ըըըըըըըըըըը
<<Արարիչ Աստված մարդու համար ծրագրել է, որ նրան հավատքի միջոցով հասցնի Հիսուս Քրիստոսի փառքին` փառավոր դիրք և վիճակ նրան տալով:

    ՆԱԽՈՐԴԸըը ըըՀԱՋՈՐԴԸ

Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.

1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՓԱՌԱՎՈՐՈւՄ

2. ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ` ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴՈւ ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ

3. ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈւՆՈւՄԸ ՄԱՐԴՈւ ԿՈՂՄԻՑ

4. ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈւԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՓԱՌԱՎՈՐՈւՄ
<<Նախ պարզենք, թե ի՞նչ է նշանակում ՙփառք՚ կամ ՙփառավոր՚ արտահայտությունը: ՙՓառք՚ կամ ՙփառավոր՚ արտահայտությամբ հասկանում ենք փառավոր վիճակ կամ դիրք ունենալ: Օրինակ` ունենալ առողջություն, գեղեցկություն, հարստություն, հզորություն, իմաստություն, պատիվ, կարողություն, սրբություն, իշխանություն և ինչ որ սրանց նման են, իսկ փառավորում նշանակում է փառավոր վիճակի կամ դիրքի հասնել:

2. ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ` ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴՈւ ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ

Արդյո՞ք Աստված ուզում է մարդուն փառավորել` փառքի հասցնել: Այո´, Աստված Ավետարանով մեզ կանչել է Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու: Ես.43:7; Հովհ.17:22; 2Թսղ.2:13;
<<Հենց արարչագործության պատմությունն էլ ցույց է տալիս, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ, որպեսզի մարդու միջոցով ցույց տա իր փառքը` իշխանությունը, զորությունը, իմաստությունը, պատիվը, կարողությունը և ամեն փառավոր կողմերը:
<<Մարդն ինքն էլ է փափագում փառքի հասնել, սակայն իր միջոցներով, մերժելով Աստծո տված փառքը և այդ փառքին հասնելու միջոցները: Բայց Սուրբ Գիրքը մարդու փառքը նմանեցնում է խոտի ծաղկի հետ, որը փուչ է, և մարդկանց հրավիրում է Աստծո փառքին, որը ճշմարիտ է, մնայուն է և հավիտյան: Հովհ.5:44; 8:54; 1Պետ.1:24;

3.ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈւՆՈւՄԸ ՄԱՐԴՈւ ԿՈՂՄԻՑ
<<Թեև Աստված մարդուն ստեղծել է Իր փառքի համար, սակայն մարդը մեղանչելով պակասեց, այսինքն չհասավ այդ փառքին, որը Աստված նախատեսել էր նրա համար: Հռ.3:23; Բայց Աստված Քրիստոս Հիսուսով վերականգնեց այդ հնարավորությունը: Փառքին հասնելու համար մարդուն պետք է Քրիստուսին հավատալ, որովհետև փառքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոսին հավատալով ունենում են վերստին ծնունդ և որդեգրություն Հռ.8:17;
<<Ամեն մարդու վրա Աստծուն փառավորող բազմաթիվ կողմեր կարող են լինել և այդ կողմերն ու արտահայտությունները տարբեր մարդկանց վրա կարող են տարբեր կերպ արտահայտվել: Օրինակ` մեկի մոտ կարող է երևալ աստվածային իմաստությունը, մյուսի մոտ` գիտությունը, մեկ ուրիշի մոտ` ուսուցանելու շնորհը և այլն:
<<Փառավորումն էլ սրբացման նման ունի երկու կողմ.

ՓԱՌԱՎՈՐ ԴԻՐՔ
ՓԱՌԱՎՈՐ ՎԻՃԱԿ

<<Ա. ՓԱՌԱՎՈՐ ԴԻՐՔ - իշխանություն, պաշտոն, պատվավոր քաղաքացիություն, փառավոր կոչում` անվանում և այլն:
<<Փրկվածին` վերստին ծնվածին Աստված արդեն տվել է փառավոր դիրքը, որը Քրիստոսումն է` Քրիստոսինը լինելով: Հովհ.17:22; Հռ.8:29,30; Եփ.1:19-23; 2:5,6; Կող.3:1-4;

<<Բ. ՓԱՌԱՎՈՐ ՎԻՃԱԿ - առողջություն, գեղեցկություն, կարողություն, իմաստություն, սրբություն և այլն:
Մարդը վերստին ծննդով դրվում է փառավոր դիրքի մեջ և այդ դիրքի համեմատ պետք է աճի փառավոր վիճակի մեջ` գնա փառքից դեպի փառք: 2Կոր.3:18;
<<Եփ.5:26,27; «Որպեսզի Իր առջև փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ կեղտոտություն չունենա»: Այս համարում սրբությունը որպես փառք է ներկայացված: Սակայն եթե հավատացյալը փառավոր դիրքի համեմատ փառավոր վիճակի մեջ չաճի, նա կկորցին իր ստացած փառավոր դիրքը: Հովհ.15:4-6; Եփ.5:1,5-7;
<<Ուրեմն` փառավոր վիճակի մեջ աճելու համար նախ փառավոր դիրքի մեջ կանգնել է պետք, իսկ փառավոր դիրքը պահելու համար փառավոր վիճակի մեջ աճել է պետք: Եւ փառավոր դիրքի մեջ դնողն ու փառավոր վիճակի մեջ աճեցնողը Աստծո փառքի Հոգին է` Քրիստոսի կատարած գործի հիման վրա: 2Կոր.3:18; 1Պետ.4:14;
<<Թեև վերը նշվեց, որ առողջությունը, գեղեցկությունը, կարողությունը, իմաստությունը, սրբությունը և նման վիճակները մարդու համար հանդիսանում են որպես փառք, սակայն հարկ է նշել, որ մարդու ամենամեծ փառքը Ինքը` Աստված է: Երեմ.2:10,11;

4. ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈւԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
<<Փառավորման ծրագրից տեղեկություն և գիտություն ունենալը մեզ օգնում է համբերել այս կյանքի դժվարությունների մեջ և չգայթակղվել այս աշխարհում եղած ոչ մնայուն փառքով: Սակայն մեր ունեցած գիտությունը առանց Քրիստոսի չի կարող մեզ պահել ապահովության մեջ, այլ Քրիստոսն է մեր հույսը. նրանով է, որ մենք կարող ենք փառքի մեջ գնալ: Հռ.8:18; Կող.1:21-23; 1Թսղ.5:22-24;

<<Ամփոփում. Արարիչ Աստված մարդու համար ծրագրել է, որ նրան հավատքի միջոցով հասցնի Հիսուս Քրիստոսի փառքին` փառավոր դիրք և վիճակ նրան տալով:

designed by "Verjin Andzrevner" studio 2007