| |
 |
ըըըըը |
ը,Մեռելների հարությունը դա` հավիտյան լինելու վերակենդանացումն է, որն ունի երկու փուլ` առաջին և երկրորդ հարություն: Որոնցով հաստատվելու է հավիտենական կյանքը արդարների համար, իսկ մեղավորների համար` հավիտենական տանջանք, իրենց ընտրության համեմատ` որոշելով կամ Աստծո հետ լինել հավիտյան Քրիստոսով, կամ մնալ դատապարտելի վիճակով Աստծուց հեռու:
|
| |
|
ՆԱԽՈՐԴԸըը |
ըըՀԱՋՈՐԴԸ |
Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՄԱՀԸ. ՄԱՀՎԱՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼՆ Ու ՏԵՍԱԿՆԵՐԸ
2. Ի՞ՆՉ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՀԱՐՈւԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3. ՀԱՐՈւԹՅԱՆ ՈւՍՄՈւՆՔԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
|
1. Ի՞ՆՉ Է ՄԱՀԸ. ՄԱՀՎԱՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼՆ Ու ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Քանի որ մեռելների հարությունը սերտորեն կապված է մահվան փաստի հետ, նախ պարզաբանենք մահվան հետ կապված հետևյալ երեք հարցերը.
,,,• Ի՞նչ է մահը
,,,• Որտեղի՞ց ի հայտ եկավ
,,,• Քանի՞ տեսակ մահ գոյություն ունի
|
,,,• Ի՞նչ է Մահը: Դա կյանքի հակապատկերն է` կյանքի բացակայություն: Օրինակ` երբ ասվում է մեռած մարդ, նշանակում է նա զրկված է կյանքից: Թեև մարմինը դրված էլ լինի, սակայն ընդունակ չէ իրական շրջապատին հաղորդակցվելու. նրանում ամբողջությամբ բացակայում է կյանքի արտահայտման ֆունկցիան: Կամ եթե մարմնի որևէ մասում զգայարանը չի գործում, այդ անդամը համարվում է մեռած, թեև ֆիզիկապես այն քայքայված չէ: Օրինակ` չտեսնող աչքը, չորացած ձեռքը և այլն: Մեկ ուրիշ օրինակ ևս. երբ ասվում է մեռած ծառ, նկատի ունենք, որ դա անընդունակ է կենդանի հաղորդակցություն ունենալու հողի, ջրի և օդի հետ. չի կարող սնվել, նյութափոխանակություն կատարել, պտուղ տալ: Այսպես ասած` նրանում կյանք չկա: Այս ամենը մահվան տարբեր դրսևորումներն են: Հռ.4:19;
|
,,,• Որտեղի՞ց ի հայտ եկավ մահը: Աստված ստեղծեց մարդուն, որը մահկանացու չէր, դրեց Եդեմի պարտեզում և զգուշացրեց նրան մահվան մասին: Ողջ երկիրը մարդուն էր տրված. նա իրավունք ուներ օգտվելու ամեն ինչից, բացի մեկ ծառից` ՙԲարի և չարի գիտության ծառից՚: Մարդուն ասված էր, որ արգելված ծառից կերած օրը մահով կմեռնի: Սակայն մարդը չլսեց. օձի` Սատանայի դրդմամբ կերավ այդ պտղից և դարձավ մահկանացու, որովհետև Աստծո դրած իրավունքը խախտեց: Նա անիրավություն գործեց, և դա իրեն համարվեց մեղք: Մեղքը մտավ աշխարհ և այդ մեղքով էլ` մահը, և մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա: Այսպիսով, մահը հանդիսանում է մեղքի արդյունք: Ծն.2:17; Հռ.5:12; 1Կոր.15:56;
|
|
• Քանի՞ տեսակ մահ գոյություն ունի: Ըստ Աստվածաշնչի` գոյություն ունի երեք տեսակ մահ.
,,,Ա. ՖԻԶԻԿԱՊԵՍ ՄԱՀ
,,,Բ. ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՄԱՀ
,,,Գ. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՄԱՀ
|
|
,,,Մենք արդեն ՙՄարդ՚ թեմայից գիտենք, որ մարդը միայն մարմին չէ, այլ միաժամանակ հոգի է և շունչ: Ֆիզիկապես մահը այն է, երբ մարմինը զրկվում է հոգուց, շնչից և դադարում է գործելուց: Ծն.3:19; Հոբ.34:14,15; Ժող.12:7;
|
|
,,,Վերը նշվեց, որ մահը կյանքի բացակայություն է, իսկ հոգևորապես մահը` կտրված վիճակ Աստծո կյանքից` նրա բնությունից: Աստված ասել էր Ադամին, որ ծառի պտղից կերած օրը մահով կմեռնի: Խոսքը վերաբերվում էր հոգևոր մահին: Ադամն ու Եվան հոգևորապես կտրվեցին աստվածային կյանքից և բնությունից:
,,,Ադամի անհնազանդությամբ նաև նրա սերնդի վրա եկավ մահը: Ինչպես նաև մարդու ֆիզիկական մարմնի մեջ, մեղանչելու պահից սկսած, սկսեց ներգործել մահվան օրենքը, որի ազդեցությունը մարդուն հասցնում է վերջնական մահվան: Այսպիսով, Ադամի սերունդը հոգևորապես մեռած է` զրկված աստվածային կյանքից, սակայն Աստված դեռ մարդու հետ է` նրան վերադարձի հնարավորություն տալով: Ղուկ.9:60; Եփ.2:1;
|
|
,,,Ամենասարսափելին հավիտենական մահն է, որը Սուրբ Գրքում կոչվում է հոգևոր երկրորդ մահ` հավիտենական բաժանում Աստծուց հավիտենական տանջանքի վայրում: 2Թսղ.1:8,9; Հայտ.21:8; Սակայն Աստված երկրի վրայի հոգևորապես մեռածներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու կյանքը` Աստծո հետ հաշտվելու և նրա ներկայության մեջ մնալու: Հավիտենական մահվան մասին ավելին կուսումնասիրենք ՙՀավիտենական դատաստան՚ և ՙԿրակով մկրտություն՚ թեմաներում:
|
2. Ի՞ՆՉ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՀԱՐՈւԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Հարություն նշանակում է վերակենդանացում: Մեռելների հարության մասին գաղափարը դեռևս հիշատակվում է Հին Կտակարանում: Աստված իր մարգարեներին և ծառաներին տեղեկացրել էր, որ իր ծրագրի մեջ որոշված ժամանակ կա մեռելների հարության համար: Եւ այս ծրագիրը ավելի վառ և բացահայտ հիշեցվում է Նոր Կտակարանում: Հովհ.5:28,29;
,,,Եբ.11:13,19; Այս համարներից երևում է, որ երկրավոր կյանքում սուրբերը որոշ խոստումեր չստացան: Եւ սա վկայություն էր, որ մեռելների հարություն գոյություն ունի, որովհետև եթե մեռելների հարություն չլիներ, բնականաբար Աստված չէր կարող իր խոստումը կատարել, ուստիև սուտ խոսած կլիներ: Սակայն Աստված երբեք սուտ չի խոսում: Եզեկ.37:1-14; Դան.12:13;
,,,Աստվածաշնչում երեք տեսակ հարություն է նշված.
,,,Ա. ՖԻԶԻԿԱՊԵՍ ՀԱՐՈւԹՅՈւՆ
,,,Բ. ՀՈԳՈՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈւՄ
,,,Գ. ՀԱՐՈւԹՅՈւՆ` ՀԱՎԻՏՅԱՆ ԼԻՆԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ
|
|
|
,,,Խոսքը այն մասին է, երբ մարդը ֆիզիկապես մահացած է եղել, սակայն վերակենդանացել է Տիրոջ զորությունով, բայց ոչ հավիտյան ապրելու համար: Հետագայում նա նորից ենթակա է ֆիզիկապես մեռնելու: 4Թագ.4:18-37; Հովհ.11:39-44;
|
|
,,,Ադամական մեղքի պատճառով մարդը հոգևորապես մեռած է. նրանում գործում է մահվան օրենքը դեպի հավիտենական մահ տանելով: Սակայն Ավետարանի փրկարար լուրին հավատալով հոգևորապես մեռած մարդը կյանք է գտնում. նրա մեջ սկսում է գործել աստվածային կյանքն ու բնությունը, և մարդը հոգով վերակենդանանում է: Եւ եթե մարդը Աստծուն հնազանդ կյանքով չապրի, նա նորից ենթակա է հոգևորապես մեռնելու: Հռ.6:6-8; 8:13; Եփ.2:1-6; Եբ.10:26,27; Հուդա 12,13;
|
Գ. ՀԱՐՈւԹՅՈւՆ` ՀԱՎԻՏՅԱՆ ԼԻՆԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ |
,,,,Այս հարությանը մասնակցելու են և´ արդարները, և´ մեղավորները` ամենքն իրենց ժամանակին` արդարները հավիտյան ապրելու համար, իսկ մեղավորները հավիտյան կրակով և ծծմբով վառվող լճում լինելու համար: Դան.12:2; Մտթ.25:46;
,,,Այս ենթաբաժինը կուսումնասիրենք երկու մասով.
,,,Գ.1. Առաջին հարություն
,,,Գ.2. Ընդհանուր մարդկության հարություն
|
Գ.1. Առաջին հարություն
Հավիտյան ապրելու համար առաջինը Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Կող.1:18;
Ղուկ.14:12-14; Աստծո խոսքն ասում է, որ կա արդարների հարության օր, և այդ հարությունից հետո արդարները` Քրիստոսով արդարացածները, պետք է ապրեն հավիտյան` Քրիստոսի հետ միասին, և այլևս մահը նրանց վրա չի տիրելու: Հովհ.5:28,29; Հռ.6:9; 1Կոր.15:52-55;
,,,,Սուրբ Գիրքը այս հարությանը անվանում է առաջին երանելի հարություն, որի հետ միաժամանակ կատարվում է նաև հափշտակությունը: 1Թսղ.4:12-17;
,,,Այժմ քննարկենք հետևյալ հարցերը.
• Ե՞րբ է լինելու առաջին հարությունը և ո՞վ է հարություն տվողը
,,,,
• Ովքե՞ր են այս հարությանը մասնակցելու
|
Ե՞րբ է լինելու առաջին հարությունը և ո՞վ է հարություն տվողը |
,,,Տեր Հիսուսի հարությունից անմիջապես հետո խոսվում է ոմանց հարության մասին: Մտթ.27:51-53; Սակայն այս հարությունը չի կոչվում ՙԱռաջին հարություն՚, որովհետև ՙԱռաջին հարությունը՚ ունի համաշխարհային բնույթ: Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ ՙԱռաջին հարությունը՚ դեռ չի եղել: Փլպ.3:11; 2Տիմ.2:18; Հայտ.20:4,5;
,,,Առաջին հարությունը լինելու է Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, որը Աստվածաշնչում ճանաչված է նաև որպես ՙՏիրոջ օր՚: 1Թսղ.5:2; 2Թսղ.2:1,2; Հայտ.20:4-6;
,,,Մեռելներին հարուցանողը աստվածային Սուրբ Եռամիասնությունն է: Հովհ.5:19-28; Հռ.8:11;
|
Ովքե՞ր են այս հարությանը մասնակցելու |
,,,Առաջին հարությանը մասնակցելու են նրանք, ովքեր հավատացել են Տեր Հիսուսին և այդ հավատքը սրտերում մահացել են: 1Թսղ.4:15; 1Կոր.15:12-23; Հիսուս Քրիստոսին հավատացող են համարվում նաև հինկտակարանյան այն մարդիկ, ովքեր հավատացել են Աստծո այն վկայությանը, որը Մեսիայի փրկագործության մասին է: Առաջին հարության ժամանակ Տիրոջն են միանալու նաև այն հավատացյալները, որոնք ողջ են` երկրի վրա են և հավատարիմ են մնում Տիրոջ պատվիրանին: Նրանց միացումը կլինի հափշտակությունով: Մտթ.24:31; 1Կոր.15:51-54; 1Թսղ.4:16; Այս հավատացյալները հրաժարվել են ՙՀայտնության՚ գրքի մեջ նշված ՙգազանի՚ համակարգը որևէ ձևով ընդունելուց: Հայտ.20:4-6;
,,,Առաջին հարությանը մասնակցող մարդկանց հավատքը սա է. ՙՄեռած լինեմ, թե կենդանի` Տերը իր գալստյամբ ինձ վերցնելու է իր մոտ՚: 1Թսղ.4:15,16;
,,,Հարության և հափշտակության պահին Տեր Հիսուսը ամպերից վեր է ընդունելու իր սուրբերին: Նրանք հարությամբ ստանալու են երկնային մարմին` համբարձված Քրիստոսի փառավոր մարմնի նմանությամբ` անապականացու, որովհետև միս և արյունից չէ այդ մարմինը: Մտթ.22:30; 1Կոր.15:50; Փլպ.3:20,21; Այդ մարմնում նորից մեղքի մեջ ընկնելու հնարավորություն չկա և Աստծուց զրկվելը բացառվում է: Նրանք պետք է ապրեն Տեր Հիսուսի հետ հավիտյան. չեն ունենալու ո´չ ցավ, ո´չ տառապանք, ո´չ արցունք, ո´չ սուգ և չեն տեսնելու այլևս այն ամեն չարիքը, որը կար երկրի վրա: Հայտ.21:3-5; Մահը այլևս չի լինելու, քանի որ մահվան պատճառը` մեղքն էլ չի լինելու:
|
|
Գ.2. Ընդհանուր մարդկության հարություն
Առաջին և երկրորդ հարությունների միջև ընկած ժամանակահատվածում կլինի Քրիստոսի հազարամյա թագավորությունը: Այդ ընթացքում առաջին հարությանը մասնակիցները Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին պետք է թագավորեն հոգևոր մարմնով` ո´չ ֆիզիկական և ո´չ էլ մեղանչական մարմնով: 1Կոր.15:50; Հայտ.20:4; Իսկ հազարամյակի ընթացքում երկրի վրա բնակվող մարդիկ ունենալու են այն մարմինը, որը այսօր մարդկությունը ունի, որովհետև նրանք հնարավորություն են ունենալու ամուսնանալու և բազմանալու, ինչպես նաև հազարամյակի վերջում նրանցից ոմանք ենթակա են մոլորվելու: Սրանք ովքե՞ր են: Նշենք, որ նրանք հարություն առածները և հափշտակվածները չեն, որովհետև հարություն առածները, չեն ունենալու միս ու արյունից կազմված մարմին և նրանք ենթակա չեն մոլորվելու և ամուսնանալու: Մտթ.22:30; Հայտ.20:6;
,,,Իսկ հազարամյակի ժամանակ ովքե՞ր են լինելու երկրի վրա ապրողները: Սրանք հափշտակությունից հետո երկրի վրայի մնացած այն մարդիկ են, որոնք երկրին հասած պատուհասներից հետո ողջ մնացին: Ես.24-րդ գլուխ:
,,,Հազարամյակից հետո պետք է լինի երկրորդ` ընդհանուր մարդկության հարությունը, որին պետք է մասնակցեն աշխարհի սկզբից մինչև երկրորդ հարությունը եղած մեռելները, որոնց պետք է միանան նաև երկրի վրայի մարդիկ վերափոխվելով` երկնային մարմին ստանալով: Հովհ.5:28,29; Հայտ.20:11-14; Եւ ամեն մեկը կդատվի իր գործերի համեմատ: Մտթ.25:41-46; 2Թսղ.1:8,9; Հայտ.14:10,11; 20:9,10,15; 21:8;
|
3. ՀԱՐՈւԹՅԱՆ ՈւՍՄՈւՆՔԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ |
,,,Սատանան միշտ հարձակում է գործում հարության վարդապետության վրա, որովհետև այս հույսով և հավատքով բոլոր սուրբերը սպասում են այն երանելի օրվան: Եւ եթե հավատացյալը չհավատա այս իրականությանը, ինքնըստինքյան նրա հավատքը և հույսը ունայն է, համարելով թե Աստծո հավիտենական կյանքի խոստումն էլ սուտ: Սակայն հարությունը իրական է, և դրա հետ կապված բոլոր խոստումներն էլ հաստատ են: Երբ հավատացյալը ունի հարության հավատք և հույս, այդ ժամանակ նրա մոտ ի հայտ են գալիս հետևյալ բարի և գործնական արդյունքները.
,,,Ա. Հաստատ մտքով, առանց մեղքի, սպասելու մեծ օրվան: 1Կոր.15:34; 2Թսղ.2:1,2,15; 1Հովհ.3:2,3;
,,,Բ. Հավատքով և հույսով համբերություն: 1Կոր.15:14; 2Տիմ.2:18;
,,,Գ. Վկայություն` մեղքերի թողության: 1Կոր.15:16,17;
,,,Դ. Հավիտենական կյանքի հույս: 1Կոր.15:18,19;
,,,Ե. Մեռածների` ննջածների երեսները տեսնելու հույս և մխիթարություն: 1Թսղ.4:12,13,17;
|
| ,,,,Ամփոփում. Մեռելների հարությունը դա` հավիտյան լինելու վերակենդանացումն է, որն ունի երկու փուլ` առաջին և երկրորդ հարություն: Որոնցով հաստատվելու է հավիտենական կյանքը արդարների համար, իսկ մեղավորների համար` հավիտենական տանջանք, իրենց ընտրության համեմատ` որոշելով կամ Աստծո հետ լինել հավիտյան Քրիստոսով, կամ մնալ դատապարտելի վիճակով Աստծուց հեռու:
|
|
|