|
 |
 |
| |
,,,,Հավիտենական դատաստանի գործը կատարվելու է Հիսուս Քրիստոսի և իրեն հավատացողների ձեռքով ընդհանուր մարդկության հարությունից հետո: Դատաստանի Օրենսգիրքը լինելու է Ավետարանը: Դատապարտվածները լինելու են հավիտենական կրակի լճում, ովքեր չեն ճանաչել Աստծուն և չեն հնազանդվել Հիսուս Քրիստոսի Ավետարանին:
|
,,,,Նախ հիշենք, թե ըստ Աստվածաշնչի ի՞նչ է սպասվում մարդուն մահից հետո: Մարդու ֆիզիկական մարմինը դառնում է հողին, իսկ հոգին Աստծո առջև պետք է կանգնի և պատասխան տա ըստ իր գործերի: Ժող.12:7; Եբ.9:27;
Ըստ սուրբ գրվածքի ներկայումս մարդկանց հոգիների համար գոյություն ունի դրախտ և դժոխք: Ղուկ.16:22,23; 2Կոր.12:4;
,,,,Այն մարդիկ, որոնք Աստծո կողմից արդարացված են, մահից հետո նրանց հոգին պահվում է դրախտում` մինչև հարության օրը: Դրանից հետո նրանք կմտնեն իրենց հավիտենական վիճակի մեջ: Իսկ այն մարդիկ, որոնք չեն հավատում և չեն հնազանդվում Աստծո ճշմարտությանը, նրանց հոգիները, մահից հետո, պահվում է դժոխքում` մինչև դատաստանի օրը: Եւ դատաստանից հետո նրանք կգնան իրենց համար որոշված հավիտենական տանջանքի վայրը` կրակով և ծծմբով վառվող լիճը: Ղուկ.16:19-31; 23:43; Հայտ.6:9; 20:14,15;
|
,Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
,,,,1. Ո՞Վ Է ԴԱՏՈՂԸ ԵՎ ի՞ՆՉ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ Է ԼԻՆԵԼՈւ ԴԱՏԱՍՏԱՆԸ
,,,,2. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳՆԱԼՈւ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՏԱՆՋԱՆՔ
,,,,3. ՍՈւՐԲԵՐԻ ԱՏՅԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԵԼԸ
|
1. Ո՞Վ Է ԴԱՏՈՂԸ ԵՎ Ի՞ՆՉ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ Է ԼԻՆԵԼՈւ ԴԱՏԱՍՏԱՆԸ
|
,,,,Սուրբ Գիրքը բացահայտում է, որ Աստված է դատաստանն անողը.
,,,Ա. Տեր Հիսուսի ձեռքով. Հովհ.5:27; Հռ.14:10-12; 2Կոր.5:10; 2Տիմ.4:1;
,,,Բ. Հարուցյալ հավատացյալների ձեռքով. Մտթ.19:28; 1Կոր.6:2,3; Հուդա 14,15;
,,,,Դատաստանի Օրենսգիրքն էլ Ավետարանն է: Հովհ.12:47,48; Հռ.2:16; Ամեն մարդ դատվելու է ըստ իր գործերի, և դատը լինելու է իրավունքով, արդար, անաչառ և անկաշառ: 2Մնաց.19:6,7; Սաղ.19:9; Հայտ.13:16-18; 16:7; 20:12,13;
|
|
2. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳՆԱԼՈւ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՏԱՆՋԱՆՔ
|
Հավիտենական տանջանք գնալու են նրանք.
,,,Ա. Ովքեր չհավատացին Աստծուն: Հովհ.3:18;
,,,Բ. Ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում Տեր Հիսուսի Ավետարանին: 2Թսղ.1:8;
,,,Գ. Ովքեր չընդունեցին ճշմարտության սերը` Աստծո սերը: 2Թսղ.2:10,11;
,,,Դ. Անիրավություն գործողները: 1Կոր.6:9; 2Պետ.2:9;
,,,Ե. Ովքեր կընդունեն գազանի ստրկացնող համակարգը, որը արտահայտվելու է ՙգազանին՚ կա´մ նրա պատկերին երկրպագությամբ, կա´մ ընդունելով նրա անունով համարակալումը, կա´մ էլ նրա կնիքը ընդունելով իրենց ձեռքին կամ ճակատին: Հայտ.14:9-11;
,,,Զ. Սատանան, իր հրեշտակները և իրեն հետևող բոլոր մարդիկ հավիտյան լինելու են կրակով և ծծմբով վառվող լճի մեջ, որտեղից այլևս ելք չկա: Եւ նրանք տանջվելու են հավիտյան` առանց դադարի, որը ըստ Սուրբ Գրքի կոչվում է երկրորդ մահ կամ հավիտենական մահ: Մտթ.25:41-46; 2Թսղ.1:8,9; Հուդա6; Հայտ.14:10,11; 19:19,20; 20:9-15; 21:8;
Դատապարտվածները լինելու են հավիտենական` չվերջացող հոգևոր` ոչ միս ու արյուն մարմնով: 1Կոր.15:44,50;
|
3. ՍՈւՐԲԵՐԻ ԱՏՅԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԵԼԸ
|
|
|
| ,,,,Ամփոփում. Հավիտենական դատաստանի գործը կատարվելու է Հիսուս Քրիստոսի և իրեն հավատացողների ձեռքով ընդհանուր մարդկության հարությունից հետո: Դատաստանի Օրենսգիրքը լինելու է Ավետարանը: Դատապարտվածները լինելու են հավիտենական կրակի լճում, ովքեր չեն ճանաչել Աստծուն և չեն հնազանդվել Հիսուս Քրիստոսի Ավետարանին:
|
|
|