|
|
 |
 |
| |
,,,Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է` Աստված դիրքի ու վիճակի մեջ` ոչ ավելին և ոչ էլ պակաս:
,,,Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ: |
,,,Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
|
ՆԱԽԱԲԱՆ
ՙԱստված՚ թեմայում խոսել և ապացուցել ենք, որ Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է, որը Աստված դիրքի և վիճակի մեջ է` ոչ ավելին և ոչ էլ պակաս: Մտթ.28:19; 2Կոր.13:13;
,,,Սուրբ Հոգին անձնավորություն է. նա ունի միտք, կամք, զգացմունք, ծրագիր: Միայն անձը կարող է ծրագրել, ընտրել, որոշումներ կայացնել, սիրել:
• Սուրբ Հոգին սիրում է: Հռ.15:30;
• Սուրբ Հոգին քննում է Աստծո ներսը, որը Աստծուց բացի որևէ մեկը չի կարող կատարել: 1Կոր.2:10,11;
• Սուրբ Հոգին դրսևորում է իր կամքը և ընտրությունը: 1Կոր.12:10,11;
• Սուրբ Հոգին խոսում, ծրագրում և առաջնորդում է: Գործք.13:2;
,,,Շատ ուրիշ ապացույցներ էլ կարելի է բերել Սուրբ Հոգու անձնավորություն լինելը ապացուցելու համար, սակայն այսքանով բավարարվենք:
|
1. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԵՐԸ
|
,,,Ա. Սուրբ Հոգին մասնակցել է երկնքի և երկրի արարչագործությանը: Ծն.1:2; Հոբ.33:4; Սաղ.104:30;
,,,Բ. Սուրբ Հոգին հարուցանում է մեռելներին: Հռ.8:11;
,,,Գ. Սուրբ Հոգին սիրտ ու երիկամունք է քննում: Գործք.5:3-5; 1Կոր.2:10;
,,,Դ. Սուրբ Հոգին հավատացյալներին դարձնում է պտղաբեր: Գաղ.5:22-25;
,,,Վերը նշված գործերը ապացուցում են, որ Սուրբ Հոգին Աստված է, որովհետև Աստծուց բացի ոչ մեկը չի կարող նշված գործերը կատարել:
|
2. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈւՄՆԵՐԸ
Սուրբ Հոգին կոչվում է.
,,,• Ա. Աստծո հոգի. Ծն.1:2; Հոբ.33:4; Ես.63:10; Նա այս անունը իր վրա պատահական չի կրում, որովհետև Աստված է:
,,,• Բ. Մխիթարիչ. Հովհ.14:16,26; Բնագրում գրված այս անվանումը ավելի մոտ է ՙՏեր-Տիրական՚ կամ ՙԹև ու Թիկունք՚ արտահայտությունների իմաստին, որը նշանակում է ոչ միայն Մխիթարիչ, այլ նաև` քաջալերող, խորհրդատու, օգնող, պաշտպան, միջնորդ և բարեխոս:
,,,• Գ. Ճշմարտության Հոգի. Հովհ.14:17; 15:26; Սուրբ Հոգին աշխարհին ավելին խոսում է այն ճշմարտությունների մասին, որոնք Տեր Հիսուսի անձի հետ են կապված: Առանց Սուրբ Հոգու աշխատանքի ոչ ոք չի կարող ճանաչել ճշմարտությունը: 1Կոր.12:3;
,,,• Դ. Կյանքի Հոգի. Հռ.8:2; Այս անունը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին էլ Հոր և Որդու նման իր անձի մեջ կյանք ունի և կարող է Հիսուսին հավատացողներին կյանք տալ: Հովհ.3:5; 2Կոր.3:6;
,,,• Ե. Որդեգրության Հոգի. Հռ.8:15; Սուրբ Հոգին կոչվում է Որդեգրության Հոգի, որովհետև նա Աստծո որդիներին հաստատում և կնքում է որպես Աստծո որդեգիրներ` ժառանգորդներ:
,,,• Զ. Խոստմունքի Հոգի / խոստումներ տված և տվող Հոգի. Գաղ.3:14; Եփ.1:13; Սուրբ Հոգին Աստված է, ուստի Աստծո բոլոր խոստումները վերագրվում են նաև Սուրբ Հոգուն:
,,,• Է. Իմաստության, հանճարի, խորհրդի, զորության, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգի. Ես.11:2; Սուրբ Հոգին, որպես Աստված, ունի աստվածային բոլոր որակումները: Նա հավատացյալներին տալիս է իմաստություն, հանճար, խորհուրդ, զորություն, գիտություն և Տիրոջ երկյուղը:
,,,• Ը. Շնորհքի Հոգի. Եբ.10:29; Սուրբ Հոգին աստվածային շնորհներն ու բարիքները տալու մեջ էլ մասնակից է:
,,,• Թ. Սրբության Հոգի. Հռ.1:4; 1Պետ.1:22; Մարդկանց սրբելու և կատարելության մեջ տանելու գործում Սուրբ Հոգին մասնակից է Հորը և Որդուն:
,,,• Ժ. Փառքի Հոգի. 1Պետ.4:14; Նա հավատացյալների վրա իջեցնում է Աստծո փառքը և դրա մեջ աճեցնում:
,,,• ԺԱ. Իրավունքի Հոգի. Ես.4:4; Նրանում անիրավություն չկա. նրա գործերը միայն իրավունք և արդարություն են:
|
3. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԲՆԱՎՈՐՈւԹՅՈւՆՆ Ու ԿԱՐՈՂՈւԹՅՈւՆԸ
Այս բաժնում կդիտարկենք Սուրբ Հոգու էության բարոյական և կարողության բնութագիրը, որը միայն Աստծուն է վերաբերվում, և այս բնութագրով նա գործում է հավատացյալների մեջ:
|
Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
Այս ենթաբաժնում կուսումնասիրենք երկու ենթակետեր.
Ա.1. Սուրբ Հոգին Սուրբ է
Երբ ասում ենք` նա սուրբ է, նկատի ունենք երկու իմաստ.
• Սուրբ Հոգին Սուրբ է վիճակի իմաստով -նկատի ունենք, որ նրա մտքի և գործերի մեջ չկա չարություն, մեղք, անօրինություն, նենգություն և ստություն. նա կատարյալ մաքուր է: Եւ այս սրբությունը Սուրբ Հոգին տալիս է Քրիստոսին հավատացողներին: Հովհ.14:26; 1Պետ.1:2,22;
• Սուրբ Հոգին Սուրբ է դիրքի իմաստով - նկատի ունենք, որ համեմատական կարգով նա բարձր է ամեն գոյերից և հավասար բարձունքի վրա է Հայր Աստծո հետ: Հովհ.4:24; 15:26; 1Կոր.2:10,11;
Ա.2. Սուրբ Հոգին սեր է
Սա նշանակում է` նա սիրող է, նա լցված է սիրո զգացումով: Հռ.5:5; 15:30; Հակ.2:8; Այս նշված համարները ցույց են տալիս Եռամիասնության մեջ եղած սիրո հավասար հաղորդակցությունը: Եւ այս սերը Աստծո Հոգով փոխանցվում է հավատացյալներին:
|
|
Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԿԱՐՈՂՈւԹՅԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
1.Նա ամենակարող է. Ես.11:2; Գործք.1:8; Հռ.15:19;
2.Նա ամենուրեք է. Սաղ.139:7-10; Հովհ.14:17;
3.Նա ամենագետ է. Հռ.8:26,27; 1Կոր.2:10-13;
4.Նա ամենաիմաստուն է. Ես.11:2; Ղուկ.12:11,12;
5.Նա հավիտյան է և անփոփոխ է. Եբ.9:14; Հովհ.14:16;
Սաղ.102:25-27; Այստեղ խոսքը ուղղված է Արարչին, և արդեն գիտենք, որ Սուրբ Հոգին Արարիչ է: Նա վերը նշված բոլոր բնութագրերում հավիտյան նույնն է:
|
4. ՍՈւՐԲ ՀՈԳՈւՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ
Սուրբ Գրքում Սուրբ Հոգու համար տարբեր խորհրդանիշեր` սիմվոլներ կան, որոնք ցույց են տալիս նրա գործունեության որոշ կողմերը: Նշենք դրանցից մի քանիսը.
• Կրակ - այրող, սպառող, զտող, լուսավորող, տաքացնող: Գործք.2:3; Իսկ Ես.4:4-ում երևում է նաև Սուրբ Հոգու դատաստան անելը:
• Քամի - անտեսանելի, որը միայն բացահայտվում է իր գործերով, հզոր, զորություն, անքննելի ճանապարհ ունեցող: Ժող.11:5; Հովհ.3:8; Գործք.2:2;
• Ջուր - մաքրող, ծարավը հագեցնող, թարմացնող, կյանք տվող: Եզեկ.47:1-5; Հովհ.7:38,39;
• Աղավնի - խաղաղություն և մաքրություն ունեցող: Մտթ.3:16; Հովհ.1:32-34;
|
,,,Ամփոփում. Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է` Աստված դիրքի ու վիճակի մեջ` ոչ ավելին և ոչ էլ պակաս:
,,,Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ:
|
|
|