
|
|
 |
 |
| |
,,,
Հիսուս Քրիստոսը Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` Աստծո միածին Որդին` նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված:
,,,
Աստծուն հավասար լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
,,,
Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ:
,,,
Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:
|
Այս թեման կուսումնասիրենք երկու բաժիններով.
|
1. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՁԸ
Այս բաժինը իր հերթին ուսումնասիրվելու է երկու ենթաբաժիններով.
|
Ա. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԵՂՈւԹՅՈւՆԸ
,,,,Քրիստոսի մարդեղություն նշանակում է, որ նա, մինչ մարդանալը գոյություն է ունեցել որպես Աստված, սակայն ժամանակին աշխարհին երևաց մարդկային էության մեջ. Աստված հայտնվեց մարմնում: Մարդկության պատմության մեջ Քրիստոսի մասին ավելի շատ վկայություններ կան, քան որևէ մեկի, որը երբևիցե երկրի վրա եղել է: Այժմ Քրիստոս Հիսուսի համար կնայենք որոշ գործեր, հատկություններ ու վկայություններ, որոնք մարդուն են հատուկ:
-- Հիսուս Քրիստոսը ունեցել է մարդկային ֆիզիկական մարմին.
• Նա ծնվեց կնոջից. Ղուկ.2:1-7;
• Դավթի ցեղից էր. Հռ.1:3;
• Հարևաններից ճանաչվեց. Մտթ.13:53-58;
• Նա սովեց և ծարավեց. Մտթ.4:2; Հովհ.4:7;
• Նա հոգնեց. Հովհ.4:6;
• Նա քնեց. Մտթ.8:23,24;
• Նա արցունք թափեց. Ղուկ.19:41;
• Նա քրտնեց. Ղուկ.22:44;
• Նա ինքը վկայեց, թե մարդու Որդի է. Մրկ.10:33,34;
• Նա արյուն ուներ. Հովհ.19:33,34;
• Նա մահացավ և թաղվեց. Մտթ.27:50,59-61;
|
|
-- Հիսուս Քրիստոսը ունեցել է մարդկային բնություն.
,Որոշ ուսմունքներում մերժվում է Հիսուս Քրիստոսի կա´մ մարդկային, կա´մ աստվածային կողմը: Ցանկացած կողմի մերժման դեպքում էլ մարդու փրկությունը դառնում է անհնարին: Եթե նրա մարդկային կողմը մերժենք, այդ դեպքում մերժած կլինենք մեղքերի թողության համար եղած միակ Զոհը: Կող.1:20; 2Հովհ.7;
,,,,Հույն բնագրում գործածված «մարմին» բառը իր քերականական ձևերով հիմնականում ցույց է տալիս հինգ իմաստ.
,,,,1. Ֆիզիկական որևէ մարմին. 1Կոր.15:39-41;
,,,,2. Նյութական միս և արյուն. Հռ.6:12,13;
,,,,3. Մարդկային մեղանչական բնություն†.,,, Հռ.7:5,18; 8:3,7-9; Գաղ.5:16,17,19;
,,,,4. Մարդու ֆիզիկական մարմինը և մարդկային բնությունը միասին. Հռ.7:24; 1Կոր.5:5; 6:16;
,,,,5. Մարդու ֆիզիկական մարմինը և ներքնաշխարհը միասին. Գործք.2:17; Հռ.3:20;
,,,† Մեղանչական բնության իմաստով եղած «մարմին» բառը Նոր Կտակարանի որոշ բացատրական թարգմանություններում փոխարինվել է «մեղանչական բնություն» կամ «մարդկային» արտահայտություններով:
,,,,Այսպիսով, արդյո՞ք Հիսուս Քրիստոսը միայն մարդկային ֆիզիկական մարմին է ունեցել, կամ նրա մարդուն նման լինելը միայն ֆիզիկականի՞ն էր վերաբերվում: Հիսուս Քրիստոսը մեզ մեղքից ազատելու համար ոչ միայն իր ֆիզիկական մարմինը զոհաբերեց, այլ նաև այդ մարմնում դատապարտեց մարդկային մեղանչական բնությունը: Հռ.6:6; 8:3;
,,,Հարց - Ի՞նչ ենք հասկանում «մեղքի մարմին» կամ «մեղանչական բնություն» ասելով:
,,,Պատասխան - Դա մարմնում եղած այն բնությունն է, որը տկար է` անկարող է Աստծո Օրենքին հնազանդվել, նրա խորհուրդը մահն է, որովհետև անկարող է աստվածային չափանիշի մեջ կանգնել` խորհել և գործել այնպես, ինչպես որ Աստծո իմաստությունն է թելադրում:
,,,,Սուրբ Գիրքը ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը բոլորովին նման է եղել այն մարդկանց (բացի մեղանչելուց), որոնց որ պետք է փրկեր: Եբ.2:14,17; 4:15;
,,,,Մարդուն մեղանչական բնությունից և դատաստանից փրկելու համար, Աստված իր Որդին ուղարկեց մարդկային էության մեջ, որ իր մեջ մարդկային մեղանչական բնությունը, Հոգու զորությամբ սանձի, սաստի, դատապարտի խաչի մահվան և անգործ թողնի այդ մեղանչական բնույթը իր ցանկություններով: Փլպ.2:6-11;
,,,,Ոմանք փիլիպպեցիներին ուղղված թղթի վերը նշված հատվածից «կերպարանք» և «նմանություն» արտահայտությունները համարում են լոկ արտաքին նմանություն մարդուն: Ուստի եթե ընդունենք այդ բացատրությունը, հետևաբար նույն համատեքստում Քրիստոսի համար գործածված «Աստծո կերպարանքում լինելով» արտահայտությունը նույնպես կհամարվի արտաքին նմանություն: Սակայն համատեքստում եղած «կերպարանք» արտահայտությունը ունի նույն իմաստը: Եւ եթե Քրիստոսի համար մերժվում է մարդկային ներքին կերպարանքի նմանությունը, ապա ինքնըստինքյան կմերժվի նաև նրա ներքնապես Աստծո նման լինելը: Եւ եթե ընդունվում է, որ նա ամբողջությամբ Աստծո կերպարանքում է եղել, հետևաբար` պետք է ընդունվի նաև նրա մարդկային կերպարանք ունենալն էլ ամբողջությամբ, ինչպիսին համատեքստում նշված «ծառա մարդն է»: Ոմանք այս ճշմարտությունը չեն ընդունում, մտածելով, թե Քրիստոսը դրանով անարգվում և նսեմանում է, սակայն իրականում սրանով երևում է Քրիստոսի աստվածությունն ու զորությունը, որ մեղանչական մարմնում լինելով սուրբ մնաց` չմեղանչեց: 1Տիմ.3:16;
,,,,Աստծո Որդին մեկացավ մարդկային էությանը և հաղորդ եղավ էության մեջ եղած բնությանը, և այդպես նա մարդու համար ճանապարհ բացեց մեկանալու աստվածային բնությանը, որ հավատացողը սուրբ կոչվի (թեև նրա մեջ մեղանչական բնություն կա): 1Կոր.1:2; 2Տիմ.1:9;
,,, 1Հովհ.3:4-6 հատվածում երևում է, որ Քրիստոսի մեջ մեղք` անօրինություն չի եղել: Մեղանչական բնույթի մարմին ունենալը չի որոշում, թե նրանում մեղք կամ արատ կա: Օրինակ` եթե մեկը օտար կնոջը ցանկանալու նպատակով չի նայում, ուրեմն նրա մեջ այդ կնոջ հանդեպ մեղք չկա, բայց դա չի նշանակում, որ այդ մարդու մեջ մեղանչական բնություն չկա: Կամ եթե մտածենք, թե մեղանչական բնույթի մարմին ունենալը արգելք կլիներ, որ Քրիստոսը անարատ լիներ, այդ դեպքում մերժած կլինենք հավատացյալների անարատ լինելը նույնպես, և այս կապակցությամբ Սուրբ Գրքի շատ հատվածներ սուտ կհամարվեն, որոնք վկայում են հավատացյալի սուրբ լինելու մասին: Կամ մեկ ուրիշ օրինակ ևս` Հին Ուխտում զոհի համար ընտրված անարատ գառը ոչ թե արատավոր գառի բնույթը չուներ, այլ ինքը արատ չուներ: Ուրեմն, արատը որոշվում է անձնական կյանքի և գործերի պատճառով: Այսպես էլ Տեր Հիսուս Քրիստոսը ամեն հարցերում փորձվեց մեր նմանությամբ, բայց չմեղանչեց: Մտթ.26:41; Գաղ.5:17; Եբ.4:15;
,,,,Ինչպես որ Հոգու զորությամբ Քրիստոսը մնաց արդար, այդպես էլ նա կարող է իր Հոգով հավատացողին զորացնել` հաղթելու մեղանչական բնության ցանկությանը և արդարություն գործելու: Հռ.8:1-11; Գաղ.5:24; 1Հովհ.4:1-3;
,,,,Քրիստոսը ոչ միայն ֆիզիկական մարմին ստանալով մարդկային էությանը մեկացավ, այլ նաև մարդկային բնություն ունենալով: Իրականում ֆիզիկական մարմինը չի որոշում մարդու մարդկային էությունը, այլ մարդու ներքին բնությունն է որոշում դա: Այսպես, Քրիստոսը, եթե մարդկային բնություն չունենար, չէր կարող կոչվել Մարդու Որդի: Քրիստոսը հայտնվեց մարդկային էության մեջ` մարդու ֆիզիկական մարմնի և բնության մեջ: Այսպիսով, Սուրբ Գիրքը բացահայտում է, որ Քրիստոս մարդը ոչ թե Ադամի նախկին` չմեղանչած բնության նման է եղել, այլ Աբրահամի և Դավթի սերունդից է եղել և ունեցել է մեղանչական բնույթի մարմին, այնպես, ինչպես Աբրահամը, Դավիթը և մենք, սակայն առանց մեղք գործելու: Մտթ.1:1; Հովհ.1:5,14; Եբ.2:14-17; 4:15; 1Պետ.2:22;
,,,,Եբ.4:15-ում նշված «ամեն բանով փորձվելը» վերաբերվում է նաև մեղանչական բնությունից փորձվելուն: Իրականում մարդու ամենամեծ փորձությունը մեղանչական բնությունից է, քան թե սովից, հալածանքից կամ Չարից: Գաղ.5:17;
,,,,Քանի որ Հիսուս Քրիստոսը ունեցել է մարդկային մեղանչական բնություն, ուստի եթե անհոգ գտնվեր, կունենար սովորական մարդու վախճան: Դրա համար էլ նա իր մարմնի օրերում (շատ անգամներ) աղոթք և աղաչանք, սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցում էր Աստծուն, որ կարող էր նրան մահից ազատել, և լսվեց իր բարեպաշտության համար: Մտթ.26:41; Եբ.5:7-9;"
,,,,1Հովհ.4:2,3; 2Հովհ.7; Այս հատվածներում առաքյալը գրում է այն մասին, թե ովքեր Հիսուս Քրիստոսին մարմնով (մեղանչական մարմնով) եկած չեն ընդունում, նրանք Նեռից են: Սակայն այստեղ հարց է առաջանում. արդյոք նրանք, ովքեր չեն հասկացել վերը նշված ճշմարտությունը, Նեռի՞ց են: Նրանք Նեռից չեն, քանի որ նրանք ոչ թե չեն ընդունել, այլ չեն հասկացել դա, իսկ եթե պարզ ներկայացվում է այս իրականությունը, ապա այդ դեպքում չընդունողները ընդունում են Նեռի միտքը: Եւ այսպիսիները մոլորեցնող են ու դատապարտելի, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում:
Մարմին բառի վերաբերյալ վերը նշված տարբերությունը որոշ չափով պարզ արտահայտված է ռուսերեն Նոր Կտակարանի թարգմանությունում օգտագործելով «тело» և «плоть» արտահայտությունները` սկզբում նշված հինգ իմաստների փոխարեն:
|
|
Բ. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՍՏՎԱԾՈւԹՅՈւՆԸ
Հիսուս Քրիստոսը երկրի վրա միևնույն ժամանակ երկու բնություն ուներ` աստվածային և մարդկային:
Ղուկ.1:30-33; Հովհ.1:14; Հռ.1:3,4;
,,,,Քննելով Սուրբ Գիրքը պարզվում է, որ Քրիստոսը ունի աստվածային ամբողջ բնութագիրը: Նա Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` ճանաչված «Որդի» անունով: Աստված որոշեց ինքն իրեն տեսանելի կերպով` Հիսուս Քրիստոսի դեմքում հայտնել և այդ եղանակով փրկություն տալ մարդկությանը: Մտթ.28:19; Հովհ.3:16; 5:23; 2Կոր.4:6; Կող.1:15; Եբ.1:1-3;
,,,,Եթե մերժենք նրա աստվածային կողմը, այդ դեպքում էլ մերժած կլինենք նրա Փրկիչ լինելը` չենք կարող ընդունել, որ նա Աստված է, որովհետև միայն Աստված է Փրկիչը, և էլ ուրիշ մեկը չկա Աստծուց բացի, որը կարողանար իր անձով մեղանչական մարմնում հաղթել մեղքի օրենքին, և´ վճարել մեղքի համար, և´ գնել ողջ մեղավոր աշխարհը: Սաղ.49:7,8; Մտթ.1:21-23; Հովհ.8:24; Հռ.7:22-25; 8:3;
--Հիսուս Քրիստոսի աստվածային բնությունը
,,,,Այժմ կնայենք չորս ենթակետեր` Հիսուս Քրիստոսի աստվածության վերաբերյալ.
,,,,Բ.1. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ գործերը
,,,,Բ.2. Հիսուս Քրիստոսի աստվածային բնավորությունն ու կարողությունը
,,,,Բ.3. Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը
,,,,Բ.4. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ անունները
|
Բ.1. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ գործերը
,,Գործեր, որոնք Աստծուն են հատուկ, և Հիսուս Քրիստոսը գործեց.
- Նա մեղքերի թողություն էր տալիս, ինչը միայն Աստծո իրավունքի մեջ էր մտնում: Մրկ.2:5-12; Ղուկ.7:48,49;
- Նա մարդկանց սիրտն ու երիկամունքն էր քննում: Մրկ.2:7,8; Ղուկ.7:36-50;
- Նա երկրպագություն ընդունեց: Մտթ.28:17; Հովհ.20:28; Եբ.1:6;
- Նա հարությամբ հաղթեց մահին: Հովհ.10:17,18; 11:25; Գործք.1:3;
|
Բ.2. Հիսուս Քրիստոսի աստվածային բնավորությունն ու կարողությունը
Այժմ նայենք Քրիստոսի էության բոլոր այն` բարոյական և կարողության բնութագրերը, որոնք Աստծուն են վերաբերվում, և դրանք ուսումնասիրել ենք «Աստված» թեմայում: Իսկ այս թեմայում նույն բնութագրերով կտեսնենք Քրիստոսի փառավոր վիճակը:
-- Հիսուս Քրիստոսի բարոյական բնութագիրը
մ
1, Հիսուս Քրիստոսը սեր է` սիրող է. նա ունի աստվածային ամբողջ սերը: Հովհ.3:16; 15:9,13,14;
մ.2, Հիսուս Քրիստոսը սուրբ է ասելով նկատի ունենք.
մ. Նրա վիճակըմ. ևմ. Նրա դիրքը
• Հիսուս Քրիստոսը սուրբ է` վիճակի իմաստով - նկատի ունենք, որ նրանում չկա չարություն, մեղք, անօրինություն, նենգություն, ստություն ու խավար: Նա կատարյալ է, կատարյալ մաքուր: Եբ.4:15; 1Պետ.2:22;
,,• Հիսուս Քրիստոսը սուրբ է` դիրքի իմաստով - նկատի ունենք, որ նա բարձր է ամեն գոյերից և առանձնանում է նրանցից իր յուրհատկություններով` ունենալով աստվածային դիրք: Եբ.1:3; 8:1; 10:12; 1Պետ.3:22;
Այս մասին ավելի խորը կուսումնասիրենք «Բ.3. Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը» ենթակետի տակ:
--Հիսուս Քրիստոսի կարողության բնութագիրը
,,,1. Նա ամենակարող է. Կող.1:16,17; Եբ.1:3;
Հայտ.1:7,8;
,,,2. Նա ամենուրեք է. Մտթ.28:20; Հովհ.14:13,14,23;
,,,3. Նա ամենագետ է. Կող.2:3; Հայտ.2 և 3գգ. բոլոր եկեղեցիներին ասվում է «Գիտեմ քո գործերը»:
,,,4. Նա ամենաիմաստուն է. 1Կոր.2:6-8; Կող.2:3;
,,,5. Նա հավիտյան անփոփոխ է. Ես.9:6; Եբ.1:12; 13:8; Հայտ.1:7,8,18;
Վերը նշված բնութագրերը ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր վիճակը:
|
|
Բ.3. Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը
Աստծո և Քրիստոսի փառավոր լինելը միայն վիճակին չի վերաբերվում, այլ նաև` դիրքին: Հիսուս Քրիստսի աստվածային բնութագրերով ուսումնասիրեցինք նրա փառավոր վիճակը, իսկ այժմ նայենք նրա փառավոր դիրքը:
Մինչ Աստծո միջից դուրս գալը` Քրիստոսը դիրքով հավասար էր Հորը և Սուրբ Հոգուն: Նա Հայր Աստծո հետ նույն թագավորության և բարձրության վրա էր, սակայն, հավասար լինելով, նա չգերվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ Հորից, իսկ վիճակով մնաց նույնը` որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված: Այո´, նա որոշեց իջնել այդ դիրքից, իսկ իր փառավոր վիճակը ամբողջությամբ պահեց նույնը: Հովհ.1:1-5,14; Փլպ.2:6-11;
,,,,Նա Աստծուց դուրս եկավ` Որդիացավ, և ժամանակին մարդացավ էլ: Սուրբ Եռամիասնությունից որ անձն էլ դուրս գար, նա կլիներ ծնված` Որդի: Ուրեմն` Քրիստոսը որոշեց ծառայության դիրքով Հորից ցած մնալ, իսկ վիճակով` նույնը: Հովհ.1:18; 5:17,18; 10:29,30,33;
,,,,Քրիստոսը մարդանալով թողեց Հոր մոտ ունեցած իր դիրքը, սակայն հարությունից հետո, Հոր զորությամբ նստեց նրա աջ կողմը` հավիտենապես աստվածային փառավոր դիրքի մեջ: Հովհ.17:5; Եփ.1:20-22; Փլպ.2:5-11;
Մինչ ամեն ստեղծագործությունը, Քրիստոսը եղել է որպես Աստծո Որդի` ծնված և ոչ թե ստեղծված, Առակ.8:24,25; 30:4; ինչպես նաև ժամանակին նա մարդացավ էլ: Կող.1:15;
,,,,Նա ամեն արարածների սկիզբն է և ոչ թե առաջին արարվածը, այլ ամեն արարած նրանով է սկիզբ առել: Հայտ.3:14;
|
Բ.4. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ անունները
|
2. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՇԽԱՐՀ ԳԱԼՈւ ՆՊԱՏԱԿԸ
Հիսուս Քրիստոսը առաջին անգամ աշխարհ եկավ, որ
,,,,Ա. Մարդկանց փրկի իրենց մեղքերից և մեղքի պատժից: Մտթ.1:21; 1Պետ.2:24;
,,,,Բ. Աստծուն ճանաչեցնի մարդկությանը և նրանց հաշտեցնի նրա հետ: Մտթ.11:27; Հովհ.17:3,26; 2Կոր.5:18,19; Կող.1:20;
,,,,Գ. Փրկվողներին հաստատի հավիտենական կյանքի և փառքի մեջ: Հովհ.3:16; 1Թսղ.2:12;
,,,,Նա երկրորդ անգամ էլ կգա: Այս մասին ավելի մանրամասն կուսումնասիրենք «Մեռելների հարություն» թեմայում:
|
,Ամփոփում.
,,,
Հիսուս Քրիստոսը Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` Աստծո միածին Որդին` նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված:
,,,
Աստծուն հավասար լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
,,,
Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ:
,,,
Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:
|
| |
|