|
 |
 |
ÜՍուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա իրեն հավատացողներին ընկղմում է Սուրբ Հոգու էության մեջ: |
Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ո՞Վ Է ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈՂԸ
2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԿՐՏՎԵԼ ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ
3. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
4. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՎԱԾ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ
|
1. Ո՞Վ Է ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈՂԸ
|
Նախ տեսնենք, թե ի՞նչ է նշանակում ՙմկրտություն՚: Մկրտություն նշանակում է ընկղմում: Սուրբ Հոգու մեջ մկրտվել նշանակում է նրա էության մեջ ընկղմվել:
,,,Այժմ նայենք, թե ո՞վ է Սուրբ Հոգով մկրտողը` մարդուն Սուրբ Հոգու մեջ վերցնողը` ընկղմողը: Ըստ Սուրբ Գրքի վկայության` Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է: Մրկ.1:8; Գործք.2:32,33;
,,,Այս մկրտությունը Աստծո խոստումն է, որը իրագործվում է Տեր Հիսուսի ձեռքով, և որևէ մարդ կամ ուրիշ գոյ չի կարող մկրտել Սուրբ Հոգով, որովհետև Աստված միայն կարող է իր Հոգուցը թափել մարդու վրա: Ղուկ.24:49;
|
2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԿՐՏՎԵԼ ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ |
Սուրբ Հոգով մկրտվելու խոստումը գալիս է դեռևս Հին Կտակարանի գրվածքներից: Հովել 2:28,29;
.,,,,Առաջին անգամ այս խոստումը իրականացավ Քրիստոսի հարությունից հետո` Պենտեկոստեի օրը: Գործք.2:1-4;
Ըստ Սուրբ Գրքի` Քրիստոսի համբարձումից հետո խոստացված Սուրբ Հոգով կարող է մկրտվել ամենայն ոք ամեն դարում, ամեն ազգից` թե´ կին, թե´ տղամարդ, ովքեր կհավատան Տեր Հիսուս Քրիստոսին: Գործք.2:17,38,39;
10:44-48;
,,,Գործք.2:39-ից երևում է` որտեղ Աստծո կանչ կա, այնտեղ Աստծո որոշումը կա, որ կանչը ընդունողները մկրտվեն Սուրբ Հոգով: Եւ Աստծո Ավետարանի կանչը Քրիստոսի ժամանակներից սկսած ամեն դարերի մարդկանց համար է: Հովհ.7:37-39; Եփ.1:13; Հետևաբար` Աստված որոշել է Սուրբ Հոգով մկրտի ամեն դարերի մեջ ամեն կանչը ընդունողներին: Սակայն Աստված չի բռնանում Սուրբ Հոգով մկրտելու ամեն կանչվածին, եթե նա մերժում է մկրտությունը: Ես.28:11-13; 1Կոր.14:21;
,,,Աստված որոշել է վերստին ծնվածներին` իր որդիներին մկրտել Սուրբ Հոգով: Մինչ մկրտությունը մարդու կողմից հավատք է պետք Տեր Հիսուսի հանդեպ: Եւ Աստված, այդ հավատքը տեսնելով, սրբում է մարդուն` տալով նրան վերստին ծնունդ և, որպես սրբված և նոր արարած, նրան մկրտում է նաև իր Հոգով: Գործք.15:8,9;
,,,Ընդհանրապես Աստծո ամեն խոստումները ստանալու համար հավատք է պետք, սակայն Տերը կարող է մեզ մկրտել մեր չսպասած պահին, Գործք.10:44-48; բայց և այնպես Տերը մեզ մղում է հավատքով աղոթելու: Ղուկ.11:13;
,,,Վերստին ծնունդը և Սուրբ Հոգով մկրտությունը իրարից տարբեր իրադարձություններ են: Օրինակ` մինչ Տիրոջ աշակերտների Սուրբ Հոգով մկրտված լինելը Տերը խոսում էր նրանց Աստծո զավակներ լինելու մասին: Սա ցույց է տալիս, որ մարդը վերստին ծնված լինելով կարող է դեռևս մկրտված չլինել Սուրբ Հոգով: Ղուկ.11:13; Սակայն մինչ վերստին ծնունդը անհնար է Սուրբ Հոգով մկրտվել: Մտթ.7:6; Գործք.2:38;
,,,Այժմ չենք ուզում խորապես խոսել վերստին ծննդի մասին, թե ինչպես է դա կատարվում, որովհետև ՙՎերստին Ծնունդ՚ թեմայում պարզվել է, որ մարդը վերստին ծնվում է Ավետարանին հավատալով Սուրբ Հոգու զորությամբ և ոչ թե մկրտությամբ, ինչպես ինքը` Տեր Հիսուսը մեկնեց:
,,,Սուրբ Հոգով մկրտությունը միայն նորկտակարանյան ժամանակաշրջանի երևույթ է, որի կատարվելով մարդու կյանքում երկու մեծ իրադարձություն է կատարվում.
,,• Ա. Մարդ ընկղմվում է Սուրբ Հուգու էության մեջ: Մրկ.1:8;
,,• Բ. Մարդու մեջ հաստատվում է Սուրբ Հոգու կյանքի աղբյուրը: Հովհ.7:37,38;
,,,Հինկտակարանյան ժամանակաշրջանի մարդիկ լցվում էին Սուրբ Հոգով, բայց չէին մկրտվում: Թերևս մեկը կհարցնի. ՙԻ՞նչ տարբերություն կա մկրտության և լեցունության միջև՚: Օրինակ` կարող ենք բաժակը լցնել ջրով, սակայն ուրիշ բան է բաժակը ջրի մեջ: Մի տարբերություն ևս. մեկը կարող է ջուրը դրսից բերել տուն, իսկ մեկ ուրիշը իր տան մեջ ունի ջրի աղբյուրը: Ճիշտ այսպես Աստված կամեցավ Հիսուսին հավատացողներին ընկղմել Սուրբ Հոգու մեջ և նրանցում հաստատել կյանքի աղբյուրը: Հովհ.7:37-39;
,,,Մարդը Սուրբ Հոգով մկրտվում է մեկ անգամ (ինչպես Սուրբ Գրքում ենք նկատում), բայց հաճախակի կարող է լցվել Սուրբ Հոգով: Այս մկրտության մեջ ուրիշ օրհնություններ էլ կան, որոնց մասին ժամանակին կխոսվի:
,,,Հինկտակարանյան ժամանակաշրջանի հավատացյալների տարբերությամբ նորկտակարանյան հավատացյալներին Աստված Սուրբ Հոգով մկրտելով` անսահման մեծ հնարավորություն է տվել հաղորդակցվելու և վայելելու իրեն:
|
|
3. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
Այս բաժնում կուսումնասիրենք չորս ենթաբաժիններ.
Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈւԹՅԱՆ ԱՊԱՑՈւՅՑՆ Է
Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ ԳՐԱՎՆ Է
Գ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՄԱՐԴՈւ ԿՅԱՆՔԸ ՊՏՂԱԲԵՐ Է ԴԱՐՁՆՈւՄ
Դ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԵԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈւՆԻ
|
Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈւԹՅԱՆ ԱՊԱՑՈւՅՑՆ Է
|
,,,Սուրբ Հոգով մկրտողը Հիսուս Քրիստոսն է: Մրկ.1:8; Եւ քանի որ այսօր կատարվում է մկրտություն, դա ապացույց է, որ Տերը հարություն է առել և կենդանի է: Հովհ.16:7; Գործք.2:32,33;
|
Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ ԳՐԱՎՆ Է
|
Քանի որ մարդը, Քրիստոսին հավատալով, ունենում է վերստին ծնունդ, ուստի որպես որդի նա ստացել է Աստծո ժառանգության խոստումը: Հետևաբար` Աստված խոստացած ժառանգության համար, որը դեռ չի տրված, իր Հոգին գրավ է տալիս իր ժառանգորդներին: 2Կոր.1:20-22; 2Կոր.5:5; Եփ.1:13,14;
,,,Իրականության մեջ գրավը ավելի մեծ է, քան այն, ինչի համար գրավը դրված է: Եւ այս գրավը` Սուրբ Հոգին, խոստումները մեզ հասցնելուց հետո էլ մեզ հետ հավիտյան կմնա: Հովհ.14:16,17;
|
Գ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՄԱՐԴՈւ ԿՅԱՆՔԸ ՊՏՂԱԲԵՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ
|
Այս ենթաբաժինը երեք տեսանկյուն ունի.
,,,Գ.1. Սուրբ Հոգով մկրտվողը զորություն է ստանում անարատ կյանքով ապրելու համար: Գաղ.5:22-25;
,,,Գ.2. Սուրբ Հոգով մկրտվողը դառնում է Քրիստոսի զորավոր վկան` հոգիներ շահելու համար: Հովհ.15:26,27; Գործք.1:8;
,,,Գ.3. Սուրբ Հոգով մկրտվածը կարող է եկեղեցում Տիրոջը ծառայել իրեն տրված պարգևով: 1Կոր.12:4-7;
|
Դ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԵԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈւՆԻ
|
Տերը չի ուզում մարդուն մենության մեջ թողնել. նա որոշել է մարդու հետ լինել հավիտյան: Դրա համար մկրտությունով նա հավատացողին մեկացնում է իր հետ, ինչպես նաև նա մեզ մեկացնում է իր ժողովրդի հետ: Հովհ.14:16-20; 1Կոր.12:13; Եւ մեզ իր հետ միացնելով մեր աղոթքը դարձնում է զորավոր: Հռ.8:26; Եփ.6:18;
,,,Սակայն Սուրբ Հոգով մկրտությունը Աստծուց չհեռանալու երաշխիք չէ: Մարդը ազատ է իր կամքի մեջ և հնարավոր է, որ փոխի իր ընտրությունը:
|
4. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՎԱԾ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ
|
ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԿՅԱՆՔ
,,
Սուրբ Հոգով մկրտված և Հոգով առաջնորդվող մարդու կյանքում երևում են Սուրբ Հոգու բնությունից բխող սուրբ գործերը: Գաղ.5:22,23; Կող.1:9-11;
|
ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԱՂՈԹՔ
,,Սուրբ Հոգով մկրտված լինելը արտահայտվում է նաև օտար լեզվի աղոթքով: Գործք.2:4; 10:44,45; 19:1-7;
,,,Ոմանք օտար լեզվի աղոթքը շփոթում են օտար լեզուների պարգևի հետ, սակայն սրանք իրարից տարբերվում են: Օտար լեզվի աղոթքը և օտար լեզուների պարգևը մարդը կրթությամբ ձեռք չի բերում: Օտար լեզվով աղոթելը ի հայտ է գալիս ամեն Սուրբ Հոգով մկրտված հավատացյալի մոտ, իսկ օտար լեզուների պարգևը ամենքին չի տրվում: Սուրբ Հոգով մկրտվածը միայն մեկ օտար լեզվով է աղոթում, իսկ օտար լեզուներով խոսելու պարգև ունեցողը խոսում է այլևայլ լեզուներով, այսինքն մեկից ավելի օտար լեզուներով: 1Կոր.12:10,30;
|
| ,,,Ամփոփում. Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա իրեն հավատացողներին ընկղմում է Սուրբ Հոգու էության մեջ:
|
|
|