Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է` կանչված և առանձնացված Աստծո համար` նրա գլխավոր նպատակին հասնելու` Հիսուս Քրիստոսին նմանվելու:
,,,,Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և պակասեցնելու), կատարի մկրտություն` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Տերունական ընթրիք:


1. ԵԿԵՂԵՑԻ ԲԱՌԻ ԻՄԱՍՏՆ Ու ԿԻՐԱՌՈւԹՅՈւՆԸ

Եկեղեցի բառը տառադարձումն է հունարեն ՙէկկլեսա՚ բառի, որը նշանակում է մարդկանց ժողովք: Նոր Կտակարանի հունարեն բնագրում այս արտահայտությունը գործածված է տարբեր ժողովների համար (օրինակ` հրեական ծերերի կամ մարդկանց որևէ միության համար): Սակայն այս թեմայում խոսելու ենք Քրիստոսին հավատացողների ժողովքի մասին: Աստված մարդկանց կանչել է հատուկ նպատակով` անջատվելու մեղսալից աշխարհից, լինելու Աստծո սեփական ժողովուրդը` նրան պաշտող: Նոր Կտակարանում եկեղեցու հիմնադրման մասին խոսել է անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը. ՙ18բ …այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն հաղթի նրան՚: Մտթ.16:18բ;
,,,Այսպիսով, Նոր Կտակարանում ՙեկեղեցի՚ արտահայտությունը վերաբերվում է Քրիստոս Հիսուսին հավատացողների ժողովքին, և այսօր այս արտահայտությունը գործածվում է.
,,,Աշխարհագրական իմաստով (օրինակ` Կորնթոսի եկեղեցի, Եփեսոսի եկեղեցի և այլն): 1Կոր.1:2; Հայտ.2:1,8;
,,,Տնային եկեղեցի` կապված տներում հավաքվելու հետ: Հռ.16:5;
,,,Քրիստոսի տիեզերական եկեղեցի` Քրիստոնեական բոլոր եկեղեցիները միասին վերցված` թե´ անցյալի, թե´ ներկայի և թե´ ապագայի ժողովքները: Այսպիսով, ներկայիս եկեղեցին մասն է կազմում ամբողջական եկեղեցու: Եփ.1:22,23; Կող.1:18,24;
,,,Հարկ է նշել, որ Հին Ուխտում իսրայել ժողովուրդը հանդիսանում էր նորկտակարանյան եկեղեցու նախակերպարը` կանչված, զատված բոլոր ազգերից` որպես Աստծո սեփական ժողովուրդ` նրա ծրագրերի համար: 2Օր.4:20; 1Պետ.2:9;
,,,Եկեղեցին Քրիստոս Հիսուսին հավատացողների միաբան ժողովքն է` կանչված և առանձնացած Աստծո համար: Եկեղեցին մարդկանցից բաղկացած այն կառույցն է, որին ծնունդ տվողը, հիմնադրողը և կառուցողը Աստված է: Մտթ.16:18; 1Կոր.12:13; 1Պետ.2:4-10;


2. Ո՞Վ Է ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԱՄԱՐ

,,,,,,,,,Ա. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ Է
,,,Մտթ.16:16-18; Նա եկեղեցու սեփականատերն է, որովհետև իր արյունով գնեց եկեղեցին: Գործք.20:28; Հայտ.5:9; Հետևաբար` ո´չ ոք եկեղեցու նկատմամբ սեփականատիրական վարմունքի իրավունք չունի` ո´չ եկեղեցում ծառայողները, ո´չ Սատանան և ո´չ էլ ուրիշ մեկը, բացի Տեր Հիսուս Քրիստոսից: Տկար լինի եկեղեցին, թե զորավոր, միևնույն է, այն պատկանում է Տեր Հիսուսին. նա իրավունքով սեփականատեր է և ոչ թե տնտես կամ գործադիր տնօրեն:
,,,Թեև Տերը մեռավ մեր մեղքերի համար, բայց երրորդ օրը հարություն առավ, և մահը այլևս չի տիրի նրան: Եւ քանի որ նա կենդանի է հավիտյան, ապա իր ծրագրերը կհասցնի ավարտին: Ուստի նա իր եկեղեցու ապագան և իր ծրագրերի իրագործումը չի ավանդել որևէ մեկին: Հետևաբար` եկեղեցին որպես Քրիստոսի մարմին, պետք է ամեն ժամանակներում առաջնորդվի նրա ծրագրերով և որոշումներով: Օրինակ` աշխարհում եղել են առաջնորդներ, որոնք ծրագրեր են կազմել, սակայն մահվան պատճառով դրանք չեն հասցրել ավարտին: Եւ նրանցից հետո իրենց հետևորդներն են շարունակել այդ ծրագրի ընթացքը: Սակայն, ի տարբերություն նրանց, Քրիստոսի հետևորդները նրա կենդանի ներկայությամբ են նրա ծրագրով աշխատում: Գործք.26:16-18; Հռ.14:11;


,,,,,,,,Բ. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԻՄՆԱԴԻՐՆ Է
,,,Մտթ.16:18; Ինչպես նշվեց` մարդիկ, հրեշտակները կամ ուրիշ արարածները չեն հիմնել եկեղեցին, այլ Քրիստոս Հիսուսն ինքն անձամբ: Եւ Աստված է այս շինությունը պահպանում ու մեծացնում:
,,,1Կոր.3:9,10-ում Պողոս առաքյալը գրում է, որ նա իմաստուն ճարտարապետի նման հիմք դրեց: Սակայն չպետք է կարծել, թե Պողոսն իրեն է վերագրում հիմնադիր լինելու հեղինակությունը, այլ նա Աստծո պատրաստած փրկության հիմքը` Քրիստոսի Ավետարանը, հասցրեց մարդկանց: Իսկ ընդունողներին Քրիստոսն է հիմնում և հաստատում կյանքի մեջ:

,,,,,,,Գ. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԻՄՔՆ Է
,,,Ինչպես ցանկացած կառույց հիմք ունի, այդպես էլ եկեղեցին հիմնված և հաստատված է Քրիստոսի վրա: 1Կոր.3:11;
Մտթ.16:18-ում Տերը Սիմոնին ոչ թե հիմք անվանեց, այլ Պետրոս, այսինքն քար, որը պետք է Քրիստոս հիմքի վրա հիմնվեր և հաստատվեր իր դավանության պես, իսկ մնացած քարերը պետք է դրվեն իրար վրա (ինչպես տունն է կառուցվում քարը քարի վրա դրվելով): Եկեղեցին պետք է տեսնի իր կատարյալ ամրությունը և անշարժությունը ու վստահ լինի իր ապագայի համար, որ ոչինչ չի կարող հաղթել իրեն, քանի որ իր հավատքի հիմքը հաստատուն վեմ է` հավիտյան անշարժ, և ժամանակների ցնցումները չեն կարող նրա վրա ազդել: Մտթ.7:24,25; Հռ.8:39; Փլպ.1:6; Եբ.10:35;
,,,Ուրիշ որևէ անձ կամ որևէ բան եկեղեցին չպետք է ճանաչի իր համար որպես հիմք: Այն եկեղեցին, որը Տիրոջ վրա չի հաստատված, նման է ավազի վրա կառուցված տան, որը ժամանակի փորձությանը չի դիմանալու` կործանվելու է:

,,,,,,Դ. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւՆ ԴԺՈԽՔԻ ԶՈՐՈւԹՅՈւՆԻՑ ԱԶԱՏՈՂՆ Է
,,,Մտթ.16:18,19; Նա հաղթեց խավարին և այդ հաղթությունը շնորհեց իր եկեղեցուն: Եկեղեցին մասնակից է երկնային իշխանությանը և հաղթությանը` կապելու և արձակելու: Մտթ.18:18; Ղուկ.10:19; Հովհ.16:33; 20:23; 1Կոր.15:57; Եփ.2:5,6;
,,,Տերը իր իշխանության բանալին տալիս է նաև իր ընտանիքի անդամներին, որպեսզի օգտագործեն այն խավարի դեմ մղվող պատերազմում, Աստծո Արքայությունը տարածեն զորությունով, օժտված լինեն Աստծուց լիազորված իշխանությունով և իրավունքով, որը պարտության է մատնել Չարին:

3. ԵԿԵՂԵՑՈւ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈւՄՆԵՐԸ ԵՎ ԴԻՐՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

,,,Նոր Կտակարանում եկեղեցուն տրվում է մի շարք անուններ, որոնցով էլ ավելի հասկանալի է դառնում եկեղեցու էությունը և նրա հետ կապված նպատակը: Թվարկենք դրանցից մի քանիսը.

,,,,,,Ա. ԵԿԵՂԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄԻՆՆ Է - Եփ.1:22,23; Կող.1:18;
,,,Այս անվանումից երևում է, որ եկեղեցին այն դերն է կատարում Քրիստոսի համար, ինչը մարմինը գլխի համար. նա ղեկավարվում և հրահանգավորվում է Քրիստոսից: Նրանով է Քրիստոսի ծրագրերը իրականանում երկրի վրա: Եկեղեցին մարմնից և արյունից չի առաջնորդվում, այլ Աստծուց, և միայն այս դեպքում է, որ նա հոգևոր աճ կունենա: Մտթ.16:17; 1Կոր.12:3;
,,,Ոչ թե եկեղեցին է առաջնորդում Տիրոջը, այլ Տերը` եկեղեցուն: Եկեղեցին չպետք է ինքնուրույն որոշումներ ու ծրագրեր կազմի և դնի Տիրոջ առջև, իբրև Տերն էլ հաստատի (դա սխալ է), այլ պետք է աղոթել, որ Տիրոջ որոշումները, ծրագրերը և առաջնորդությունները հասկանալի լինեն և դրվեն եկեղեցում:
,,,Քանի որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ուստի նրա հետ ապրելու է հավիտյան` ժառանգելով այն ամենը, ինչ որ Քրիստոսն ունի: Եփ.1:18-23;

,,,,,Բ. ԵԿԵՂԵՑԻՆ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐՆ Է` ԱՍՏԾՈ ՏՈւՆՆ Է - Եփ.2:20-22;
,,,Հին Ուխտում Աստծո տաճարն այն վայրն էր, որտեղ ակնհայտ էր Աստծո ներկայությունը. այդ տեղում մշտական Աստծո պաշտամունք կար: Աստված վերցրեց քարեղեն տաճարը և կառուցեց իր կենդանի տաճարը` եկեղեցին, որը և հանդիսացավ վերը նշված վայրը, ուր ակնհայտ է Աստծո ներկայությունը:
,,,Եկեղեցին Տիրոջ օրհնյալ և հաճելի սերունդն է: 1Պետ.2:9,10;
,,,Մտթ.16:17-ում ՙԵրանի՚ խոսքը ցույց է տալիս, որ Քրիստոսը հաճեց Պետրոսի դավանությունը և օրհնեց: Նմանապես Աստծո տան անդամները այսպիսի դավանություն ունեն:

,,,,,Գ. ԵԿԵՂԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՍՆ Է - Եփ.5:22-27; Հայտ.19:7,8;
,,,Այս անվանումը նունպես ցույց է տալիս Քրիստոսի և եկեղեցու փոխհարաբերությունը և հաղորդակցությունը` այն նմանեցնելով փեսայի և հարսի փոխհարաբերությանը` անձնազոհ սիրուն, նվիրվածությանը, հավատարմությանը, հնազանդությանը, կյանքով և նպատակներով մեկ լինելուն և այլն:

,,,,,Դ. ԵԿԵՂԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ՍՅՈւՆՆ Ու ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆ Է - 1Տիմ.3:15,16;
,,,Աշխարհում աստվածաշնչային ճշմարտությունները պահպանված, հիմնված և կանգուն են Քրիստոսի եկեղեցիով: ,,,Եկեղեցին ոչ միայն պետք է պահի այս ճշմարտությունը, այլ նաև այն պաշտպանի զանազան խեղաթյուրումներից. նա պետք է իր հավատքի դավանությունն ունենա և պահպանի այն: Մտթ.16:16; Հռ.10:9,10; Եբ.4:14; 10:23; 13:15; Հայտ.12:11;
,,,Տիրոջ երկրի վրա եղած օրերում շատերը Հիսուս Քրիստոսի դիրքը ցածրացրել էին, իսկ Պետրոսը ճշմարիտ դավանություն արեց: Աշխարհը նսեմացնում է Տեր Հիսուս Քրիստոսին տարբեր խեղաթյուրված մարմնավոր դավանությունով, սակայն եկեղեցին պետք է արժանի, ճշմարիտ հավատքի դավանությունով ցույց տա Տեր Հիսուս Քրիստոսի ով լինելը: Եւ դա շատ կարևոր է, քանի որ ճշմարիտ ճանաչողությունից է բխում ճշմարիտ հավատքը և դավանությունը, որի ժամանակ Տերը օրհնյալ հաղորդակցություն է ստեղծում եկեղեցու հետ և աճեցնում նրան:
,,,Նշենք, որ եկեղեցուն տրվում են այլ անուններ ևս: Օրինակ` Մայր եկեղեցի - Գաղ.4:26,27; Երկնային Երուսաղեմ - Հայտ.21:2,9-11; սա ցույց է տալիս, որ այն Աստծո զավակների օրրանն է, որտեղ նրանք մայրական խնամքով և գուրգուրանքով են շրջապատված, ինչպես նաև եկեղեցին Տիրոջ` Թագավորների Թագավորի հոգևոր նստավայրն է` Թագավորանիստ քաղաքը` Աստծո Երկնային Թագավորությունը երկրի վրա:

4. ԵԿԵՂԵՑՈւՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐԸ

,,,,,,,Ա. ԵԿԵՂԵՑՈւՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈւ ԿԱՐԳԸ
,,,Քրիստոսի եկեղեցուն անդամակցելը նախ Քրիստոսի հետ մեկացումն է վերստին ծննդով: Սա հանդիսանում է եկեղեցուն անդամակցելու հոգևոր անտեսանելի կողմը: Հովհ.14:23; 1Կոր.6:17; Գաղ.6:15; Եփ.3:17; 4:4;
,,,Եկեղեցուն անդամակցելու հոգևոր կողմին պետք է հետևի նաև եկեղեցուն անդամակցելու գործնական` տեսանելի կողմը: Դա այն է, երբ վերստին ծնված մարդը, ջրով մկրտվելով, միանում է որևէ տեղական եկեղեցու: Գործք.2:37-42,47;
,,,Պետք է նշել, որ եկեղեցուն անդամակցելու հերթականությունը խիստ կարևոր է. նախ` վերստին ծնունդ, հետո` մկրտություն, քանի որ վերստին չծնված մարդը չի կարող համարվել եկեղեցու անդամ:


,,,,,,,Բ. ԵԿԵՂԵՑՈւ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐԸ
,,,Աստծո խոսքի մեջ տեսանելի են հիմնական և կարևորագույն երկու արարողակարգեր, որոնց մեջ կան խորհուրդներ, որոնք անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով տրվեցին եկեղեցուն: Դրանք են.

,,,Բ.1. ՋՐՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ
,,,Բ.2. ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԸ


,,,Սրանք կոչվում են խորհուրդներ, քանի որ խորհրդանշում և ներկայացնում են Քրիստոսի խաչի փրկագործությունը խորհրդապատկերով: Սակայն դրանք ավելի մանրամասնորեն կներկայացնենք համապատասխան թեմաներում:


5. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ

Եկեղեցին պետք է փափագի, որ Տիրոջ թագավորությունը և ղեկավարությունը երկրի վրա էլ հաստատվի, և ամեն մարդ Աստծուն երկրպագի և ամեն ինչում մարդկությունը, պետությունները, տերությունները, թագավորությունները և իշխանությունները հնազանդվեն Բարձրյալի դրած կարգ ու կանոններին: Ես.33:22; Մտթ. 6:9-13;
,,,Եկեղեցու գլխավոր նպատակն է` եկեղեցում իրականանա Աստծո գլխավոր նպատակը. եկեղեցու անդամները պետք է Աստծո և նրա Որդի Հիսուս Քրիստոսի պատկերի նմանության մեջ աճեն` նրան նմանվեն: Ծն.1:26,27; Մտթ.5:48; Հռ.8:29; Եփ.4:13; Կող.3:10-14;
,,,Եւ Եկեղեցին իր առջև դրված վերը նշված նպատակը իրականացնելու համար ունի հետևյալ երեք առաքելությունները.

Ա. ՃԱՆԱՉԵԼ ԵԿԵՂԵՑՈւՄ ԱՍՏԾՈւՑ ԵՂԱԾ ՊԱՐԳԵւՆԵՐԸ

,,,Տիրոջը կատարյալ հնազանդությամբ ծառայելու համար եկեղեցում պետք է ճանաչել Աստծուց եղած պարգևները, որպեսզի այդ ծառայությունները կատարվեն նրա պարգևի չափով և նրանից ուղարկված լինելով և ոչ թե ինքնագլուխ: Հռ.10:15; 12:3-8; 1Թսղ.5:12;

Բ. ԱՎԵՏԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ

,,,Եկեղեցին պետք է Աստծո կամքով Ավետարանի քարոզչությամբ կորսվող մարդկանց կանչի փրկության: Մտթ.28:19; 1Պետ.2:9;

Գ. ՆՊԱՍՏԵԼ ԱՊԱՇԽԱՐԱԾՆԵՐԻ ԱՃԻՆ

,,,Բացի աշխարհին Ավետարանը քարոզելուց, եկեղեցում նույնպես ծառայություններ պետք է լինեն` Աստծո տված պարգևներով, որպեսզի Տիրոջը ընտրած մարդիկ աճեն դեպի կատարելություն` հասնեն Քրիստոսի նմանության: Մտթ.28:20; 1Կոր.14:26; Եփ.4:11-16; Կող.1:28; 3:16;

6. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Եկեղեցին` Աստծո ժողովուրդը, պետք է առաջնորդվի այն կարգ ու կանոններով, որոնք Աստված է որոշել, որ իր ժողովրդին դրանցով առաջնորդի: Ուստիև այդ կարգ ու կանոնները պետք է ուսուցանվեն եկեղեցում: Առակ.1:7; Մտթ.28:19,20; Եբ.5:12;
,,,Այս առաջնորդության վերաբերյալ քննարկենք երեք բաժիններ.

Ա. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԿԱԶՄԸ

,,,Այս բաժինը կուսումնասիրենք առանձին երեք ենթաբաժիններով.

Ա.1. Ովքե՞ր կարող են լինել առաջնորդող կազմի մեջ

 

Ա.1. Ովքե՞ր կարող են լինել առաջնորդող կազմի մեջ

Աստված ինքը լինելով Եռամիասնություն, իր ամեն գործերը գործում է Եռամիասնությամբ և ոչ թե միանձնյա: Եկեղեցում էլ պետք է պաշտոնյաների միաբանված կառավարություն լինի, ոչ թե միանձնյա: Առակ.11:14; 15:22; 24:3-6;
,,,Ծրագիրը մեկն է, սակայն ամեն անձ իր ծառայությունն ունի: Ծն.2:18; Ել.3:18; Թվ.11:14-16; Սաղ.133:1-3; Եփ.4:11-16;
,,,Այս կազմի անդամները պետք է հոգևոր պաշտոնյաներ լինեն և, միևնույն ժամանակ, ճանաչված լինեն եկեղեցու գործող անձնակազմի կողմից` սուրբ գրային չափանիշերով և ընտրությամբ հաստատվեն: Ըստ Սուրբ Գրքի` ընտրությունը պետք է լինի բաց` հայտնի ընտրություն: ՙԳործք Առաքելոց՚ գրքում հենց սկզբից տեսնում ենք, որ Հուդայի փոխարեն մարդիկ ընտրեցին Բարսաբային և Մատաթիային, իսկ անհայտ մասը թողեցին Տիրոջ հայտնությանը: Գործք.1:15-17,21-26; 6:3;

Ա.2. Առաջնորդող կազմի պարտականությունները

,,,Առաջնորդող կազմը պետք է առաջնորդի եկեղեցուն` Աստծո խոսքով և Սուրբ Հոգով: Հովհ.5:24; 6:64; 16:13; Հռ.8:12-14; 1Կոր.2:13; Գաղ.5:18;
,,,Առաջնորդող կազմի առաքելությունն է, որ նա Տիրոջ վարդապետությունով կրթի եկեղեցին, և Ավետարանը հասցնի աշխարհին: Մտթ.28:19; Գործք.15:35; Եփ.4:11,12;
,,,Եկեղեցու առաջնորդող կազմը պետք է յուրաքանչյուր նոր ծրագրերն ու նոր վարդապետությունները ներկայացնի եկեղեցու գործող անձնակազմին` մինչ դրանց գործի դնելը, և սպասի գործող անձնակազմի որոշմանը: 1Մնաց.13:1-4; Գործք.1:15,16,21-23; 4:23,24;

Ա.3. Առաջնորդող կազմի իրավունքները

,,,Առաջնորդող կազմը իրավունք ունի հյուրեր ընդունելու: 3Հովհ.5-8;
,,,Առաջնորդող կազմը իրավունք ունի ծրագրեր մշակելու: Գործք.8:14;
,,,Առաջնորդող կազմը իրավունք ունի ձեռնադրելու, մկրտելու, ՙՏերունական ընթրիք՚ տալու, թաղման արարողություն կատարելու, պսակադրելու, եկեղեցում Աստծո դատաստանը ներկայացնելու` պատժելու կամ պատժից արձակելու, որևէ մեկի ծառայությունը հաստատելու կամ դադարեցնելու: Մտթ.16:18,19; 18:18,19; Գործք.13:1-3; Եփ.4:12; 2Թսղ.3:14; 1Տիմ.4:14;
,,,Առաջնորդող կազմը իրավունք ունի ֆինանսական ծախսեր անելու: Գործք.4:34,35; (հաշվետու լինելով գործող անձնակազմին):
,,,Առաջնորդող կազմը իրավունք ունի անհատ ծառաներից հաշվետվություն պահանջելու` իրենց ծառայության հետ կապված: Գործք.11:1-4;

Բ. ԵԿԵՂԵՑՈւ ԱՆՀԱՏ ԾԱՌԱՆ

Այս բաժնում ևս կուսումնասիրենք երեք ենթաբաժիններ.

Բ.1. Ո՞վ է եկեղեցու անհատ ծառան
Բ. 2. Եկեղեցու անհատ ծառայի պարտականությունները
Բ. 3. Եկեղեցու անհատ ծառայի իրավունքները

Բ.1. Ո՞վ է եկեղեցու անհատ ծառան

,,,Եկեղեցում անհատ ծառա նա է, որն իր ծառայության համար Աստծուց իրեն եղած շնորհի մեջ ճանաչված է եկեղեցու գործող անձնակազմի կողմից և առաջնորդող կազմի կողմից էլ ձեռնադրությամբ հաստատված է: Գործք.13:1-3; 1Տիմ.4:14; 2Տիմ.1:6;

Բ.2. Եկեղեցու անհատ ծառայի պարտականությունները

,,,Եկեղեցում անհատ ծառան պարտավոր է հավատարմությամբ ծառայել իրեն հանձնարարված գործում և պետք է իմանա, որ իրեն հանձնարարված տնտեսության սեփականատերը ինքը չէ: Ինչպես նաև պետք է պատրաստ լինի հաշվետու լինելու առաջնորդող կազմին և ամեն նոր ծրագրեր և նոր վարդապետություններ ներկայացնի եկեղեցու գործող անձնակազմին` մինչ դրանց գործի դնելը, և սպասի նրա որոշմանը: Գործք.21:17-19;
,,,Եկեղեցում անհատ ծառան իրեն հանձնարարված գործում պետք է առաջնորդվի Աստծո խոսքով և Սուրբ Հոգով: Գործք.20:27,28; 1Տիմ.4:13-16; 2Տիմ.2:15; Տիտ.1:1; 2:7,8;

Բ.3. Եկեղեցու անհատ ծառայի իրավունքները

,,,Եկեղեցում անհատ ծառան իրավունք ունի իրեն հանձնարարված գործում հսկել և կարգավորել` հոգ տանել: 1Տիմ.1:3,4; Տիտ.1:5;
,,,Եկեղեցում անհատ ծառան իրավունք ունի մասնակցելու ցանկացած մարդու անձնական գործերին, եթե տվյալ անձի կողմից իրավունք է ստացել: Հովհ.4:40; Գործք.16:13-15;
,,,Եկեղեցում անհատ ծառան իրավունք ունի իր ծառայության հետ կապված բոլոր խնդիրները, առաջարկությունները և բողոքները ներկայացնել առաջնորդող կազմին: Ել.18:22; Գործք.15:1,2;

Գ. ԵԿԵՂԵՑՈւ ԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

,,,Այս բաժնում նույնպես կուսումնասիրենք երեք ենթաբաժիններ.

Գ.1. Ովքե՞ր են գործող անձնակազմի անդամները
Գ.2. Գործող անձնակազմի պարտականությունները
Գ.3. Գործող անձնակազմի իրավունքները

Գ.1. Ովքե՞ր են գործող անձնակազմի անդամները

,,,Եկեղեցու գործող անձնակազմը կազմված է այն անհատ ծառաների միությունից, որոնք ընտրվել և առաջնորդող կազմի կողմից հաստատվել են սույն կազմի մեջ` ներառյալ առաջնորդող կազմի անդամները: Գործք.6:2-6;

Գ.2. Գործող անձնակազմի պարտականությունները

,,,Եկեղեցու գործող անձնակազմը պարտավոր է առաջնորդող կազմի առաջարկած որոշումներն ընդունելու, եթե իրավացի և հիմնավոր առարկություն չունի: Գործք.6:4,5;
,,,Եկեղեցու գործող անձնակազմը պարտավոր է իր ամեն որոշումներում առաջնորդվել Աստծո խոսքով և Սուրբ Հոգով: Գործք.1:20-26;


Գ.3. Գործող անձնակազմի իրավունքները

,,,Եկեղեցու գործող անձնակազմը իրավունք ունի առաջնորդող կազմից պահանջելու նրա պարտականությունների կատարումը` թերացման դեպքում: Գործք.6:1,2;
,,,Եկեղեցու գործող անձնակազմը իրավունք ունի քննարկելու առաջարկված ամեն նոր ծրագիր և վարդապետությունները և դրանց հետ կապված տա իր որոշումը: Գործք.15:6,7,22,23;
,,,Եկեղեցու գործող անձնակազմը իրավունք ունի ընտրելու առաջնորդող կազմի և գործող անձնակազմի մեջ մտնող անդամներին, ինչպես նաև` բացահայտելու մյուս անհատ ծառաների կոչումը: Գործք.1:21-23;


Ամփոփում. Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է` կանչված և առանձնացված Աստծո համար` նրա գլխավոր նպատակին հասնելու` Հիսուս Քրիստոսին նմանվելու:
,,,Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և պակասեցնելու), կատարի մկրտություն` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Տերունական ընթրիք:


designed by "Verjin Andzrevner" studio 2007