո ծրագրի մեջ փրկությունը անցյալում, ներկայում և ապագայում ավարտված գործ է: 2Կոր.1:10,11;
,,,Ա.1. Անցյալում կատարված գործ - մարդու փրկության համար Քրիստոսը անցյալում խաչվել է (փրկությունը պատրաստված է): Հռ.8:29,30; Եփ.2:5,6; 2Տիմ.1:9;
,,,Բ.2. Ներկայում կատարվող ընթացք - Աստված նույն խաչի գործով հավատացողին ազատում է մեղքի իշխանությունից և հետևանքից: Հռ.6:12; 1Կոր.1:18;
,,,Ա.3. Ապագային վերաբերվող նպատակակետ - Աստված ապագայում հավատացողին ազատելու է գալիք բարկությունից և մեղքի ներկայությունից: 1Թսղ.1:10; 1Պետ.1:5;
|
Բ. ՄԱՐԴԸ ՓՐԿՎԵԼՈՎ Ի՞ՆՉ Է ՁԵՌՔ ԲԵՐՈւՄ |
Մարդը փրկվելով շնորհք է ձեռք բերում Աստծուն ծառայելու: Հռ.6:11-13;
Փրկությունը Քրիստոսով իր մեջ ունի հոգևոր բոլոր օրհնությունները, ինչը վերաբերվում է կյանքին և աստվածապաշտությանը: 1Կոր.1:30; Եփ.1:3,14;
|
Գ. ՄԱՐԴՈւ ՓՐԿՈւԹՅԱՆ ՉԱՓՆ Ու ԺԱՄԱՆԱԿԸ |
Քանի որ մեղքը հասել է մարդու ողջ էությանը, դրա համար Աստծո փրկությունը իր մեջ է ընդգրկում մարդու ողջ էությունը հավիտենապես: 1Թսղ.5:23;
,,,,Եթե մեկը ընտրել է և կամենում է Աստծունը լինել Քրիստոսով ու նրա կամքը կատարել, այդ դեպքում Աստված մինչև վերջ կպահի նրան և կհասցնի իր վերջնական նպատակին, որովհետև փրկությունը իր վերջնական արդյունքով հավիտյան ապահով է: 1Թսղ.5:23,24; Եբ.5:9; 1Պետ.1:5;
|
Դ. ՓՐԿՈւԹՅՈւՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԸ |
,,,,Անկախ ազգությունից և ցեղից` ամեն մարդ Աստծո համար թանկ է, որովհետև Աստծո պատկերով է ստեղծված, ուստիև Աստված փրկությունը պարգևում է ամենքին, ով հավատում է, թե Քրիստոսը իր մեղքերի համար մեռավ, թաղվեց և հարություն առավ, որ իրեն արդարացնի ու փրկի: Հովհ.3:16; 1Կոր.15:1-4; Հուդա.3; Հայտ.5:9;
|
3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՍՏԱՆՈւՄ ՓՐԿՈւԹՅՈւՆԸ
|
Այս բաժինը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. ՍՈւՐԲ ԳՐԱՅԻՆ ՏԵՍԱԿԵՏ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բ. ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գ. ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՍՈւՐԲ ՄԱՐԴԻԿ ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿՎԵՑԻՆ
|
Ա. ՍՈւՐԲ ԳՐԱՅԻՆ ՏԵՍԱԿԵՏ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
,,,,,Մեղքից և նրա հետևանքից փրկվելը մեծ գին է պահանջում, և ոչ մի արարած չի կարող վճարել այդ գինը, որպեսզի մարդը հավիտենական դատապարտությունից ազատվի: Սաղ.49:7-9; Այդ գինը ո´չ գործերով կարող են հատուցել, ո´չ հարստությունով և ո´չ մի ուրիշ արժեքներով: Եփ.2:8; Մեղքից, չարից` խավարից, փրկությունը Աստծո ձրի պարգևն է` իր սիրուց ու գթությունից եղնելով: Իսկ մարդուց սա է պահանջվում, որ նա հավատա Աստծո փրկարար գործին և ապաշխարությամբ Հիսուս Քրիստոսին ընտրի իրեն Տեր և Փրկիչ: Փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի անձով կատարվեց ամեն ազգերի համար և այն մեզ հասավ Ավետարանով: Գործք.26:18; Հռ.1:16; 2Տիմ.3:15; Հակ.1:21;
|
|
Բ. ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Աշխարհում տարբեր գաղափարներ կան փրկվելու շուրջ: Ուստի մենք ներկայացնենք այդ սխալ գաղափարներից մի քանիսը, որոնք կարող են մարդուն մեծ կործանման հասցնել:
Բ.1. Փրկությունը միայն Աստծո հետ է կապվում` անտեսվում է մարդու կամքն ու ընտրությունը. - Այս տեսակետը սխալ է, որովհետև Աստված երբեք չի անտեսում մարդու կամքն ու ընտրությունը: Աստված իր ողորմության և շնորհի համեմատ մարդուն տալիս է կամենալու և ընտրելու կարողություն, սակայն մարդը պետք է հոժարվի Աստծո տվածը վերցնելու: Մարդը պետք է իր կամեցողությունը տա Աստծո տված կամեցողությանն ու ընտրությանը, այլապես մարդը Աստծո առջև պատասխանատվություն չէր ունենա: Գործք.11:18; 16:13-15; 2Կոր.3:5; Նշված համարներից երևում է, որ մարդիկ իրենց կամքը տվեցին Աստծուն: Եւ եթե մարդը ճիշտ չգործածի իր ստացած կարողությունը, ապա պատասխանատվության առջև պիտի կանգնի:
,,,,Բ.2. Ոմանք Օրենքի համեմատ բարեգործություններ անելով են կամենում փրկվել. - Այս տեսակետն էլ սխալ է, որովհետև ոչ մի մարդ չի կարող Օրենքի պահանջը ամբողջովին կատարել և փրկվել: Գաղ.3:21,22; Օրենքը սուրբ է և բարի, սակայն այն չի փրկում, այլ Օրենքով բացահայտվում է մարդու անկարող, մեղավոր և կորսված լինելը և մարդուն ուղղում է դեպի Քրիստոս:
,,,,Բ.3. Ոմանք էլ կարծում են, թե եկեղեցական խորհուրդներով և ծիսակատարություններով կարելի է փրկել. - Փրկվելու համար սրանք նույնպես արժեքներ չեն, այլ արժեքը Տեր Հիսուս Քրիստոսի անձն ու արյունն է: Խորհուրդները հիշեցնում են ճշմարտության մասին, սակայն չեն փրկում: Կող.2:16;
,,,,Բ.4. Ոմանք ընդունում են, թե միջավայրի միջոցով կարելի է փրկվել. - մտածելով` եթե մեկը ծնվել և մեծացել է հոգևոր միջավայրում, կունենա փրկություն: Սակայն Սուրբ Գիրքը այդ տեսակետն էլ մերժում է, որովհետև փրկության համար Աստված հաշվի է առնում ամեն մարդու անձնական ընտրությունը և ապաշխարությունը: Հովհ.1:11-13; 1Պետ.1:23;
|
Գ. ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՍՈւՐԲ ՄԱՐԴԻԿ ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿՎԵՑԻՆ |
Հինկտակարանյան մարդիկ փրկությունը ստանում էին հավատալով ապագայում խոստացված Աստծո գործին, իսկ մենք անցյալում կատարված Աստծո գործին ենք հավատում և փրկվում: Մեր և նրանց տարբերությունը ժամանակի մեջ է, իսկ միջոցը հավատքն է նույն գործի հանդեպ: Մենք այժմ ասում ենք «Իմ փրկությունը Տերն է», 1Կոր.1:30; նրանք էլ էին ասում «Իմ փրկությունը Տերն է»: Սաղ.27:1;
,,,,Այո´, քանի որ Աստծո փրկությունը մարդը հավատքով է ստանում, ուրեմն` թե´ նրանք և թե´ մենք նույն ձևով ենք փրկվում` հավատքով, իսկ հավատքը հիմնված է փրկության համար եղած Աստծո խոստումին, անկախ նրանից, թե այդ խոստումը ժամանակի որ հատվածին է վերաբերվում: Սակայն կարելի է ասել, որ, նրանց հետ համեմատած, մենք փրկության վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա ունենք: Բայց և այնպես փրկությունը նույնն է ամենքի համար` հավատքով: Հովհ.3:16; Եփ.2:8; Եբ.11:39,40;
|
Փրկությանը վերաբերվող մանրամասնություններն ընդգրկված են հետևյալ վարդապետություններում.
|
| ---Ամփոփում. Փրկությունը Աստծո Սուրբ Եռամիասնության գործն է, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի անձով: Եւ Աստված այն ձրի է պարգևում այն մարդուն, ով հավատում է, թե Հիսուս Քրիստոսը մեռավ իր մեղքերի համար և հարություն առավ: Եւ այդ հավատքով ապաշխարողը փրկվում է մեղքից և դրա հետևանքից, ինչպես նաև Սատանայի իշխանությունից փոխադրվում է Աստծո իշխանության տակ:
|
|
|