|
 |
 |
| |
<---Վերստին ծնունդը Աստծո գործն է, որը մարդը ստանում է Հիսուս Քրիստոսին հավատալով: Եւ հենց վերստին ծննդի շնորհիվ մարդը ձեռք է բերում աստվածային սուրբ բնություն և Աստծո ներկայությամբ սկսում է ապրել նոր կյանքով:
<
<
< |
|
<Այս թեման կուսումնասիրենք երկու բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ
2. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ
1. Ի՞ՆՉ Է ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ
|
ՙՎերստին ծնունդ՚ նշանակում է նորից ծնվել, որը Աստծո գործն է և փրկության համար անհրաժեշտ փորձառություն է, որով մարդը հաստատվում է նոր կյանքի մեջ` նոր բնությունով, հակումներով, ձգտումներով և սպասումներով: Եւ այս նշված նոր վիճակը կրոնական ծիսակարգերը չեն կարող մարդուն տալ, թեև քրիստոնեական ծիսակարգերը կարևոր ճշմարտություններ են հիշեցնում: Օրինակ` Ջրով մկրտությունը, Տերունական ընթրիքը և այլն: Նաև հնարավոր չէ դաստիարակությամբ մարդուն վերստին ծնունդ տալ` դարձնել Աստծո որդի` Աստծո բնությունն ու ներկայությունը բերել մարդու մեջ: Եւ ոչ էլ այն ժառանգական է, այլ անձամբ Աստծուց ծնվել է պետք: Հովհ.1:13;
<<Մարդը հոգևորապես մեռած է, հետևաբար` կյանք չունի: Աստվածային սուրբ բնության փոխարեն նա իր մեջ միայն մեղանչական բնություն է կրում, հետևաբար միայն մեղք է գործում և դատապարտված է հավիտենական տանջանքի: Ուստի նրան պետք է Աստծո բնությունից ծնվել և Աստծո ներկայությամբ լցվել հավիտյան ապրելու համար: Հովհ.1:12,13; 3:3,6,18; Եփ.2:3-5;
<<Որոշ կրոնավորներ` ճշմարտությունից շեղված, ենթադրում են, թե մարդու մեջ հոգևոր կյանքի կայծ կա, որը զարգացնելով կարելի է հասցնել վերստին ծննդի, կամ էլ մանուկին հոգևոր կրթություն տալով կարելի է հասցնել վերստին ծննդի: Քրիստոնեական կրթությունը կարևոր է, բայց վերստին ծնունդը գերմարդկային գործ է: Աստվածաշունչը նշում է, որ մարդը հոգևորապես մեռած է և չես կարող մեռելին զարգացնելով և կրթելով դարձնել Աստծուց ծնված, այլ մեռելին կենդանություն է պետք, որը միայն Աստված է տալիս` մարդու մեջ հաստատելով նոր բնություն և նոր կյանք: Եփ.2:1,4,5;
<<Սակայն քրիստոնեական կրթությունը կարևոր է Աստծո որդկանց աստվածային կյանքի մեջ դաստիարակելու համար: Աստվածահաճո և հավիտենական կյանք ունենալու համար մարդուն հարկավոր է Աստծո զորավոր ձեռքը, որովհետև մարդը բոլորովին անկարող է փոխելու իր մեղավոր վիճակը: Նա չի կարող իր հոգին սրբել մեղանչական բնությունից և դրա փոխարեն լցնել աստվածային սուրբ բնություն, որը մարդը վերստին ծննդով է ստանում, որով և կարող է ապրել նոր` աստվածահաճո կյանք` Աստծո ներկայությամբ ընդունելով Երկնքի Արքայի ղեկավարությունը: Աստված վերստին ծննդով մարդուն տալիս է այն ամենը, ինչը վերաբերվում է Աստծո Արքայությանը: Հովհ.3:3; Հռ.7:24,25; 8:7,8; 2Պետ.1:4;
|
|
2. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴԸ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ
|
Հովհ.3:1-21; հատվածում նշված ՙՋրից և Հոգուց ծնվել՚ արտահայտությունը ՙՋրով և Հոգով մկրտության՚ մասին չէ, այլապես Տերը ինքն իրեն կհակասեր` իր հետ խաչված ավազակներից մեկին իր արքայությունը տանելով: Տերը Նիկոդեմոսի հետ խոսելով, շեշտը դրեց հավատքի վրա, որը ուղղված է Աստծո գործին` իր Որդու զոհողությանը: Հովհ.3:16;
<<Ոմանք ընդհանուր տեքստից կտրում են մեկ հատված և սխալ մեկնում, սակայն Տեր Հիսուսի միտքը պետք է նրա խոսքի ընդհանուր բացատրության մեջ նայենք, որը ամփոփեց հետևյալ արտահայտությամբ. ՙԱստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա՚:
<<Ջուրը Քրիստոսի մասին Աստծո խոսքն է: Եփ.5:26; Եւ այդ խոսքը հանդիսանում է սերմ, որի հիման վրա Աստծո Հոգին հավատացողին տալիս է վերստին ծնունդ: Հովհ.1:12,13; 12:35,36; Հակ.1:18; 1Պետ.1:23-25; 1Հովհ.5:1;
<<Աստծո Հոգուց ծնունդը ֆիզիկական ծննդի պես ունի իր պարզ և բարդ կողմերը: Թեև մարդը գիտակցում է, որ ամուսնական կյանքից է ծնվում երեխան, սակայն չգիտի, թե ինչպես է առաջանում ոսկորը, աչքը, ներքին տարբեր օրգանները և այլն: Այսպես էլ հոգևոր ծննդի պարզ կողմը այն է, որ մարդը Քրիստոսի մասին խոսքին հավատալով է ծնվում` Սուրբ Հոգու զորությամբ: Իսկ բարդ կողմը այն է, որ չգիտենք, թե որպես հոգևոր մարդ ինչպես կազմվեցինք: Ժող.11:5; Հովհ.3:8;
<<Մարդու մեջ կա մաս ու բաժին, որը վերստին ծննդի ժամանակ ենթակա է վերացման, որի փոխարեն Տերը նորն է դնում, այն է` շունչը` բնությունը, կյանքը, գաղափարը, սրտի ցանկությունը: Սակայն մարդու մեջ մաս ու բաժին էլ կա, որը վերստին ծննդով ոչ թե վերանում է, այլ կենդանանում, նորոգվում և սրբագործվում է, այն է` մարդու հոգին:
Եփ.2:1-6;
<<Երբ Աստված ստեղծեց Ադամին, նա դեռ կենդանի հոգի չէր, այլ այն ժամանակ կենդանացավ, երբ Աստված իր շունչը փչեց նրա մեջ: Սակայն Ադամը մեղանչելով իր մեջ ընդունեց նոր շունչ` մեղանչական բնություն, և դրանով ապականվեց ու նրա հոգին դարձավ մեռած հոգի, որը չէր կարող Աստծո հետ հավիտյան ապրել: Դրա համար էլ Տեր Հիսուսը Նիկոդեմոսին ասաց. ՙոր մարդը պետք է նորից ծնվի, որպեսզի Աստծո Արքայությունը տեսնի՚:
<<Մարդու մեղանչական բնությունը Ադամից եկավ, բայց Հիսուս Քրիստոսը դատապարտեց այդ բնությունը իր կյանքում խաչի մահով: Եւ երբ մարդը վերստին է ծնվում ձեռք է բերում աստվածային բնություն և այդպիսով ստանում է <<կարողություն` մեղանչական բնությանը հաղթահարելու և նոր` աստվածահաճո կյանքով ապրելու:
Այսպիսով, վերստին ծնունդը կատարվում է հավատքով և Սուրբ Հոգու անմիջական աշխատանքով: Իսկ ջրով և Սուրբ Հոգով մկրտությունները կուսումնասիրենք ՙՋրով մկրտություն՚ և ՙՍուրբ Հոգով մկրտություն՚ թեմաների մեջ:
|
ՎԵՐՍՏԻՆ ԾՆՆԴԻ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ
|
ՆԵՐՔԻՆ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐ
• Քրիստոսի հանդեպ ունեցած հավատք. 1Հովհ.5:9-13;
• Քրիստոսի հանդեպ ունեցած սեր. 1Հովհ.5:1;
• Սրտում եղած Սուրբ Հոգու վկայություն. Հռ.8:15,16;
• Սեր, որը Քրիստոսով եղբայր-քույրերի հանդեպ է. 1Հովհ.3:14;
|
ԱՐՏԱՔԻՆ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐ
• Գործնական արդար կյանք. Հովհ.14:15; 1Հովհ.2:29; 5:18;
• Ուրիշների նկատմամբ ունեցած սիրո աշխատանք. 1Թսղ.1:3; 1Հովհ.4:7;
• Աշխարհի հանդեպ տարած հաղթություն. 1Հովհ.4:4;
<<Վերը նշված վիճակը միշտ չէ, որ աշխարհը ընդունում է: Սակայն մենք ընդունել ենք Աստծո սուրբ բնությունը և այդ է պատճառը, որ աստվածային հատկությունները ի հայտ են գալիս մեր կյանքում: Գաղ.5:22,23; 1Հովհ.3:1;
|
--- Ամփոփում. Վերստին ծնունդը Աստծո գործն է, որը մարդը ստանում է Հիսուս Քրիստոսին հավատալով: Եւ հենց վերստին ծննդի շնորհիվ մարդը ձեռք է բերում աստվածային սուրբ բնություն և Աստծո ներկայությամբ սկսում է ապրել նոր կյանքով:
|
|
|