|
 |
 |
---Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ անեծք նշանակում է չարիք` զրկանք կամ վնաս:
|
|
,,,Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
,,,1. Ի՞ՆՉ Է ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ Ի՞ՆՉԸ` ԱՆԵԾՔ
,,,2. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ
,,,3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՀԱՅՏՆՎՈւՄ ԱՆԵԾՔԻ ՏԱԿ
,,,4. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ԱԶԱՏՎՈւՄ ԱՆԵԾՔԻՑ
|
1. Ի՞ՆՉ Է ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ Ի՞ՆՉԸ` ԱՆԵԾՔ
|
,,,Պարզաբանենք, թե ի՞նչ է նշանակում օրհնություն և ի՞նչը` անեծք:
,,,Օրհնություն նշանակում է բարիք, իսկ օրհնել կամ օրհնվել նշանակում է բարիք տալ կամ ստանալ: Առակ.10:22; 2Կոր.9:5; Օրհնություն ստանալը վարձք ստանալ չէ, այլ ձրի պարգև ստանալ է, այսինքն օրհնությունը ձրի պարգև է (ի տարբերություն վարձքի, որը աշխատանքի դիմաց է տրվում): Ծն.24:35,36; 26:12-14; Սաղ.37:22; Նշված սուրբ գրային հատվածներից երևում է, որ օրհնություն լինելուց փաստացի մի բան տրվում է:
,,,Անեծք նշանակում է չարիք, զրկանք, իսկ անիծել կամ անիծվել նշանակում է զրկել (վնասել) կամ զրկվել (վնասվել): 2Օր.28; Մաղ.2:2; Մտթ.15:4,5;
,,,Մրկ.7:10-12-ում Տեր Հիսուսը խոսում է այն մասին, որ փարիսեցիներն ու դպիրները զրկանք են արել` անիծել են իրենց ծնողներին` նրանց բաժինը Աստծուն զոհ մատուցելով, որը մերժվում է: Սակայն Տերը խոսում է այն մասին, որ չպետք է ծնողներին անիծել` զրկանք տալ նրանց և նրանց հաշվին Աստծուն զոհ մատուցել, այլ ծնողի բաժինը ծնողին տալ, իսկ Աստծո բաժինը` Աստծուն: Ել.21:17;
,,,Այսպիսով, Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ Անեծք նշանակում է չարիք` զրկանք կամ վնաս: Նաև պատահում է, որ Աստված մարդուն զրկում է որևէ բանից ոչ թե վնաս հասցնելու նպատակով, այլ վնասից` չարիքից փրկելու համար: Եւ այս տեսակ զրկանքը անեծք չէ: Հռ.8:28; Եբ.12:5-11;
|
2. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ
|
Այս բաժինը կուսումնասիրենք չորս ենթաբաժիններով.
Ա. ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ` ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ
Բ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔՈՎ
Գ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾԵՐՈՎ
Դ. ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ
|
|
Ա. ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ` ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ |
,,,Իրականում Աստված օրհնել է բոլոր ազգերին, ամեն մարդկանց, անկախ իրենց ով լինելուց: Աստծո օրհնությունը տրվում է նրա սիրող և բարի լինելու պատճառով: Երկիրը, արևը, լուսինը, ջրերը, մարդու ունակությունները և ամեն բերք ու բարիք Աստված ձրի է շնորհել մարդկանց: Սաղ.145:9; Մտթ.5:45;
,,,Հարկ է նշել, որ նշված օրհնությունները մարդուն հավիտյան չի տրվում, որովհետև դրանք նախատեսված են միայն երկրավոր կյանքի համար: Նաև կան հոգևոր օրհնություններ, որ Աստված տալիս է անկախ մարդուց և տալիս է ամենքին: Օրինակ` Աստված մարդուն տալիս է ինքնագիտակցություն և կանգնեցնում ընտրության առջև: Եւ եթե մարդը ընտրի Աստծուն, ապա իր ընտրության համաձայն Աստված կշարունակի նրան օրհնել հոգևոր մյուս օրհնություններով, իսկ եթե նա չընտրի Աստծուն, այդ դեպքում` անկախ մարդու ընտրությունից Աստված չի շարունակի հոգևոր օրհնությունը: Գործք.17:24-28;
|
Բ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔՈՎ |
,,,Օրհնություն ստանալու ամենամեծ միջոցը հավատքն է առ Աստված, որովհետև հավատալ է պետք Աստծո խոստումներին, որպեսզի Աստված էլ տա իր պատրաստած օրհնությունները: 4Թագ.4:1-7; Մտթ.9:28-30; Մրկ.9:21,22;
,,,Թեև մարդը հավատքով այս երկրավոր կյանքի համար ստանում է օրհնություններ (օրինակ` օրվա կարիքները, բժշկություն, տարբեր օգնություններ), սակայն Աստծուց նախատեսված է, որ մենք իրենից Քրիստոսի հանդեպ եղած հավատքով հավիտենական օրհնություններ ստանանք, որոնցից են` փրկությունը, վերստին ծնունդը, արդարացումը, հավիտենական կյանքը, ժառանգությունը և այլն: Հովհ.5:24; 1Կոր.15:19; Եփ.2:8;
|
Գ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾԵՐՈՎ |
,,,Մարդու կյանքում օրհնությունը կմնա և կշարունակվի ավելանալ, եթե նա հավատքով ստացած օրհնությունը գործածի, այսինքն հավատքի գործեր ունենա` հնազանդվի Տիրոջ պատվիրաններին: Ծն.12:3; 1Պետ.3:9;
,,,Մարդը հնազանդվում է Տիրոջ դրած օրհնության կանոնին և ստանում օրհնություն: 3Թագ.17:8-16; Մտթ.5:7;
25:31-40; Ղուկ.6:38; 2Կոր.9:6,10;
,,,Մարդը կարող է ոչ միայն օրհնվել Աստծուց, այլ նաև ինքն օրհնել Տիրոջը թե´ նյութապես, թե´ սրտից բխած անկեղծ գոհության խոսքերով: Սաղ.100:4; Եբ.13:15;
,,,Մարդկանց ևս կարող ենք օրհնություն տալ թե´ նյութապես և թե´ խոսքով` հավատալով, որ Տիրոջ խոսքի համաձայն մեր խոսքով օրհնություն պետք է լինի օրհնվողի կյանքում: Ծն.27:33-36; Թվ.6:23-26;
,,,Թեև մենք նայեցինք, որ մարդը օրհնություն է ստանում և ինքն էլ կարող է օրհնել, սակայն պետք է միշտ ուշադրություն դարձնել, որ առաջին և վերջին օրհնություն տվողը Տերն է, որ առատությամբ տալիս է թե´ հավատքի պատճառով և թե´ հնազանդության: Եփ.1:3; Հակ.1:16,17; Սակայն մեր ամենամեծ օրհնությունը ինքը` Աստված է: Հռ.8:15,32; 1Կոր.1:30,31;
|
Դ. ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ |
,,,Սուրբ Գիրքը ցույց է տալիս նաև մի իրականություն, որ օրհնությունը փոխանցվում է սերունդներին իրենց հայրերի պատճառով: Ծն.22:16-18; Ել.20:6;
|
|
3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՀԱՅՏՆՎՈւՄ ԱՆԵԾՔԻ ՏԱԿ
|
Նախ հիշենք` անեծք նշանակում է չարիք, զրկանք կամ վնաս: Եթե մեկը ուրիշին զրկանք է տալիս, նա վնասում` անիծում է նրան: Կամ եթե մեկը ցանկանում է, որ որևէ մեկը վնաս քաշի, նա գործնականում ցանկությամբ անիծում է դիմացինին (իսկ Տիրոջ մոտ ցանկությունը դիտվում է որպես գործ):
,,,Մարդը հետևյալ չորս պատճառներով կարող է հայտնվել անեծքի տակ.
Ա. ԱՆԵԾՔ ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈւՄՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ
Բ. ԱՆԵԾՔ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈւՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ
Գ. ԱՆԵԾՔ Ի ԾՆԵ` ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՄԲ
Դ. ԱՆԵԾՔ ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ
|
Ա. ԱՆԵԾՔ ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈւՄՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ |
,,,Տերը իր խոսքով խոստումներ է տվել, որոնց հավատալով մարդը Աստծուց վերցնում է խոստացվածը, իսկ չհավատալու պատճառով մարդը կորցնում է այն, ինչը Աստված ուզում էր իրեն տալ որպես օրհնություն: 4Թագ.7:1,2,16-20;
,,,Չհավատալու պատճառով մարդը նաև չի հնազանդվում Աստծո այն պատվիրաններին, որոնցով պետք է մղվեր բարեգործության, որպեսզի օրհնվեր: Աստծուն չհավատացողը չի կարող նրա պատվիրանին հնազանդվել: Մտթ.25:41-46;
,,,Կարող ես ասել. ՙԵս եմ ունեցվածքիս տերը. իրավունք ունեմ դրանից տալու և չտալու՚: Սակայն Աստվածաշունչը բացահայտում է հետևյալ իրականությունը, որ մարդու ստացվածքի մեջ բաժին ունի թե´ իր Արարիչը և թե´ իրեն շրջապատող մարդկանցից ոմանք (օրինակ` ծնողները, երեխաները, քույր-եղբայրները): Ուստի օրհնություն չտալով մարդը խախտում է իրավունքը, որովհետև իրեն է պահում ուրիշի ունեցվածքը (նա նման է մի փոստատարի, որը ուրիշի նամակները և հասանելիք գումարը իրեն է պահում): 2Օր.26:12-15; Մտթ.15:4,5; Ղուկ.16:11,12; 20:25; Հռ.13:7,8;
|
Բ. ԱՆԵԾՔ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈւՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ |
,,,Տերը իր խոսքով մարդկանց առաջ կարգ-կանոն և պատվիրաններ է դրել, որպեսզի նրանք իրավունքի սահմանները չխախտեն ու չվնասվեն: Մարդը, իրավունքի սահմանները խախտելու դեպքում, կանգնելու է պատժի առջև և իր արածների համար զրկանք ու վնաս պետք է քաշի` անիծվի: Ծն.3:17-19; Ես.24:5,6; Հռ.3:23; Գաղ.3:10;
,,,Այս աշխարհում մարդը ունենում է դժվարություններ և հիվանդություններ: Շատ հիվանդություններ դեղամիջոցներով բուժվում են: Բայց եթե մարդը մեղքի պատճառով է անիծվում` զրկվում է առողջությունից կամ որևէ չարիքի է հանդիպում, այդ դեպքում մարդկային ոչ մի միջոց չի կարող օգնել նրան: Սուրբ Գիրքն ասում է. ՙԻնչ որ սերմես, այն էլ կհնձես՚: Ծն.12:3; Գաղ.6:8; Նման այն առաջին օձին` Սատանային, որը զրկանք տվեց մարդուն` անեծք բերեց մարդու վրա և իր արարքի պատճառով հենց առաջինը ինքը անիծվեց: Ծն.3:14; Հայտ.12:9; Նույնպես էլ այն մարդիկ զրկանք կկրեն՝ Աստծուց կանիծվեն, ովքեր ուրիշներին են զրկանք պատճառում: Սաղ.109:17; 2Կոր.5:10;
|
|
Գ. ԱՆԵԾՔ Ի ԾՆԵ` ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՄԲ |
,,,Մարդը ի ծնե հայտնվում է անեծքի տակ Ադամի մեղքի պատճառով: Մեղանչելով Ադամը իր և իր սերունդի վրա անեծք բերեց: Ծն.3:17-19; Հռ.5:12;
,,,Վերը նշված պատճառից բացի անեծքը մարդու վրա գալիս է նաև հայրերի և պապերի գործած մեղքերի պատճառով: Ել.20:5; 4Թագ.5:27;
|
|
,,,Վերը նշված պատճառներից բացի մարդը զրկանք է կրում նաև իրեն շրջապատող չար մարդկանց և չար հրեշտակների կողմից: Առանց պատճառի Չարը հարձակում է գործում մարդու վրա, որպեսզի այդ միջոցով ստիպի նրան, որ նա նեղության մեջ մեղանչի: Սակայն երբ մարդը ընտրում է Աստծուն, Աստված էլ ազատում է նրան Չարի հարձակումից: Հոբ.2:7; 42:10; Ղուկ.13:11-16; 2Կոր.11:26;
|
4. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ԱԶԱՏՎՈւՄ ԱՆԵԾՔԻՑ
|
,,,Երբ մենք խոսեցինք օրհնության և անեծքի մասին (թե օրհնողը կօրհնվի և անիծողը կանիծվի), դա չի նշանակում, որ մենք մեր գործերով կարող ենք ազատվել հավիտենական անեծքից և ժառանգել հավիտենական օրհնություն: Անեծքից ազատվելու միակ միջոցը Տեր Հիսուս Քրիստոսի խաչի գործն է: Գաղ.3:13,14;
,,,Տերը պատրաստեց անեծքից դուրս գալու հնարավորությունը և մարդու առջև դրեց օրհնության ճանապարհը` իր անձով: Մեղանչողը պետք է զղջումով Աստծուն խոստովանի իր մեղքը և, Տիրոջ խաչի գործին հավատալով, ազատվի անեծքից: Սակայն անեծքից փրկված լինելով մարդը պետք է զգուշանա, որ նորից չընկնի անեծքի տակ: Եւ պետք է ինքը ուրիշի հետ վարվի այնպես, ինչպես Տերը վարվեց իր հետ, իսկ եթե ոչ, ապա կկորցնի այն ամեն օրհնությունները, որոնք ստացել է:
,,,Մտթ.6:14,15; 18:23-35; Այս հատվածում Տերը չի խոսում այն մասին, թե մարդը իր գործերով ներում է գտնելու: Ոչ´, այլ Տերը արդեն իսկ ներվածների հետ է խոսում: Ինչպես առակն է ասում` տանուտերը իր ծառային ներել էր իր պարտքը, և նա էլ պետք է հետևեր իր տիրոջ օրինակին. հակառակ դեպքում` կկորցներ ստացած օրհնությունը: Ուստի մենք պարտավոր ենք Տիրոջից ստացած կարողությամբ քայլել օրհնության ճանապարհով, որպեսզի ստանանք ամբողջ օրհնությունը թե´ հավատքով և թե´ գործերով: Ուրեմն` Տերը իրեն հավատացողին ազատել է անեծքից և դրել է օրհնության ճանապարհին: Բայց դա չի նշանակում, որ հավատացյալը երբեք չի հանդիպելու զրկանքի` անեծքի: Հավատացյալը ազատվում է Աստծո անեծքից, սակայն աշխարհից կունենա նեղություն և զրկանք, որը ժամանակավոր է և ոչ թե հավիտյան: Սաղ.125:3; Հովհ.16:33;
,,,Հարկ է նշել, որ անիծողները` զրկանք տվողները, չեն մտնելու Երկնքի Արքայություն: 1Կոր.6:9,10; |
,,,Ամփոփում. Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ անեծք նշանակում է չարիք` զրկանք կամ վնաս:
|
|
|