ыymmmmyыыыыыыы

<<
Հավատքը լսած խոսքը ընդունելն ու դրա հետ հոժարվելն է, որով հավատացողը վերցնում է Աստծո բարիքները:
<<Աստվածային հավատքի օբյեկտը ճշմարիտ Աստված է, որի աղբյուրը աստվածաշնչային խոսքն է, իսկ փրկարար հավատքը ծնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործության մասին վկայություններից:

    ՆԱԽՈՐԴԸыы ыыՀԱՋՈՐԴԸ

Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.

1. Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏՔԸ
2. ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏՔԻ ԱՌԱՐԿԱՆ (ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ԱՂԲՅՈւՐԸ)
3. ՓՐԿԱՐԱՐ ՀԱՎԱՏՔ
4. ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾԸ ԵՎ ԱՐԴՅՈւՆՔԸ

1. Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏՔԸ

«Հավատքը հուսացած բաների հաստատությունն է և չեևացած բաների ապացույցը»: Եբ.11:1; Աստծուն ուղղված հավատքը ապագա հույսի ներկա հաստատությունն է ու չերևացած բաների ներկա ապացույցը: Այս վերը նշված համարի մեջ հավատքը որպես ներկա փաստ է ներկայացված, այսինքն եթե մեկի սրտում հավատք կա ինչ-որ բանի համար, որը Աստծուց է, այդ հավատքը հենց ինքն ապացույց է, որ իր հույսը, որը չի երևում, կատարվելու է: Օրինակ` բանկային քարտը ապացույց է, որ մեկն ունի գումար և կարող է բանկից ստանալ այն: Այդպես էլ հավատքը. եթե որևէ կարիք ունես և այդ կարիքի համար հավատքով աղոթես Աստծուն և հավատաս, թե քո խնդրանքը նա կկատարի, այս դեպքում քո հավատքը մի ապացույց է, որ խնդրածդ հաստատ կլինի: Ուրիշ կերպ ասած` հավատք նշանակում է հավատալ: Հավատալն ինքնին մի աշխատանք է, գործողություն է, որը պատասխանում է ի՞նչ անել հարցին: Եւ Աստծո առաջին պահանջը մեզանից հենց այս աշխատանքն է: Ուստի, Հավատալ նշանակում է լսածը ընդունել` լսածին հոժարվել: Հավատքը վստահություն և համոզմունք է լսած խոսքի հանդեպ: Հովհ.1:11-13; 6:28,29; Հռ.10:17;
<<Աստվածային հավատքը ունի աճելու հատկություն: Հռ.12:3; Եփ.4:13; 2Թսղ.1:3;


2. ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏՔԻ ԱՌԱՐԿԱՆ ( ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ԱՂԲՅՈւՐԸ )

Այս բաժնում պետք է բացահայտենք, թե մեր հավատքը ու՞մ կամ ինչի՞ն է ուղղված: Աշխարհում տարբեր հավատքի օբյեկտներ կան, բայց մեր հավատքի օբյեկտը Արարիչ Աստված է: Հովհ.14:1; Իսկ մեր հավատքի հիմքը Աստծո խոսքն է և ոչ թե մեր զգացմունքները, ցանկությունները, գործերը կամ որևէ բան: Մեր հավատքը կախում ունի Աստծուց և ոչ թե Աստված` մեր հավատքից: Հովհ.8:30,31; 1Կոր.2:4-8;
<<Հարց - Որտեղի՞ց է մարդու սրտում հավատք ծագում: Առաջին բաժնում նայվեց, որ հավատալ նշանակում է լսածը ընդունել: Ճշմարիտ հավատքը սկիզբ է առնում աստվածաշնչային Աստծո խոսքից, ոչ այլ վկայության աղբյուրներից, որոնք թեկուզ և Աստծո մասին են խոսում, սակայն նրա մասին ճշգրիտ ճանաչում չեն տալիս: Ուրեմն Աստծո հանդեպ հավատքը առաջանում է Աստծո խոսքից, որը մարդիկ կարողանում են ընդունել լսելով, կարդալով, տեսնելով: Հռ.1:16,17; 1Հովհ.1:1;
<<Աստծո խոսքի վրա եղած հավատքը պետք է ունենա դավանություն: Հռ.10:8-13,17;
<<Մարդիկ կան, որ իրենց սրտի ցանկությանն ու դավանությանն են հավատում` կարծելով թե Աստված իրենց ուզածը կհաստատի: Սակայն այն ցանկությունը և դավանությունը, որը հիմնված չէ Աստծո խոսքին, անհիմն է և Աստծուց չի պատասխանվի, որովհետև մարդը ինքնահնար հավատքով գնում է ինքնագլխության: Այս հավատքը Աստծուց չէ: 1Հովհ.5:14,15;


3. ՓՐԿԱՐԱՐ ՀԱՎԱՏՔ

Այս բաժինը կուսումնասիրենք երկու ենթաբաժիններով.

Ա. ՓՐԿԱՐԱՐ ՀԱՎԱՏՔԻ ԾԱԳՈւՄԸ

Փրկարար հավատքը ծագում է Ավետարանի ավետարանչական խոսքից, որով ավետիք է տրվում և ոչ թե խորը ուսուցումներ: Հռ.10:8-15; 1Կոր.15:1-4;
<<Կորսված մարդը հավատքով փրկվում և դառնում է հավիտենական կյանքի ժառանգորդ: Հովհ.3:16; 5:24; Գործք.26:18; Եւ այս հավատքը Աստծո պարգևն է: Հռ.12:3; Փլպ.1:29;
<<Մարդ ոչ թե Օրենքի պահանջի գործեր կատարելով է փրկվում, այլ Տեր Հիսուս Քրիստոսի մասին եղած խոսքին հավատալով: Եթե մեկն ուզում է Օրենքի պահանջի համեմատ գործեր կատարելով փրկվել, նշանակում է նա հավատում է իր գործերին` իբրև դրանց հիման վրա կփրկվի: Իսկ ով հավատում է Քրիստոսին, նշանակում է նա հավատում է, որ Քրիստոսի գործի հիման վրա կյանք կունենա: Այսպիսով, եթե որևէ մեկը Օրենքի գործերով է ուզում փրկվել, նա այնպես է համարում, որպես թե իր գործերը ավելի գերազանց են, քան Քրիստոսինը: Սակայն մարդ միայն Քրիստոսի խաչի գործի հիման վրա կարող է փրկվել, և հենց այս փաստին հավատալն է փրկարար հավատքը: Ուստի ով որ ուզում է իր արած գործով ապրել, նա անարգում և մերժում է Քրիստոսի գործը: Գաղ.2:21; 5:4,5;


 

Բ. ՀԱՎԱՏԱՑՈՂԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵւՈՐՈւՄԸ

Փրկվելու համար հավատացողի փրկարար հավատքի հետ միասին անհրաժեշտ է նաև հավատացողի կամքի դրսևորումը: Թեև հավատքն Աստծո պարգևն է, սակայն լինում են մարդիկ, որ միայն հավատում են գրված խոսքին, բայց չեն հոժարվում Տիրոջը հանձնվել` չեն ապաշխարում, չեն որոշում Աստծո կամքին հետևել: Հովհ.1:9-12; 12:42,43; Հռ.1:19-21,28; Այս հավատքը թեև դուռ է բացում ապագա քայլերի համար, սակայն այսպիսի մարդիկ դեռևս փրկված չեն: Հովհ.3:36; 8:31,32,44-ում ոմանք Հիսուսին հավատացին, բայց հետո Տերը բացահայտում է, որ նրանք դեռևս փրկված չեն և դեռ ավելին` Սատանայից են:
<<Հավատացողը ընդունում է նաև Քրիստոսի 2-րդ գալուստը: 1Թսղ.1:9,10; Սակայն հնարավոր է, որ մեկը ամբողջովին հավատացել և ընդունել է Տեր Հիսուսին, բայց չգիտի իրեն սպասվող պարգևի մասին, որ ինքը հավիտենական կյանք ունի: Այդպիսի մարդուն Հովհաննես առաքյալը տեղեկացնում և վստահեցնում է այդ մասին 1Հովհ.5:11-13;


4. ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾԸ ԵՎ ԱՐԴՅՈւՆՔԸ

Մարդու սրտում եղած հավատքի տեսանելի ապացույցը բարի գործերն են: Հավատալուց հետո մեր կյանքում միշտ փոփոխություններ են տեղի ունենում դեպի բարին: Սուրբ Հոգու շնորհած կարողությամբ մենք սկսում ենք բարուն հետևել` բարեգործության մեջ գնալ: Սակայն ոչ թե այս գործերով ենք փրկվում, այլ սրանցով երևում է, թե մենք ինչ ընթացք ենք ընտրել: Եթե մեր հավատքը մեզ չի առաջնորդում Աստծուն հնազանդվելու և սիրո գործեր կատարելու, ուրեմն այդ հավատքը կեղծ է և մեռած: Մտթ.7:21; Հակ.2:14-17;
<<Թեև մենք հավատքով ենք փրկվում և ոչ թե Օրենքի գործերով, սակայն հավատքը հակառակ չէ Օրենքին: Հռ.3:31; Մենք հավատքով Աստծուց զորություն ենք ստանում Օրենքի իրավունքները պահելու: Սակայն դարձյալ հիշենք, որ սա փրկվելու և արդարանալու ճանապարհը չէ, այլ մինչ այս ենք հավատքով փրկվել և արդարացել: Հռ.3:20; Գաղ.3:11;
Հավատքը միջոց է, որով ձեռք են բերվում Աստծո շնորհած բարիքները: Եբ.11:6;



Ամփոփում.
Հավատքը լսած խոսքը ընդունելն ու դրա հետ հոժարվելն է, որով հավատացողը վերցնում է Աստծո բարիքները:
<<Աստվածային հավատքի օբյեկտը ճշմարիտ Աստված է, որի աղբյուրը աստվածաշնչային խոսքն է, իսկ փրկարար հավատքը ծնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործության մասին վկայություններից:


designed by "Verjin Andzrevner" studio 2007