| |
 |
ըըըըըmmmmmըըըըը |
ըըՊարծանքը ունի օբյեկտ, որին պարծեցողը մեծարում է և հույս է դնում: Եւ ճշմարիտ է այն պարծանքը, որի օբյեկտը Աստված է: Ճշմարիտ պարծանքով մարդը օրհնություն է ստանում, իսկ ոչ ճշմարիտ պարծանքը մարդուն կզրկի օրհնությունից և Աստծո պատիժը կբերի պարծեցողի վրա:
|
| |
|
ՆԱԽՈՐԴԸըը |
ըըՀԱՋՈՐԴԸ |
Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՊԱՐԾԱՆՔԸ
2. ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ՈՉ ՃՇՄԱՐԻՏ ՊԱՐԾԱՆՔ
3. ՊԱՐԾԱՆՔԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
|
|
---ՙՊարծանքը՚ գոյականացված ՙպարծենալ՚ բայն է: Պարծանքն այն է, երբ որևէ մեկը ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին մեծարում է, գովում և հույս է դնում նրա վրա: Ավելի կարճ կարելի է ասել` մեծարանք (գովաբանություն) + հույս (ակնկալիք) = Պարծանք: Այս երկուսը միասին կոչվում են պարծանք: Հռ.5:2; 1Կոր.1:31; Երբ այս երկուսից որևէ մեկը բացակայում է, դա պարծանք չէ: Օրինակ` մեկը կարող է մեկին գովել, մեծարել, սակայն հույս չդնել նրա վրա, այս դեպքում նա չի պարծենում նրանով: Կամ հույս է դնում մեկի վրա, սակայն չի մեծարում նրան. սա էլ պարծանք չէ: Ուրեմն` պարծանքը ունի օբյեկտ, որից պարծեցողը ակնկալիք ունի և մեծարում է տվյալ օբյեկտը:
|
2. ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ՈՉ ՃՇՄԱՐԻՏ ՊԱՐԾԱՆՔ
|
| ---Ըստ Սուրբ Գրքի` կա երկու տեսակ պարծանք.
|
|
---Ճշմարիտ է այն պարծանքը, որի օբյեկտը Աստված է: Աստծո Խոսքը արգելում է, որ մարդը, Աստծուց բացի, ուրիշ որևէ մեկով կամ որևէ բանով պարծենա, այլ միայն Աստծով: 2Օր.10:20,21; Երեմ.9:23,24;
---Պարծանքը ցույց է տալիս Աստծո մեծությունը` աննման լինելը և եզակիությունը: Ճշմարտությունը սա է, որ մարդը ամենամեծովը պետք է պարծենա, իսկ եթե մեկը ուրիշ բանով է պարծենում, նա անարգում է Աստծո մեծությունը` որպես թե իր պարծանքի օբյեկտը ամենաբարձրն է` Աստծուց ավելին: Այսպիսի պարծանքը անիրավություն է և դատապարտելի: Պարծանքի մեջ փառավորում, հույս, մեծարանք և դավանություն կա: 1Կոր.1:30,31;
---Սուրբ Գրքում հանդիպում ենք այն վկայություններին, որոնք մեզ մղում են Հիսուս Քրիստոսով պարծենալու, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս նրա աստվածությունը, որովհետև Սուրբ Գրքի համաձայն միայն Աստծով պետք է պարծենալ: 1Կոր.1:29-31; 2Կոր.10:17; Փլպ.3:3;
|
|
|
----Ըստ Սուրբ Գրքի` ոչ ճշմարիտ պարծանքը, այսինքն սնապարծությունը սրանում է, երբ մարդը, Աստծուց բացի, մեկ ուրիշ բանով է պարծենում: Սաղ.20:7; Երեմ.9:23; 1Կոր.1:29; 3:21; 2Կոր.10:16,17; Գաղ.5:26;
---Երեմ.17:14-ում Երեմիան ոչ թե իր հոգևոր տարիքով կամ հոգևոր անձնավորություն լինելով էր պարծենում, այլ միայն Տերով:
---Թեև աշխարհում ՙՊարծանքն՚ աղավաղված է, սակայն Սուրբ Գիրքը ոչ ճշմարիտ պարծանքը ներկայացնում է հետևյալ արտահայտություններով` հպարտություն, ամբարտավանություն, գոռոզություն. Սաղ.94:2-4; Առակ.6:16,17; 1Կոր.5:2,6; Հակ.4:6,13-17;
---Ոչ ճշմարիտ պարծանքը արտահայտվում է թե´ խոսքերով և թե´ մարմնի պահվածքով: Առակ.6:17; Ես.3:16,17; 1Հովհ.2:16,17;
|
|
---Այս բաժնում կուսումնասիրենք ճշմարիտ և ոչ ճշմարիտ պարծանքի արդյունքները.
Եթե մարդը ճշմարիտ պարծանք ունի, ուրեմն նա Աստծուց շնորհք, պատիվ և վարձք կստանա, որովհետև նրա հույսը` ակնկալիքը և դավանությունը Տերն է: Եբ.3:6;
---Սնապարծները ոչ միայն զրկված են Աստծո օրհնությունից, այլ ավելին` նրանք Աստծուն իրենց թշնամի են դարձրել: Եւ այդ սխալ պարծանքի պատճառով մարդը կպատժվի, որովհետև նրա պարծանքը սուտ է: Իրականում Տերն է միայն պարծանքի արժանի, որովհետև նա է ամենակարողը, հավիտենականը և հուսախաբ չանողը: Փառք նրան հավիտյան: Ամեն: 1Թագ.2:30; Հակ.4:6;
|
| ---Ամփոփում. Պարծանքը ունի օբյեկտ, որին պարծեցողը մեծարում է և հույս է դնում: Եւ ճշմարիտ է այն պարծանքը, որի օբյեկտը Աստված է: Ճշմարիտ պարծանքով մարդը օրհնություն է ստանում, իսկ ոչ ճշմարիտ պարծանքը մարդուն կզրկի օրհնությունից և Աստծո պատիժը կբերի պարծեցողի վրա:
|
|
|