|
 |
 |
| |
,,,,Կրակով մկրտությունը կատարվում է Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Նա ամեն անօրինություն գործողներին ընկղմելու է հավիտենական կրակի լիճը, որտեղ կլինի լաց և ատամների կրճտոց: Իսկ երկրավոր կյանքում նույն Հիսուս Քրիստոսը շատերին կոփում է դժվարությունների մեջ (որպես թե կրակով անցած ոսկի), իր համար պիտանի ծառաներ պատրաստելու համար, իսկ ոմանց համար էլ դժվարություններով սահմանափակում է չարագործության հնարավորությունը:
|
Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ի՞ՆՉ է ՆՇԱՆԱԿՈւՄ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ
2. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ
3. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
|
1. Ի՞ՆՉ է ՆՇԱՆԱԿՈւՄ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ |
,,,,Նախ հիշենք, որ ՙմկրտվել՚ արտահայտությունը նշանակում է ամբողջությամբ սուզվել, ընկղմվել կամ թաղվել: Երբ խոսքը գնում է ջրով մկրտվելուն, ապա հասկանալի է, որ ինչ որ մեկը պետք է ընկղմվի ջրի մեջ: Նմանապես կրակով մկրտվել նշանակում է կրակի մեջ ընկղմվել` թաղվել:
|
2. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ |
Այս բաժինը կներկայացնենք երկու ենթաբաժիններով.
,,,Ա. ՄԱՐԴՈւ ԵՐԿՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԵՂՈւԹՅՈւՆՆԵՐ
,,,Բ. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆ
,,,,Նախ նշենք, որ կրակի մեջ ընկղմողը Տեր Հիսուս Քրիստոսն է. Ես.30:20; Մտթ.3:10-12;
|
Ա. ՄԱՐԴՈւ ԵՐԿՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԵՂՈւԹՅՈւՆՆԵՐ |
,,,1Պետ.1։6,7-ում նեղություններն են հանդիսանում որպես կրակ, որոնք կարող են լինել տարբեր փորձություններ: Օրինակ` աղքատություն, հալածանք, հիվանդություն, բնական աղետներ, ծանր հոգսեր և այլն։ Սաղ.66։10-12; Ես.48:10;
|
|
|
|
|
3. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ |
,,,Նշենք, որ երկրավոր կյանքի նեղությունները` ՙԿրակով մկրտությունը՚, ոչ միայն արդարներին է պատահում, այլ նաև անարդարներին, սակայն հետևանքներն են տարբեր: Ժող.9:2; Եւ այդ հետևանքները կուսումնասիրենք երկու ենթաբաժիններով.
,,,Ա. ԱՐԴԱՐՆԵՐԻ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
,,,Բ. ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
|
Ա. ԱՐԴԱՐՆԵՐԻ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ |
,,,Աստված հաճախակի թույլ է տալիս, որ իրեն սիրողները հանդիպեն տարբեր դժվարությունների, որ այդպիսով (որպես թե` կրակով ոսկին) նրանց սրբի, մաքրի և ընտիր կանգնեցնի իր առաջին։ Եւ այս կրակը հավատացողի համար պատվանդան է դառնում, որպեսզի նա հոգևոր կյանքում ավելի բարձրանա։ Սաղ.66։10-12; Մաղ.3։1-3; Հռ.8:28; Հակ.1:2-4,12; 1Պետ.1։6,7;
,,,Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրայի եղած նեղությունները իր անձով կրեց և, որպես փորձված, կարող է փորձության մեջ գտնվողներին օգնության ձեռք մեկնել: Եբ.4:14-16;
|
Բ. ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ |
,,,Չարագործների կրակով մկրտությունը Աստծուց հանդիսանում է որպես դատաստան: Նա նրանց երկրավոր կյանքում թույլ է տալիս կամ ուղարկում է կրակ` նեղությունը որպես պատիժ, Սոփ.1:12; որի հետևանքով ոմանք չարությունից դադարում են և դառնում դեպի Աստված` ապաշխարում են: Գործք.9:1-21; Իսկ չապաշխարողներին Աստված դատելով` սահմանափակում է նրանց չարագործության հնարավորությունը: Գործք.12:1-4, 21-23;
,,,Եթե չարագործ մարդիկ չապաշխարեն, նրանք կմկրտվեն հավիտենական կրակով` կգցվեն հավիտենական կրակի լիճը: Եւ այսպես Աստծո Թագավորությունը մաքրված կլինի թե´ չար հրեշտակներից և թե´ չար մարդկանցից: Մտթ.3:10-12; 13։38-43; 25:41,46; Հայտ.14:9-11; 16:8-11,21; 19:19,20; 20:9,10; 21:8;
|
,,,,Ամփոփում. Կրակով մկրտությունը կատարվում է Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Նա ամեն անօրինություն գործողներին ընկղմելու է հավիտենական կրակի լիճը, որտեղ կլինի լաց և ատամների կրճտոց: Իսկ երկրավոր կյանքում նույն Հիսուս Քրիստոսը շատերին կոփում է դժվարությունների մեջ (որպես թե կրակով անցած ոսկի), իր համար պիտանի ծառաներ պատրաստելու համար, իսկ ոմանց համար էլ դժվարություններով սահմանափակում է չարագործության հնարավորությունը:
|
|
|