|
 |
 |
| |
NԱստծո ծրագրի մեջ որդեգրությունը վերստին ծնվածների համար է, որով Աստծո որդիները ձեռք են բերում ժառանգություն ստանալու իրավունք:
|
<<Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
<<1. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ, ՎԵՐՍՏԻՆ ԾՆՆԴԻ ԵՎ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ
<<2. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈւՐ ԲՆՈւՅԹԸ
<<3. ՄԵՐ ՈՐԴԵԳԻՐ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑԸ
1. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ, ՎԵՐՍՏԻՆ ԾՆՆԴԻ ԵՎ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ
|
Մենք պետք է պարզաբանենք, թե ըստ Սուրբ Գրքի ի՞նչ է նշանակում ՙՈրդեգրություն՚: ՙՈրդեգիր՚ նշանակում է, որ ինչ-որ մեկը դրված է ժառանգությունը ստանալու դիրքի մեջ:
<<Ոմանք որդեգրությունը շփոթում են վերստին ծննդի կամ արդարացման հետ` նույնացնելով դրանք իրար հետ: Այս ակտերը Աստծո կողմից եղած օրինավոր գործեր են, սակայն տարբեր գործողություններ լինելով, հավատացյալին շնորհում են տարբեր իրավունքներ:
• Վերստին ծնունդը մարդուն տալիս է նոր` աստվածային բնություն և իրավունք Աստծո որդի լինելու:
• Արդարացումը մարդուն հայտարարում է արդար:
• Որդեգրությունը մարդուն շնորհում է ժառանգության սեփականատեր լինելու իրավունք:
<<Որդեգրության և վերստին ծննդի միջև եղած տարբերությունը նաև սա է. Վերստին ծնունդը կատարվում է մարդու մեջ և նրան դարձնում է Աստծո որդի, երբ նա հավատում է Հիսուս Քրիստոսին, իսկ Աստծո ծրագրի համեմատ որդեգրությունը վերստին ծնվածին դարձնում է Աստծո ժառանգորդ:
<<Հնարավոր է մեկը ունենա շատ որդիներ, սակայն ամենքը ժառանգորդներ չլինեն: Օրինակ` թագավորն ունի հինգ որդի, սակայն նրանցից մեկին է իրավունք տրվում կանգնելու իր հորից ժառանգած թագավորական դիրքին: Աբրահամի որդիներից Իսահակը դարձավ նրա ժառանգորդը, իսկ Իսահակի ոդիներից` Եսավից ու Հակոբից, Հակոբը դարձավ ժառանգորդ: Հակոբի ժառանգությունն էլ տրվեց իր բոլոր որդիներին: Մինչև անգամ հնարավոր է` մեկը որդի չլինի, սակայն ժառանգություն ստանալու իրավունքով դառնա որդեգիր: Օրինակ` Մովսեսը դարձավ փարավոնի աղջկա ժառանգորդը` որդեգիրը: Ել.2:10;
<<Հռութի որդի Ովբեդը Նոյեմիին որդեգիր եղավ: Հռութ 4:16,17;
<<Աբրահամն էլ, երբ դեռ որդի չուներ, կամենում էր իր Եղիազար ծառային որդեգիր անել: Ծն.15:2,3;
<<Գաղ.4:1,2-ում Պողոսը շոշափում է որդեգրության հարցը: Հին Ուխտում, ըստ սովորության, մանուկը, ընտանիքի մեջ ծնվելով, պետք է հասունանար մինչև հոր որոշած ժամանակը, երբ ընդունված արարողակարգով կճանաչվեր որպես որդեգիր` ժառանգորդ, և կշնորհվեր նրան ժառանգորդի առանձնաշնորհներն ու իրավունքները: Ուրեմն` որդեգիր համարվում էր այն որդին, որին հայրը հատուկ արարողությամբ հայտարարում էր ժառանգորդ: 1Մնաց.28:4,5;
|
|
2. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈւՐ ԲՆՈւՅԹԸ |
Իսկ Աստծո ծրագրի համեմատ Աստված որդեգրությունով իր բոլոր որդիներին է դարձնում իր ժառանգորդները` Հիսուս Քրիստոսի ձեռքով, ինչպես Հակոբի որդիները: Հռ.8:15-17; Եփ.1:5,10-12;
<<Աստծո ժառանգորդ լինելու օրինական դիրքը Աստծո պարգևն է Քրիստոսով` ժառանգության ամեն իրավունքներով: Որդեգրությունը մի գործ է, որը հիմնված է Քրիստոսի փրկագործության վրա: Գաղ.4:5; Աստված Քրիստոսին հավատացող մարդուն ազատում է կորստյան ծառայությունից և ձրի դարձնում իր ժառանգորդը` որդեգիրը: Որդեգությունը Աստծո ծրագրի համեմատ վերստին ծնվածների համար է: Աստված որոշել է, որ ամեն վերստին ծնվածի Քրիստոսի հետ ժառանգակից անի, որովհետև մարդը Քրիստոսին հավատալով է, որ ստանում է Աստծո խոստումները: Եւ Աստծո նպատակն է, որ որդեգրությունով ցույց տա իր փառավոր շնորհքը իր որդկանց միջոցով: Հովհ.3:3; Գաղ.4:7; Եփ.1:5,6;
<<Որդեգրությունը միայն նորկտակարանյան օրհնություն չէ, այլ ամեն ժամանակների, ամեն հավատացողների համար է: Գաղ.3:29; Եբ.11:8-10; 1Պետ.3:18-20;
|
3. ՄԵՐ ՈՐԴԵԳԻՐ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑԸ |
Որդեգրությունն ունի հետևյալ ապացույցները.
<<Ա. Մեր հավատքը Աստծո խոստման հանդեպ. Հռ.4:13,14; 2Կոր.1:18-22; Եբ.6:13-20;
<<Բ. Սուրբ Հոգով մկրտությունը. Հռ.8:15-17; Եփ.1:13,14; Աստծո գրավի առկայությունը ապացուցում է ժառանգության իրական լինելը: Նաև գրավի մեծությունը ցույց է տալիս ժառանգության մեծությունը: Ինչպես նաև հարկ է նշել, որ գրավը միշտ ավելին է, քան այն, ինչի համար գրավը դրված է: Եւ այս գրավը` Սուրբ Հոգին, ժառանգությունը մեզ հասցնելուց հետո էլ մեզ հետ կմնա հավիտյան: Հովհ.14:16,17;
|
|
<<Ամփոփում. Աստծո ծրագրի մեջ որդեգրությունը վերստին ծնվածների համար է, որով Աստծո որդիները ձեռք են բերում ժառանգություն ստանալու իրավունք:
|
|
|