,,,Աստված ծրագրել է, որ մարդուն մեկացնի իր հետ, և այդ մեկացումը իրականանում է Հիսուս Քրիստոսին հավատացող և նրան հնազանդվող մարդու կյանքում, որով նա ձեռք է բերում աստվածային բոլոր օրհնությունները:

,,,Նախ պարզենք, թե ի՞նչ է նշանակում միություն կամ մեկացում: Դա կարելի է տարբեր իրավիճակներով բացահայտել, նայել: Օրինակ` ոմանք միաբանվում են մեկ աշխատանքի, մեկ ճանապարհորդության, մեկ ծրագրի մեջ և այլն: Մենք արդեն գիտենք, թե ով է Քրիստոսը: Երբ խոսում ենք Քրիստոսի հետ մեկացման մասին, դա նույնն է, որ խոսենք Աստծո հետ մեկացման մասին, որովհետև Քրիստոսը Աստծո Եռամիասնության մեկ անձն է:
,,,Դեռ արարչագործությունից առաջ Աստծո հետ մարդու մեկացման ծրագիրը կար, և դա պարզ ու հայտնի էր: Գրված է. ՙՄեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք՚: Սակայն Ադամի մեղանչելով այդ ծրագիրը դժվարությունների ենթարկվեց, բայց Աստված Քրիստոսով վերականգնեց այդ ծրագրի ընթացքը, որը բնավ չի խափանվի: Իսկ այժմ նայենք, թե ինչու՞մն է մեր և Քրիստոսի մեկացումը:
,,,Սուրբ Գիրքը Քրիստոսի և մարդու մեկացումը նմանեցնում է մի մարմնի, որի գլուխը Քրիստոսն է: Եւ ինչպես որ գլուխը ամեն ինչում հաղորդ է` մեկացած է մարմնին, այդպես էլ Քրիստոսը մեկացած է իրեն հավատացող և հնազանդվող մարդու հետ թե´ ցավով և թե´ փառքով: 1Կոր.12:12,13,26; Եփ.1:22,23;
,,,Մեր և Քրիստոսի միությունը նաև նմանեցվում է ամուսինների միությանը: Եփ.5:23-33; Իսկ ամուսիններն ինչո՞վ են մեկացած: Գրված է. ՙերկուսը մեկ մարմին են՚` մեկ նպատակի, ծրագրի և մեկ ընթացքի տեր են, ոչ թե` երկու: Նրանք նույն տան, նույն ունեցվածքի, ուրախությունների և տրտմությունների տերն են: Ամուսինների մեկացումից ավելին Քրիստոսը և եկեղեցին են մեկացած:
,,,Այս մեկացումը համեմատվում է նաև բույսի և դրա ճյուղի մեկացման հետ: Հովհ.15:1-6; Հռ.11:17;


,,,Այժմ թվարկենք մի քանի ճշմարտություններ` որոնց մեջ Քրիստոսին հնազանդվողները մեկացած են նրա հետ.
1.Մեկ պատկերով. Ծն.1:26,27; 2Կոր.3:18; Եբ.2:14;
2.Նրա մահվանը. Հռ.6:5,6; ջրով մկրտությամբ էլ հիշվում է սա:
3.Նրա հարությանը. Եփ.2:6; Կող.2:12; ջրով մկրտությամբ էլ հիշվում է սա:
4.Նրա չարչարանքին. Հռ.8:17; 1Պետ.4:13;
5.Նրա արդարությանը. 1Կոր.1:30;
6.Նրա սուրբ բնությանը` վերստին ծննդով. Հովհ.3:6; 2Պետ.1:3,4;
7.Նրա Թագավորության տարածմանը. Մտթ.28:19; 1Կոր.1:23; 1Պետ.2:9;
8.Նրա ժառանգությանը. Հռ.8:17;
9.Նրա սրբությանը. 1Կոր.1:30;
10.Նրա իշխանությանը. Հայտ.2:26; 3:21;
11.Նրա փառքին. Հովհ.17:22; 2Թսղ.2:13;
12.Մեկ Հոգով. 1Կոր.6:17;


,,,Ամփոփում. Աստված ծրագրել է, որ մարդուն մեկացնի իր հետ, և այդ մեկացումը իրականանում է Հիսուս Քրիստոսին հավատացող և նրան հնազանդվող մարդու կյանքում, որով նա ձեռք է բերում աստվածային բոլոր օրհնությունները:
designed by "Verjin Andzrevner" studio 2007