,,,,Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով, որն ամփոփված է Ավետարանով: Այն կատարյալ գործ է, որի մեջ շոշափված են մարդու ամեն կարիքներն ու զգացումները: Ուստի դրա վրա որևէ բան ավելացնելն ու դրանից պակասեցնելը արգելված է Աստծո կողմից:


,,,,Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.

1.ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆԸ

2.ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ Ու՞Մ ՀԵՂԻՆԱԿՈւԹՅԱՄԲ Է ԳՐՎԵԼ

3.ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԴԵՐԸ ՄԱՐԴԿՈւԹՅԱՆ ՄԵՋ

4.ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԳԻՐՔ Է

1.ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆԸ

Աստվածաշունչն իր մեջ պարունակում է երկու մեծ բաժիններ` «Հին Կտակարան» և «Նոր Կտակարան»: Այս բաժինները միասին պարունակում են 66 գրքեր` «Հին Կտակարանը»` 39, «Նոր Կտակարանը»` 27:
,,,,Աստվածաշունչը գրվել է մոտ 40 տարբեր մարդկանց ձեռքով և տարբեր ժամանակներում` մոտավորապես 1600 տարիների ընթացքում` 1500տ. Ք.ա. - Ք.հ. 100թ., իսկ ըստ շատ աստվածաբանների` դեռ ավելի վաղ ժամանակում: Ոմանց կարծիքով Աստվածաշնչի 5 գրքերը գրվել են Մովսեսի միջոցով, իսկ որոշ գիտնականներ էլ պնդում են, որ «Ծննդոց» գիրքը Մովսեսից առաջ է գրվել: Սակայն այդ գրքերն ունեն մեկ ընդհանուր նպատակ:
,,,,«Հին Կտակարանի» գրքերը եբրայերեն են գրվել, բացի «Դանիելի» և «Նեեմիայի» գրքերից, որոնք արամերեն են:
«Հին Կտակարանի» կրկնօրինակները 1946-47թթ. գտնվեցին Մեռյալ ծովի Քումրան կոչված վայրում: Այդ ձեռագրերից պակասում էր միայն «Եսթերի» գիրքը: Հիշյալ ձեռագրերը գրվել են Ք.ա. 1000թ. - Ք.հ. 1-10թթ., որոնք համեմատելով մեր ձեռքում եղած գրքերի հետ` աննշան, ոչ էական փոփոխություններ են նկատվել, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս Աստվածաշնչի ճշգրտությունը, իսկ «Նոր Կտակարանը» գրվել է հունարեն լեզվով և մոտ 13000 հին ձեռագրեր ունի:


,,,,Հին և Նոր Կտակարաններից ամեն մեկն իր մեջ ունի չորս կարգի գրառումներ.

mmm«Հին Կտակարան»

mmmԱ.Պատմություններ
mmmԲ.Օրենքներ (կարգ-կանոններ)
mmmԳ.Իմաստություններ և պոեզիա
mmmԴ.Մարգարեություններ

«Նոր Կտակարան»

Ա.Պատմություններ
Բ.Վարդապետություն
Գ.Նամակներ
Դ.Մարգարեություններ
2.ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ Ու՞Մ ՀԵՂԻՆԱԿՈւԹՅԱՄԲ Է ԳՐՎԵԼ

Աստվածաշունչը Աստծո գիրքն է, և Աստծո ծառաները Սուրբ Հոգուց առաջնորդված են այն գրել: 2Տիմ.3:16; Եբ.1:1,2; 2Պետ.1:21; Հայտ.22:18,19;
,,,,Սուրբ Գրքում շատ անգամ հանդիպում ենք այն փաստերին, որ Աստված իր ծառաներին առաջնորդում է գիրք գրելու և իր խոսքը` իր միտքը սերունդներին թողնելու: Երեմ.30:1,2;
,,,,Աստվածաշնչում կան փաստագրություններ, ըստ որի, ոմանք հետաքրքրված են եղել Աստծո գործերով, և գործին տեղյակ մարդիկ (ի գիտություն հետաքրքրվողի) գրի են առել այդ պատմությունը (օրինակ` Ղուկաս պատմիչը): Սակայն Աստծո Հոգին այս միջոցը օրհնել և օգտագործել է, որպեսզի այդ վկայությունը լինի ճշգրիտ և շոշափի այն փաստերը, որոնցով Աստված ուզում է խոսել մարդկության հետ: Հետևաբար`
ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ Ու ՄԻՏՔՆ Է` ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՌԵՐՈՎ: Գուցե մեկն ասի. «Չէ՞ որ Աստվածաշնչում մի քանի կարգի` Աստծո, հրեշտակների և մարդկանց խոսքեր կան, ինչպե՞ս է ասվում` Աստվածաշնչում Աստծո խոսքեր են գրված»: Ճշմարիտ է` Աստվածաշնչում կան երեք կարգի խոսքեր, բայց դրանք ծառայում են Աստծո նպատակին և մտքին: Մարդկանց, և բարի ու չար հրեշտակների խոսքերն ու պատմությունները ծառայել են որպես մեջբերումներ, որոնցով Աստված բացահայտում է մարդու և հրեշտակների մտածողությունն ու վիճակը, և դրանք ծառայում են Աստծո նպատակին և մեր սովորելուն: 1Կոր.10:6,11;
,,,,Այդ ճանապարհով Աստված որոշեց իմացնել իսկությունը հրեշտակների և մարդկանց մասին: Գիրք գրողները չեն եղել խոսափողներ. նրանք ունեցել են իրենց ինքնությունը և Աստծո միտքը արտահայտել են իրենց լեզվով և կարողությամբ: Եթե այդպես չլիներ, այդ դեպքում աստվածաշնչյան բոլոր գրքերը կունենային միևնույն ոճը, բառապաշարը, ուղղագրությունը, արտահայտման ձևը և այլն:
,,,,Բացի այն վկայություններից, որ Աստվածաշունչն է իր մասին վկայում, թե Աստծո խոսքն է իր մեջ պարունակում, այդպես էլ մենք, ծանոթանալով Սուրբ Գրքի ընդհանուր գաղափարին, հասկացողություններին, օրենքներին, դատաստաններին, ապագայի համար նախատեսված ծրագրերին, անցյալում և ներկայում կատարված և կատարվող իրադարձությունների համընկնմանը` գրվածքի հետ, համոզվում ենք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքն է:


3.ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԴԵՐԸ ՄԱՐԴԿՈւԹՅԱՆ ՄԵՋ

Աստված իր կամքը և ծրագրերը ամփոփեց Ավետարանով, ուստիև Ավետարանի պատգամները լսելն ու դրանց հետևելը օգնում է, որ մարդը.
,,,,Ա.
Ավետարանին հավատալով ազատվի կորստից և ունենա հավիտենական կյանք: Հովհ.20:30,31; 1Կոր.15:1,2;
,,,,Բ.
Ճանաչի իր Արարչին ու չմոլորվի ճշմարտությունից: Մտթ.22:29;
,,,,Գ.
Խրատվի, ուղղվի, հանդիմանվի, սովորի և աճելով գնա դեպի կատարելության: Կող.1:28; 2Տիմ.3:16,17;

4.ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԳԻՐՔ Է
,,,,Աստվածաշունչը կատարյալ գիրք է. կատարելագործման ու զարգացման տեղ չունի: Նրա հեղինակը կատարյալ Աստված է, որը ոչ մի պակասություն չունի, որ զարգանա, այլ հավիտյան նույնն է: Աստծո համար հանկարծակի ոչինչ չկա: Նա ամենագետ է. նախօրոք ամեն ինչ իմանալով` իր խոսքով ամենը հայտնել է: Եւ կարիք չկա, որ որևէ մեկը այդ գրքի վրա որևէ բան ավելացնի կամ պակասեցնի:
Հայտ.22:18,19; Աստվածաշունչը կատարյալ է, դրա համար էլ կարող է մարդուն հասցնել կատարելության: 2Տիմ.3:15-17;

,,,,Ամփոփում. Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով, որն ամփոփված է Ավետարանով: Այն կատարյալ գործ է, որի մեջ շոշափված են մարդու ամեն կարիքներն ու զգացումները: Ուստի դրա վրա որևէ բան ավելացնելն ու դրանից պակասեցնելը արգելված է Աստծո կողմից:

designed by "Verjin Andzrevner" studio 2007