| |
 |
ըը |
--Աստվածային բժշկությունը կատարվում է Հիսուս Քրիստոսի խաչի գործի հաշվին: Նա մեր անօրինությունները վերցրեց և մեր ցավերը կրեց: Նրանով է Ավետարանին հավատացողից վերցվում ամեն մեղքերի պատճառով եկած հիվանդությունները: Եւ Հիսուս Քրիստոսը պաշտպան է իրեն hավատացողներին ամեն չարիքի դեմ:
|
| |
|
ՆԱԽՈՐԴԸըը |
ըըՀԱՋՈՐԴԸ |
|
1. ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔԸ` ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ |
Ադամը, չհնազանդվելով Աստծուն, մեղանչեց, և հենց այդ պահից նա ոչ միայն հոգևոր մահը ընդունեց իր մեջ, այլ նաև նրա ֆիզիկական մարմնում սկսեց զորանալ մահը, որի հետևանքով Ադամի և իր սերունդի մոտ սկսեցին երևան գալ մահվան նախանշանները` հիվանդությունները: Ծն.3:16-19; Հռ.5:12; 6:23; 1Կոր.15:56;
---Ադամական մեղքի նման պապական մեղքն էլ իր վատ հետևանքն է թողնում իր սերունդի վրա` դառնալով հիվանդության և չարիքի պատճառ: 2Օր.28:22,45,46; 1Թագ.2:30,31; 15:1-3; 4Թագ.5:27; Սակայն Աստված, ողորմած լինելով, կամենում է օրհնել և փրկել մարդուն ինչպես մեղքերից, այնպես էլ հիվանդություններից:
|
2. ԱՆՁՆԱԿԱՆ ՄԵՂՔԸ` ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ |
Բացի ադամական և նախնիների մեղքի հետևանքից մարդու անձնական մեղքերն էլ են դառնում հիվանդության պատճառ: 2Օր.28:58,59; Հովհ.5:9,14; 1Կոր.11:29,30;
---Եթե մեկը չընտրի Աստծո ճանապարհը, այլ շարունակի մեղքի ճանապարհով գնալ, նրա վրա կգան տարբեր հիվանդություններ և չարիքներ:
|
|
3. ՄԱՐԴՈւ ՄԱՐՄԻՆԸ ԸՆԴՈւՆԱԿ Է ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈւ |
---Բացի ադամական, պապական և անձնական մեղքերի պատճառի մարդը նաև հիվանդանում է մարմնի տկարության պատճառով: Մարմինը տկար է. ցուրտը, շոգը, բացիլները, մանրէները և տարբեր հիվանդությունները կարող են ազդել և մարմինը հանել առողջ վիճակից: Սակայն հարկ է նշել, որ Տերը կարող է այնպես անել (շատ ժամանակ էլ անում է), որ ֆիզիկական մարմինը չհիվանդանա: Սաղ.91:1,5,6; Գործք.28:3-5;
|
| 4. ՍԱՏԱՆԱՅԻ ՀԱՐՁԱԿՈւՄԸ` ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ |
---Լինում են դեպքեր, որ հիվանդությունները մեղքի պատճառով չեն և ոչ էլ մարմնի տկարության պատճառով է, այլ առանց պատճառի չարը հարձակում է գործում մարդու վրա, որպեսզի այդ միջոցով ստիպի նրան, որ նա Աստծուն հակառակ կյանք ապրի: Սակայն երբ մարդը ընտրում է Աստծուն, նա ազատում է նրան Սատանայի հարձակումից: Հոբ.2:7; 42:10; Ղուկ.13:10-16; 1Պետ.5:8,9;
|
5. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԲԺՇԿՈւԹՅՈւՆ |
Այժմ բացատրենք, թե ինչպե՞ս պետք է ընդունել աստվածային բժշկությունը:
Աստված կամենում է և կարող է մեզ ազատել ամեն տեսակ հիվանդություններից, Մտթ.4:23,24; 9:35; սակայն մենք պետք է բավարարենք ներքոհիշյալ պայմանները:
--Ա. Պետք է հավատանք և վստահենք, որ Աստված մեզ սիրում է և կամենում է, որ մենք առողջ լինենք և կարող է բժշկել, որովհետև նա սիրո, գթության և ամենակարող Աստված է: Ել.15:26; Մրկ.1:40,41; Հովհ.3:16; Հռ.8:32;
--Բ. Պետք է ապաշխարենք` դառնանք Աստծուն և նրա կամքին: Հիվանդություններից խուսափելու և ազատվելու համար մարդը պետք է ապաշխարի և ընտրի Աստծուն հետևելու ճանապարհը: 2Օր.30:15,19; Մտթ.13:15; Հակ.4:7;
Ապաշխարելով մենք պետք է մեր և մեր մեծերի մեղքերը խոստովանենք Աստծուն: Ղվտ.26:40-42; Հակ.5:15,16;
--Գ. Պետք է հավատանք Աստծո այն խոսքին, որի մեջ մեզ համար մեղքերի թողության և բժշկության խոստում կա և այդ խոսքի համեմատ աղոթենք, որ բժշկվենք: Այս խոսքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրն է. Քրիստոսը խաչը բարձրացավ, որ մեր մեղքերն ու հիվանդություններն իր վրա վերցնի և մեզ ազատի ամեն չարիքից: Սաղ.107:20; Առակ.4:20-22; Ես.53:4-12; Մտթ.8:16,17; 13:58; Մրկ.6:5,6; 9:21-23; Գործք.3:16; Հռ.5:12-21; 1Պետ.2:24;
---Թեև Աստված մարդուն բժշկում է մարմնի հիվանդություններից, սակայն չի վերցնում մարմնի մահը, որովհետև մարմինը մահկանացու է, իսկ Աստված մարդու հոգին հոգևոր մարմնով է ապրեցնելու հավիտյան: 1Կոր.15:50;
---Պատահում է` Աստված որոշ մարդկանց ապագան տեսնելով չի բժշկում նրանց` իմանալով, որ սրանք մեծ չարութայն մեջ կգնան` անգամ իրենց փրկությունը կորցնելու աստիճան: Ուստի` բարի Հայրը նախընտրում է իր զավակի ժամանակավոր նեղությունը, քան հավիտենական տանջանքը: 2Կոր.12:7;
---Մարմնի որոշ հիվանդություններ էլ կան, որոնք ենթակա են բուժվելու մարդկային դեղամիջոցներով, որի համար Աստված չի մեղադրում բուժվողներին: 4Թագ.20:1-7; 1Տիմ.5:23;
|
Հավատացյալների մասնակցությունը ուրիշների բժշկության գործում
---Աստված մարդկանց բժշկության համար մեծամասամբ օգտագործում է իրեն դարձած մարդկանց, իրավունք` իշխանություն տալով նրանց` օգնելու ուրիշներին բժշկվելու: Մտթ.10:1; 1Կոր.12:9; Հակ.5:14;
---Բժշկվողն էլ պետք է գոհանա, դավանի ու փառաբանի Տիրոջը նրա ողորմության համար: Սաղ.103:1-3;
Ղուկ.17:12-19;
|
---Ամփոփում. Աստվածային բժշկությունը կատարվում է Հիսուս Քրիստոսի խաչի գործի հաշվին: Նա մեր անօրինությունները վերցրեց և մեր ցավերը կրեց: Նրանով է Ավետարանին հավատացողից վերցվում ամեն մեղքերի պատճառով եկած հիվանդությունները: Եւ Հիսուս Քրիստոսը պաշտպան է իրեն հավատացողներին ամեն չարիքի դեմ:
|
|
|